Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորությունում է

ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով գտվում է Միացյալ Թագավորությունում: Այնտեղ նա մի շարք հանդիպումներ է ունեցել:

Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքընի անունից Հանրապետության նախագահի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Նա անդրադարձել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որոնք առաջին հերթին ուղղված են երկրում օրինականության ամրապնդմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին միտված կառավարության եւ հասարակության ջանքերին: Խոսվել է նաեւ հայ-բրիտանական հարաբերությունների, մասնավորապես՝ առեւտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային կապերի զարգացմանն ուղղված քայլերի մասին:

Այցի շրջանակում Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Լոնդոնի դիվանագիտական կորպուսում թագուհու ներկայացուցչի հետ, ով միապետի անունից հրաժեշտի ջերմ խոսքեր է փոխանցել Միացյալ Թագավորությունում երկար տարիներ պաշտոնավարած ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին:

Հունիսի 21-ին նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ, հյուրընկալվել է թագավորական ընտանիքի անունից Բուքինգհեմյան պալատում կազմակերպված ընթրիքին:

Նախագահ Սարգսյանը հունիսի 22-ին հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորությունում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պիեռ Ժույեի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամության զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել 2018թ. հոկտեմբերին Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվելիք գործարար համաժողովին, երկու երկրների գործարարների միջեւ փոխգործակցության հնարավորություններին, ինչպես նաեւ կրթական, մշակութային առնչություններին:

Նույն օրը Հանրապետության նախագահն ընդունել է Լոնդոնի Գիտության աշխարհահռչակ թանգարանի տնօրեն Իան Բլետչֆորդին: Քննարկվել են Հայաստանում «Ապագայի թանգարան» համատեղ նախաձեռնության իրականացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ Լոնդոնի Գիտության թանգարանի հետ ռազմավարական գործընկերության հիմնումը, ինչպես նաեւ դրա միջոցով «Ապագայի թանգարան» ծրագրում այլ միջազգային խոշոր գործընկերների հետագա ներգրավումն օգտակար ու շահեկան կլինի, քանի որ հնարավորություն կստեղծի կապեր հաստատել համաշխարհային առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ, հաղորդակից դառնալ գիտության ու տեխնոլոգիայի ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին։

Այցի շրջանակում տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արմեն Սարգսյանի հրաժեշտի արարողությանը նվիրված ընդունելություն, որին ներկա են գտնվել Լոնդոնում հավատարմագրված բազմաթիվ օտարերկրյա դիվանագետներ:

Տպել
3824 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին