Երևան
13 °C
Երեկ Ազգային ժողովը հավանություն տվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին: Փաշինյանն այս ծրագիրը համարում է հեղափոխական: Հանրապետական խմբակցության քաղաքական թեւի պատգամավորները հանդես եկան քննադատական ելույթներով: Նախկին իշխանության այս պահվածքը չհանդուրժեց գործող կառավարության մաս կազմած ԲՀԿ-ն: ՀՀԿ-ականները իրենց քննադատություններում առիթը բաց չէին թողնում ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին «խայթելու»: Պարբերաբար ՀՀԿ-ականները հիշեցնում էին անցյալում նրանց իշխանության մաս լինելու հանգամանքը եւ բարիքներից իրենց հետ հավասարաչափ օգտվելու փաստը:
ՀՀԿ էլիտայից Արմեն Աշոտյանը, մասնավորապես, ԲՀԿ-ին նոր կառավարությունում «տնփեսա» կարգավիճակը տվեց:
«Վարչապետի ելույթը դուրս եկավ, լավ խոսեց, ավելի լավ խոսեց, քան ծրագիրն էր ներկայացված։ Ելույթն ավելի լավն էր, քան հարցուպատասխանը, հարցուպատասխանն էլ ավելի լավն էր, քան ծրագիրը»,- Աշոտյանն իր ելույթը սկսեց նման հեգնական տոնով, ապա ոգեւորվելով՝ հասավ ԲՀԿ-ին:
Արմեն Աշոտյանին դուր չէր եկել այն, որ Ծառուկյան խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը թվեր պահանջող ՀՀԿ-ին իր հեգնական ելույթով մատնացույց արեց Հանրապետականի իշխանության «խալաստոյ» թվերը:
«ՀՀԿ-ականների սիրտը քանի որ թվեր է ուզում, ասում են՝ այս կառավարության ծրագրում թվեր չկան գործազրկության, աղքատության կրճատման, ներդրումների եւ այլն: Որոշեցի կրկին անգամ թերթել վերջին տարիների ՀՀԿ-ական կառավարությունների «խալաստոյ կրակած», ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները: Միասին վերհիշենք ՀՀԿ կառավարությունների ծրագրային խոստումները՝ ՀՀԿ-ականների սիրած թվերի տեսքով ու սկսենք ամենամեծ բլեֆից: 2017-ի կառավարության ՀՀԿ-ական վարչապետը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց 850 մլն դոլարի ներդրումների մասին: Հետո կից նախարարները սկսեցին հայտարարության տակ բովանդակություն կարելու անհաջող փորձեր, արդյունքում՝ բյուջեի ծախսային մասը ներկայացվեց՝ որպես ներդրում: Սա, ինչպես հասկանում եք, համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր՝ բլեֆագիտության ժանրից»,- մասնավորապես, ասաց պատգամավորը:
Աշոտյանն էլ սրան ի պատասխան հայտարարեց. «Նման ելույթներով ձեր քաղաքական թիմին ավելի շատ վնաս եք տալիս, քան օգուտ։ Ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակում հանգրվանած քաղաքական ուժ»։
Սա հունից հանեց խորհրդարանի ԲՀԿ-ականներին: Այս հայտարարությանը հաջորդեց Միքայել Մելքումյանի ելույթը, որտեղ նա Աշոտյանին հիշեցրեց 2015 թվականի հայտնի դեպքերը, թե «Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցները ինչ էին բղավում Աշոտյանի հասցեին:
«Պարոն Աշոտյանին ես խնդրում եմ, թող ինքը գնա, բացի նայի՝ էներգետիկ շարժման ժամանակ Բաղրամյան փողոցում հազարավոր մարդիկ ինչ էին խոսում, ինքն էլ ներկա էր։ Հիշեք էներգետիկ շարժումը, թե Աշոտյանն ով էր հեղափոխությունից առաջ»,- ասաց նա:
Սա էլ ավելի թեժացրեց կրքերը, երբ Արմեն Աշոտյանը վարման կարգով փորձեց ելույթ ունենալ: Այդ ժամանակ մեջ ընկավ Ծառուկյան դաշինքից Արթուր Մանուկյանը. դիմելով Աշոտյանին՝ ասաց. «Էշ-էշ մի խոսա»:
Այնուհետեւ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ: Վիճաբանությանը միջամտեցին ՀՀԿ-ից Միհրան Պողոսյանը եւ Վահրամ Բաղդասարյանը, մի շարք պատգամավորներ տեղերից բարձրացան, կուտակվեցին նիստերի դահլիճի կենտրոնում: Նապոլեոն Ազիզյանը Աշոտյանին դուրս տարավ, որ կրքերը հանդարտվեն: Կարելի է ասել, որ ԱԺ-ում կանխվեց սկանդալային ծեծկռտուքը:
Այնուհետ ելույթ ունեցավ Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ կրկին անդրադարձավ Աշոտյանի հայտարարությանը:
«Պարո՛ն Աշոտյան, դուք ջերմոցային պայմաններում աճած քաղաքական գործիչ եք: Ես մեկ անգամ ասել եմ եւ էլի կասեմ, որ ամեն մի մերկ եւ փայլուն բան չէ, որ գլուխ է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ԲՀԿ սկանդալային դեբատներին հետեւում էր ժպիտով:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի հունիսի 8-ի համարում:
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր. ՀՀ-ն միացել է վերապահումով
Ադրբեջանը վտանգում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը. հայկական պատվիրակությունը ՌԴ-ում է
Արմավիրում 2 խորքային հորի ապօրինի շահագործում է կասեցվել
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Հայաստանը պետք է աղմուկ բարձրացնի, ԵՄ-ի այս ուղերձը վկայում է, որ ռազմական հարձակման հավանականությունը մեծ է. քաղաքագետ
Միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ արձագանք. Ալեն Սիմոնյան
Արցախում մեկնարկել է տնտեսվարողների աջակցության 4-րդ ծրագիրը. ովքեր չեն օգտվի ծրագրից
Հայտնի է՝ ինչ ծառատեսակներով կփոխարինվեն Ուլնեցի փողոցի դեֆորմացված ծառերը
Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը այգում աշխատանքային օրվա ավարտին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել
«Գլխիս սարքեցին, արհամարհում են, փնթի աշխատելաոճ ունեն». քաղաքացին ահազանգում է Globbing-ի պատճառով տուժելու մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում է
Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթա
Դոլարն ու ռուբլին շարունակում են արժեզրկվել
ԱԺ նախագահը Գերմանիայում բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին
Կարմրուկի նոր դեպքեր են հայտնաբերվել
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել, վնասվել են մեքենաներ
Երևանի սպորտային շունչը բացվում է. Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել
Դատավորները պատշաճ աշխատանքային պայմաններ կունենան. ընթացքի մեջ է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի հիմնանորոգումը
Վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է Էրիկ Իսրայելյանին հատկացված ֆինանսական աջակցությունների ամբողջական տեղեկանքը
«Օրենքով գողը» կալանավորվել է. բավարարվել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը
Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան
Ազգությամբ հայ ռուսաստանաբնակ տղամարդը սպանել է կնոջն ու 10 ամսական որդուն
Ուզում է կեղծիքի միջոցով տուժողի կարգավիճակ և ելքի վիզա ստանալ. Կարեն Գիլոյանը՝ Էրիկ Իսրայելյանի մասին
ՌՈ աշխատակցի մասնակցությամբ երևանյան ակումբներից մեկում կատարվածի առթիվ նախաձեռնված քրվարույթով ձերբակալվել է 5 անձ
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր և քրոջ մանկության առաջին սելֆիով
Սամվել Բաբայանի քաղաքական վերադարձը խոչընդոտելու համար գործի են դրվում «հին ու բարի» տեխնոլոգիաները․ հայտարարություն
Խաչանովը առաջին անգամ հաղթանակ է տարել հույն Ցիցիպասի նկատմամբ
Մարդու կյանքին և առողջությանը սպառնացող խնդիր չի հայտնաբերվել.ՍԱՏՄ-ն՝ ի պատասխան Ռոսսելխոզնադզորի
Երևան-Սևան ճանապարհին ծառ է տապալվել. վնասվել են մարդատար մեքենաներ
ՀՀ հակակոուպցիոն կոմիտեն Ճապոնիայի հետ համատեղ ծրագրեր կիրականացնի
Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պահպանման հարցում պետք է գտնվեն ընդունելի լուծումներ. Կաթողիկոսը՝ ԿԳՄՍ նախարարին
Հրապարակվել է զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը
ԱԽ քարտուղարը Ռիգայում խոսել է Ադրբեջանի հավանական էսկալացիայի մասին
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել. մանրամասներ
Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է
Ադրբեջանցի պատգամավորի մահափորձի մեջ Բաքուն իրանական հետք է տեսնում՝ հրապարակելով «ապացույցներ»
© 2023 Հայկական ժամանակ