Հակոբ Հակոբյանն ապօրինի կառուցապատում է իրականացնում եւ սպառնում բնակիչներին. ԵԼՔ դաշինք

Երեւան քաղաքի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցի հ․42-44 եւ հ․ 40 շենքերի միջանկյալ հատվածում՝ հ․ 42/1 հասցեում, այս պահին ընթանում է են 16 հարկանի բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներ։ Այս մասին ասված է Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության տարածած հայտարարության մեջ: 

Դեռեւս 2013 թվականի սեպտեմբերին Մամիկոնյանց փողոցի հ․42-44 եւ հ․ 40 հասցեի բնակիչները երկու բարձրահարկ շենքերի միջեւ կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական նորմերի խախտումների վերաբերյալ ահազանգել են Երեւանի քաղաքապետարան։ 

Բազմաթիվ դիմում-բողոքներից հետո Քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինական գործունեության հատուկ Կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը քաղաքացիներին պատասխանել է, որ «իրենց կողմից բարձրացված հարցերը ուսումնասիրվել են Երեւանի գլխավոր ճարտարապետի կողմից եւ ըստ նախնական արդյունքների խնդիրը մանրամասն ուսումնասիրման կարիք ունի՝ կապված երկու բարձրահարկ շենքերի միջանկյալ տարածքի հեռավորության եւ արեւահարման ռեժիմի նորմերի պահպանման հետ»։

Նշվել է նաեւ, որ գլխավոր ճարտարապետի զեկույցի հիման վրա Երեւանի քաղաքապետին առաջարկվել է նախքան խնդրի կարգավորումը ժամանակավորապես դադարեցնել շինարարական աշխատանքները։

Պատասխանից մեկ ամիս հետո շինարարական աշխատանքները դադարել են եւ վերսկսվել են 2018 թվականի մայիսին։

Գրավոր դիմել էի քաղաքապետին եւ խնդրել  տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե երբ է կառուցապատող «Մաքս Նիկել Դիվելըփմենթ» ՍՊԸ-ին տրվել շինթույլտվության փաստաթուղթ։

Պարզվեց, որ հողի նախկին սեփականտիրոջը քաղաքապետարանի կողմից «Ժայռ» ՍՊԸ-ին 2007 թվականին տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ 2008 թվականին համաձայնեցվել է նախագիծ (նախագծող «Նորգալ» ՍՊԸ), որի համար հիմք է հանդիսացել  իրավասու կազմակերպության կողմից փորձաքննության ենթարկված դրական երաշխավորմամբ եզրակացությունը եւ 2012 թվականին տրամադրվել է շինարարության թույլտվություն։ Նույն թվականին հողամասի փոխված սեփականատիրոջը «Մաքս Նիկել Դիվելոփմընթ» ՍՊԸ-ին տրվել է նոր՝ փոփոխված ճարտարապետահատակագծային առաջադրանք, որից հետո 2013 թվականին վերահամաձայնեցվել է  «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից մշակված նախագիծը։ Շինարարական աշխատանքների՝ 6-րդ հարկի երկաթբետոնե կարկասի կառուցման փուլում  շինարարական աշխատանքները դադարեցվել են եւ սկսել 2018 թվականին։

Քաղաքապետի կողմից ստացված գրության մեջ նաեւ նշվում է, որ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը լրացել է 2016 թվականին եւ համաձայն ՀՀ Կառավարության 19․03․2015 հ․ 596-Ն որոշման հ․1 հավելվածի 130-րդ կետով սահմանված պահանջի՝ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ է վերահամաձայնեցման ներկայացնել նոր փորձաքննության ենթարկված նախագիծ, որը չի ներկայացվել։

Մամիկոնյանց 42-44 շենքի բնակիչների կողմից պատվիրվել է փորձաքննություն «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ»ՍՊԸ-ին՝ պարզելու արդյոք Մամիկոնյանց 42-44 եւ 42/1 շենքերի միջեւ հեռավորությունը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին թե՞ոչ։

Հետազոտումը կատարվել է 2018 թ․ մայիսի 30-ից մինչեւ հունիսի 8-ը։ Այն հաստատել է կառուցապատողի կողմից շինարարական նորմերի կոպիտ խախտումները։ Հետազոտության եզրակացության մեջ նշվում է, որ «Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 42-44 եւ Մամիկոնյանց փողոցի թիվ 42/1 հասցեներում գտնվող շենքերի միջեւ հեռավորությունը կազմում է 7․4մ, ինչը չի համապատասխանում ՀՀ Քաղաքաշինության նախարարի 14․10․2014 թվականի թիվ 263-Ն հրամանի թիվ 79 կետով առաջադրված պահանջներին։ Շենքի վրա առկա են բացվածքներ, որոնց դիտելիությունը ուղղված է Մամիկոնյանց փողոցի 42-44 շենքի ուղղությամբ»։

Ես այս խնդիրը բարձրաձայնել էի Երեւանի ավագանու մայիսի 30-ին կայացած նիստում եւ դիմել քաղաքապետին՝ խնդրին լուծում տալու նպատակով։ Ինձ պատասխանեցին, որ շինարարությունը դադարեցված է, այնինչ աշխատանքները կանգնեցվել են ընդամենը մեկ օր, որից հետո շարունակել ավելի արագ տեմպերով։ Այս եւ բազմաթիվ օրինակներ փաստում են, որ Երեւանի քաղաքապետարանը ի զորու չէ վերահսկել քաղաքում իրականացվող ապօրինի շինարարությունները եւ կանգնեցնել ապօրինի կառուցապատողներին։

Մաքս Նիկել Դիվելոփմընթ ՍՊԸ-ի հիմնադիրն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` հայտնի Ճոյտ մականունով, որի մասնակցությունը համաձայն ՀՀ Կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի այս պահին դադարեցվել է։

Բնակիչները հայտնեցին, որ Հակոբ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս կոպտել է կանանց եւ փորձել հարվածել։ Մանրամասները ներկայացված են տեսանյութում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5683 դիտում

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը