19 տարի, 7 ամիս եւ 20 օր վայելել նրա թանկ ներկայությունը. հերոսին նվիրված գրքի շնորհանդես

Այսօր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ 2014 թվականին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն գործողությունը հետ մղած ու հերոսական մահով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին նվիրված գրքի շնորհանդեսը:

Արմեն Հովհաննիսյանին նվիրված գրքի գաղափարը հերոսի ծնողներինն է եղել՝ Մարինե եւ Լևոն Հովհաննիսյաններինը: Հերոսածին ծնողները տարիների ընթացքում խնամքով հավաքել են այն ամենը, ինչը նվիրված էր իրենց որդուն, որոշել, որ պետք է նրա պատվին գիրք լինի:

«Արմենը» գրքի շապիկը

Գիրքը համահավաք է, ներառված են այս տարիների ընթացքում Արմեն Հովհաննիսյանին նվիրված բոլոր հոդվածները, հարցազրույցները, նոթերը, ակնարկները, բանաստեղծությունները եւ, իհարկե, չտարածված լուսանկարներ, որոնք նորովի են բացահայտում հերոսին ու նրա կատարած գործի կարևորությունը: Գիրքն անվանել են «Արմենը». պարզ ու հստակ, առանց ավելորդ ոգևորող բառերի: Եվ ինչպես գիրքը խմբագրողներն ու վերնագիրը որոշողները նշեցին, կասկածից վեր է, որ Արմեն Հոհաննիսյան անունն արդեն իսկ մեծ ասելիք է եւ հավելյալ ոգևորող բառերի կարիք չունի:

Գրքի նախաբանում խոսքով հանդես է եկել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, որը ներկա էր նաև այսօրվա արարողությանը: Խմբագրման աշխատանքներն իրականցրել են լրագրողներ Գագիկ Ավետիսյանը, Լիլիթ Աբաջյանը եւ Հասմիկ Գյոզալյանը: «Արմենը» գրքի շնորհանդեսին ներկա էին ոչ միայն հերոսի ծնողներն ու հարզատները, այլև նաև մի շարք հերոսածին որդեկորույս մայրեր:

Խմբագիրներից Գագիկ Ավետիսյանը խոսեց գրքի ստեղծման մանրամասների մասին, վերջինս օրը կարևորեց երկու առումով. նախ, որ վերջապես նշում են հերոս Արմենի գրքի շնորհանդեսը, երկրորդը, որ հունիսի 15-ին նշում են ՀՀ պետական խորհրդանիշների օրը: «2014 թվականից սկսած՝ ես եւ գործընկերներս՝ Լիլթ Աբաջյանն ու Հասմիկ Գյոզալյանը, որպես լրագրող եւ քաղաքացի՝ մշտապես գտնվել ենք Հովհաննիսյանների կողքին: Նրանք դիմեցին մեզ գրքի ստեղծման պատասխանատվությունը ստանձնելու խնդրանքով: Բանականբար, մենք սիրով համաձայնեցինք՝ այս կերպ մեր երախտագիտությունն ու խոնարհումը հայտնելով Արմեն Հովհաննիսյանի հիշատակին»,- ասաց Գագիկ Ավետիսյանը:

Վերջինս ավելի քան վստահ է, որ այս եւ նմանատիպ գրքերը, որոնք նվիրված են մեր ազատամարտիկներին, ռազմահայրենասիրության ոգին բարձրացնող ուղենիշ ու ճանապարհ են:

«Մեր որդիները չզորացրվեցին, բայց մենք՝ մայրերս, չչարացանք, աղոթքով եւ օրհնությամբ դիմավորեցինք մեր մյուս տղաներին. այդ տղաները եւս մեր զավակներն են: Աշխարհում չի գտնվի այն կշռաքարը, որ կնժարի որդեկորույս մոր ցավը: Չափազանց դժվար է հերոսի մայր լինելը: Որդիս արժանապատվության այնպիսի բարձր սանդղակ է սահմանել, որ ես ամենայն պատասխանատվությամբ եմ տանում նախախնամությամբ ինձ բաժին հասած աշխարհի ամենածանր խաչը: Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց ես եմ նրան լույս աշխարհ բերել ու վայելել նրա թանկ ներկայությունը՝ 19 տարի, 7 ամիս եւ 20 օր, կարճ, բայց բովանդակ կյանք»,- ասաց հերոսի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը:

Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Արմենի հրամանատարը՝ Էդվարդ Ասրյանը: «Շատ ցավալի է այդ ամենը ներկայացնելը, եւ դա կպատկերացնի այն անձնավորությունը, որը կանգնել է խրամատում, որը մարտնչել է մինչև ատամները զինված հակառակորդի հատուկ ստորաբաժանումների հետ եւ ծառայություն մատուցել հայրենիքին: Արմենն իր ընկերների հետ կարողացել է դիմագրավել հակառակորդի հատուկ նշանակությամբ ստորաբաժանմանը: Արդեն ներկայացվեց 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը մեր հերոս տղաների՝ Արմենի գլխավորությամբ, դաժան, կարճատև, բայց թեժ մարտը: Ցավոք սրտի, մենք կորցրինք Արմենին, բայց ես հպարտությամբ եմ դա ներկայացնում, որովհետև ես այդ զինվորի հրամանատարն էի, ես հերոս Արմենի հրամանատարն էի»,- ասաց Էդվարդ Ասրյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) եւ հարավարևելյան (Կորգան) ուղղություններով 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել էին կազմակերպված պաշտպանության եւ ադրբեջանական կողմին պատճառելով զգալի մարդկային եւ նյութական կորուստ՝ հետ շպրտել ելման դիրքեր:

Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Հերոս սերժանտի մարմինն ամփոփված է Եռաբլուր փառքի պանթեոնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8145 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա