Ալիեւի ռեժիմը առեւանգում եւ սպանում է. Լապշինի հոդվածը «Le Monde»-ում

04/06/2018 schedule12:13

«Ադրբեջանական ռեժիմն առեւանգում եւ սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս». այսպես է վերնագրված ռուս-հրեական ծագմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինի «Le Monde» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ նա պատմում է Ադրբեջանի բանտում իր ամենօրյա տանջանքների եւ հալածանքների մասին։

Հիշեցնենք, բլոգերը 7 ամիս անցկացրել է Կովկասյան այս երկրի բանտում նախքան ներում ստանալն ու Իսրայելին արտահանձնվելը:

Ալեքսանդր Լապշինը պատմում է, որ ինքն աշխարհով մեկ ճանապարհորդող բլոգեր է, ով եղել է ավելի քան 130 երկրում։ Չի հետաքրքրվում քաղաքականությամբ, սիրում է խաղաղությունը, բնությունը, պատմությունը, գեղեցիկ կանանց եւ լավ սնունդ։ Նույնիսկ իր վատագույն մղձավանջներում չի պատկերացրել, որ կարող էր դառնալ երկու կոշտ բռնապետերի քաղաքական խաղի զոհ, հայտնում է հայտնում է artsakhpress.am-ը:

«Խոսքը կոլտնտեսության նախկին նախագահ, իսկ այժմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ադրբեջանն իր երկաթե ձեռքերում պահող մարդու՝ Իլհամ Ալիեւի մասին է, ով իշխանությունը ժառանգել է հորից, ինչպես «Հազար ու մի գիշեր» հեքիաթում նկարագրված հին արաբական սուլթանություններում։ 2016 թվականին նախկին ԽՍՀՄ տարածքում ճանապարհորդելու ընթացքում Բելառուսի ոստիկանությունն անակնկալ ձեւով ձերբակալեց ինձ։ Ոստիկանության գործակալներն ուժի գործադրմամբ ներխուժեցին իմ հյուրանոցային համար՝ գոռալով հետեւյալը․ 

«Պառկեք գետնին, թե չէ կկրակենք, դուք ձերբակալված եք Ադրբեջանի պահանջով՝ Ղարաբաղ այցելելու համար»։ Բախտս բերեց, քանի որ ձերբակալության պահին այդ ոստիկանները չէին նկատել, որ համակարգիչս միացված էր եւ կնոջս հետ էի հաղորդակցվում։ Նա տեսել էր, թե ինչպես են ինձ ձերբակալում եւ անմիջապես այդ մասին տեղեկացրել էր միջազգային լրատվամիջոցներին, ինչպես նաեւ Իսրայելի եւ Ռուսաստանի դեսպանատներին, որոնց քաղաքացին եմ»,- նշել է Ալեքսանդր Լապշինը։

Բլոգերի խոսքով, կարեւոր է հստակեցնել, որ եթե Բելառուսն իրավական պետություն լիներ, երբեք չէր զբաղվի իր ձերբակալությամբ, արտահանձնմամբ եւ դատապարտմամբ։ Ալեքսանդր Լապշինը պնդում է, որ ինքը չի խախտել Բելառուսի օրենքներից եւ ոչ մեկը, իսկ Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ արտահանձնման վերաբերյալ միակ կոնվենցիայում ամրագրված է, որ քաղաքական դրդապատճառների վրա հիմնված արտահանձնման ցանկացած հայց պետք է մերժվի։

«Այսպիսով, Ալիեւն ուղարկել էր իր անձնական ինքնաթիռն ինձ Բաքու հասցնելու համար, որտեղ ես վայրէջք կատարեցի մի իրական լրատվական շոուի ուղեկցությամբ․ ինքնաթիռից դուրս բերվեցի ավտոմատներով, մարտական դաշույններով եւ նռնակներով զինված հատուկ ուժայինների կողմից, հարյուրավոր տեսախցիկների օբյեկտիվների ներքո։ Այս տրագիկոմեդիան բեմադրվել էր Ադրբեջանի հասարակության քիչ կրթված շերտերի համար»,- նշել է նա։

Ռուս բլոգերը 7 ամիս անցկացրեց ադրբեջանական բանտերից մեկի մեկուսարանում, ինչը նա միջազգային իրավունքի խախտում է համարում: Պատմում է, որ մեղադրվել է Հայաստանի Հանրապետության տարածքից «ապօրինի կերպով Ղարաբաղ մտնելու եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ»: Բլոգերն ավելացնում է, որ դա անելու այլ տարբերակ չկա, քանի որ 1993 թվականից ի վեր Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ սահմանը փակ է: 

Մեղադրանքը հիմնվում էր այն փաստի վրա, որ իր հոդվածներում հավասարապես օգտագործել է թե՛ ադրբեջանական Ղարաբաղ, թե՛ հայերի կողմից օգտագործվող Արցախ տեղանունները։

«Այս տարածքի վերադարձը պահանջող Ադրբեջանը մոռանում է, որ այնտեղ ապրում է 150 000 հայ, ովքեր օգտագործում են իրենց մայրենի լեզուն։ Ադրբեջանը քրեականացնում է նաեւ ավանդական աշխարհագրական անունների օգտագործումը: Նույն հաջողությամբ, Ֆրանսիան գերմանական բարբառներ օգտագործող բնակչությանը կարող էր արգելել օգտագործել Ռայխսլանդ Ալասաս-Լոթրինգիեն գերմանական անվանումը եւ պահանջել, որպեսզի գերմանացիներն օգտագործեն Ալզաս-Լոթարինգիա ֆրանսիական անվանումը։ Ես երբեք չեմ խոսել հակամարտությունից, ինչն ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Նույնիսկ Բաքվի խամաճիկային դատարանն ի վերջո ընդունեց, որ ես երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման որեւէ կոչ չեմ արել»,- ասել է Լապշինը։ 

Ռուս բլոգերը խոսել է նաեւ Բաքվում իր դեմ հարուցված դատական գործի ընթացքում հակասեմական ակնարկների մասին։ Նա նշել է, որ լսումների մեծ մասը միտումնավոր կերպով կազմակերպվում էին Հոլոքոստի համար առանցքային ամսաթվերին։ Դատական գործընթացը սկսվեց 2017թ․ հունիսի 22-ին, ճիշտ նույն օրը, երբ 66 տարի առաջ Նացիստական Գերմանիան սկսեց գրավել ԽՍՀՄ-ը եւ կոտորել խորհրդային հրեաներին։ Երկրորդ լսումը տեղի ունեցավ 2017թ․ հունիսի 30-ին։ 1941թ․ հունիսի 30-ին սկսվեցին Ուկրաինայի Լվով քաղաքի հրեաների կոտորածները, որտեղից սերում են նաեւ Լապշինի ծնողները։ Նրա հարազատների մեծամասնությունը սպանվել է այնտեղ, իսկ նրանց մարմինները նետվել են ընդհանուր փոսերի մեջ։ Երրորդ լսումը տեղի ունեցավ 2017 թ․հուլիսի 4-ին։ 1941 թ․ այդ նույն օրը սկսվեց Լատվիայի հրեաների բռնի գաղթը դեպի Սալասպիլս ճամբար, որտեղ վերջիններս դաժանորեն կոտորվեցին։ Լատվիայում հուլիսի 4-ը սգո օր է, մինչդեռ Ադրբեջանի ռեժիմի համար՝ առիթ հալածելու խաղաղություն եւ ճանապարհորդություններ սիրող մի հրեայի։

«2017թ․ սեպտեմբերի 10-ին՝ մորս ծննդյան օրը, իմ դեմ դաժան հարձակում եղավ այն բանտախցում, որտեղ փակված էի Բաքվում։ 4 դիմակավորված անձ ներխուժեց իմ բանտախուց եւ ծեծի ենթարկեց, խեղդեց եւ երբ արդեն անգիտակից վիճակում էի, պարանոցիս շուրջ պարան փաթաթեցին՝ լվացարանում կախելու նպատակով։ Այնուհետ ինձ տեղափոխեցին Բաքվի կենտրոնական հիվանդանոց, որտեղ իմ բժշկական գործերի մեջ հստակ արձանագրվեց, որ ես մոտ էի կլինիկական մահվան վիճակին։ Կողոսկրերս եւ ատամներս կոտրված էին, ամբողջ մարմնիս վրա վերքեր ու կապտուկներ էին, ենթալեզվային ոսկրի կոտրվածք, իսկ գլխուղեղում՝ արյան զեղումներ ունեի։ Ադրբեջանական իշխանությունները շտապեցին հայտարարել, որ ես ինքս եմ փորձել կախվել իմ բանտախցում, այդ իսկ պատճառով նախագահ Ալիեւը որոշել է ինձ «ներում շնորհել»։ Բաքվի հիվանդանոցում 3 օր կոմայում անցկացնելուց հետո ինձ արտահանձնեցին Իսրայելին»,-պատմում է բլոգերը։ Թել Ավիվի օդանավակայան հասնելուն պես նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ դատաբժշկական հետազոտության արդյունքները հստակորեն ցույց տվեցին, որ իրեն հաջողվել է ողջ մնալ դաժան սպանության փորձից հետո։ Եզրակացությունների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ հայց ներկայացրեց՝ սպանության փորձի մեղադրանքով։

Հոդվածի վերջում նա հիշեցնում է Ադրբեջանի վերաբերյալ մի քանի կարեւոր հանգամանք․ 1) Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Ադրբեջանը կարծիքի եւ խոսքի ազատության իրացման ցուցանիշով 180-երկրների մեջ զբաղեցնում է 163-րդ տեղը 2) այս երկիրը հայտնվել է բազմաթիվ ֆինանսական սկանդալներում՝ «Պանամայան փաստաթղթերից» մինչեւ «Լանդրոմատ», որոնք բացահայտեցին իշխող կլանի խուսանավելու կարողությունները` ադրբեջանցիների հարստությունը յուրացնելու եւ եվրոպացի քաղաքական գործիչների համբերությունը գնելու հարցում։ 3) Բաքվի ռեժիմը չի խորշում արտադատական առեւանգումներ իրականացնել, ինչպիսին էր, օրինակ, Վրաստանում լրագրող Աղվան Մուխթարլիի առեւանգումը, ով այնուհետեւ ենթարկվեց խոշտանգումների եւ բանտարկվեց Ադրբեջանում։ 4) ի վերջո, առկա են հիմնավոր ենթադրություններ, որ այս վարչակարգը պատվիրել է մալթացի բլոգեր Դաֆնե Կարուանան Գալիզիայի սպանությունը, ով բացահայտել էր Մալթայի եւ դրա բանկերի մութ դերը Բաքվի կեղտոտ փողերի լվացման մեջ:

Տպել
1635 դիտում

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին