Քննություններ այլեւս չպետք է լինեն. նախարար Արայիկ Հարությունյանը կաշխատի այդ ուղղությամբ

Այսօր՝ հունիսի 12-ին, անցկացվեցին միասնական քննություններ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից: Մայրենիից քննություն հանձնելու համար Հայաստանում եւ Արցախում ընդհանուր առմամբ հայտագրվել է 2 508 դիմորդ: Միայն Հայաստանում՝ 2 234:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր առավոտյան այցելել էր Երեւանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն: Ի տարբերություն իրեն նախորդած առնվազն մի քանի նախարարների, Արայիկ Հարությունյանը քննական սենյակում գտնվող դիմորդների հետ ոչինչ չի խոսել, նրանց որեւէ կերպ չի դիմել: Շրջանավարտներից մեկը նկատեց, որ միասական քննությունների առաջին օրը եւս նախարար Հարությունյանը այցելել էր քննասենյակ եւ այնտեղ գտնվել մի քանի րոպե՝ դարձյալ լուռ:

Միասնական քննությունների կազմակերպչական աշխատանքներին առնչվող դժգոհություններ Արայիկ Հարությունյանը չունի: Քննությունների ընթացքը մեզ հետ զրույցում նա գնահատեց նորմալ: «Ամեն ինչ նորմալ է: Նախորդ անգամ երկու ֆեյսբուքյան գրառում էր եղել՝ քննությունների անցկացման կարգի հետ կապված: Խնդրել եմ, որ փաստերը ներկայացվեն՝ օրով, ժամով, որպեսզի ստուգենք մեր տեսախցիկներով: Փաստեր չեն ներկայացվել: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է: Հուսով եմ՝ այդպես էլ կշարունակվի»,- ասաց կրթության եւ գիտության նախարարը: Նա մանրամասնեց, որ նշված բողոքները վերաբերում էին քննությունների ընթացքի նկատմամբ թույլ վերահսկողությանը: «Հնարավոր է՝ նման դեպքեր արձանագրված լինեն, բայց կոնկրետ այս պահին փաստեր չունենք»,- հավելեց Արայիկ Հարությունյանը:

Միասնական քննությունների առաջին օրը՝ հունիսի 8-ին, երբ դիմորդների գիտելիքները ստուգվում էին կենսաբանություն, աշխարհագրություն եւ ընդհանուր պատմություն առարկաներից, մասնավորապես կենսաբանության քննություն հանձնածները, որոնց հետ մենք զրուցել էինք, նկատում էին, որ թեստերը շատ ավելի մատչելի էին, քան նախորդ տարիներինը: Կրթության եւ գիտության նախարարից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դրանում հատուկ միտում կա՝ հաշվի առնելով, որ այս տարի դպրոցների շրջանավարտների թիվը զգալի փոքր է, եւ բուհերն էլ ուսանողների մեծ պակաս են ունենալու՝ մոտ 4 600 դիմորդի առկայության պարագայում:

«Կարծում եմ, որ նման միտում չէր կարող լինել: Ես առաջին անգամ եմ այդ դիտարկումը լսում: Լավ սովորողների համար թեստերը հեշտ են, վատ սովորողների համար բարդ են, միջին սովորողների համար ունեն միջին բարդություն»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը: Նախարարից հետաքրքրվեցինք, թե որն է ընդունելության քննությունների իր պատկերացրած իդեալական տարբերակը եւ արդյո՞ք կիսում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, նախկին նախարար Աշոտ Բլեյանի տեսակետը, ըստ որի՝ քննություններ ընդհանրապես չպետք է լինեն:

«Ես համաձայն եմ այդ դիտարկման հետ, պարզապես այս դեպքում պետք է վստահությունը հանրակրթության նկատմամբ բարձրացվի, որպեսզի այնտեղ ստացված գնահատականները ընդունվեն բուհերի կողմից: Իսկ դրա համար աշխատանք է պետք տանել: Ամենակարեւորը՝ ավագ դպրոցի դերակատարությունը պետք է բարձրացվի: Ես չէի ցանկանա, որ այս համակարգը երկար շարունակվի, որովհետեւ նախ թեստերը իրական գիտելիքները ցույց չեն տալիս: Բուհում իմ դասավանդման փորձն էլ ցույց է տալիս, որ անգիր անելով հնարավոր է ընդունվել բուհ, բայց հետո բուհում ձախողել՝ չունենալով համապատասխան հմտություններ»,- նկատեց Արայիկ Հարությունյանը` հաստատելով, որ նախարարի պաշտոնում իր գործունեությունը միտված է լինելու է, ի վերջո, քննություններից հրաժարվելուն:

Իսկ առայժմ տարեկան երկու անգամ կկազմակերպվե՞ն բուհերի ընդունելության քննություններ, ինչը նախատեսում էին անել կրթության ոլորտի նախկին պատասխանատուները եւ համապատասխան որոշման նախագիծն էլ ներկայացվել էր կառավարության հաստատմանը: Գործող նախարարն ասաց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել. «Կքննարկենք»:

Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում այսօր քննություն հանձնելու համար հայտագրվել է 127 դիմորդ: Բացակայել է նրանցից 7-ը: Հաջորդ միասնական քննությունը նախատեսված է ֆիզիկա առարկայից` հունիսի 15-ին: Կենսաբանություն, աշխարհագրություն եւ ընդհանուր պատմություն առարկաների միասնական քննությունների արդյունքները, ինչպես տեղեկացանք գնահատման եւ թեստավորման կենտրոնից, քննական կենտրոններում կհրապարակվեն վաղը, այսինքն՝ տվյալ քննությունից հետո հինգերորդ օրը, ինչպես նախատեսվում է կարգով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17925 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին