Արցախը կլինի միասնական, ջուր չի լցնի հայ ազգի թշնամիների ջրաղացին. Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները խիստ մտահոգ են վերջին օրերին Արցախում արձանագրված իրադարձությունների փաստով: Այս մասին ասված է Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ:

«Երկրապահական ընտանիքը հավատում է արցախցու իմաստնությանը: Վստահ ենք, որ դժվարին իրավիճակում արցախցին իր մեջ ուժ կգտնի` չուրախացնելու Արցախի, հայ ազգի թշնամիներին: Արցախի բնակչությունը հերոսական ժողովուրդ է: Ամբողջ աշխարհին է հայտնի Նագոռնի Կառաբախը, ողջ աշխարհը առիթ ունեցել է համոզվելու արցախցու վճռականության, արիության, ազատասիրության մեջ:

Արցախցի մեր եղբայրներ եւ քույրեր, վերհիշենք, որ 1988-ին միասնական էինք: Երբ արցախցին իր իրավունքների համար պայքարի ելավ, չկային խավեր, կաստաներ, կար միասնական, ազատատենչ ժողովուրդ: Արցախցին ապացուցել է աշխարհին, որ 150 000 բնակչությամբ կարող է կանգնել տասը միլիոնանոց Ադրբեջանի նվաճողական ծրագրերի դեմ, որ կարող է իրեն պատերազմ պարտադրող թուրք ազերուն հրադադար պարտադրել: Արցախն աշխարհին 2016-ի ապրիլյանի ժամանակ էլ ապացուցեց, որ տեր է իր օջախին, իր բնօրրանին, իր ինքնիշխանությանը:

Ինչ որ ունի Հայաստանի Հանրապետությունը, Սփյուռքը, հայ ազգը, ձերն է, սիրելի արցախցիներ, եւ Արցախն էլ ողջ հայությանն է` Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայությանը, Արցախը հայ ազգի հպարտությունն է: Միշտ հպարտացել ենք Արցախի հերոսական մայրերով, ովքեր շարունակաբար զորություն, էներգիա են փոխանցել հայ ազգին: Հարգելի արցախցիներ, մենք վստահ ենք, որ դուք բարձր կպահեք եռամիասնության պատիվը: Մենք վստահել եւ վստահում ենք Արցախի ժողովրդին եւ իշխանությանը: Արցախի բոլոր իշխանություններն էլ` սկսած Արթուր Մկրտչյանից, Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, ուժայինների պատասխանատուները` Սամվել Բաբայան, Մովսես Հակոբյան, Արշավիր Ղարամյան, Կամո Աղաջանյան, Լեւոն Մնացականյան, անմնացորդ ծառայել են Արցախին եւ բարձր են պահել Արցախի ու հայ ազգի պատիվը:

Արցախի իշխանությունները կարողացել են իրենց ժողովրդի հետ, ամբողջ հայ ազգի հետ սխրանքներ գործել, թշնամուն պատժել թե 1989-94 թվականների պատերազմի ժամանակ, թե 2016-ի ապրիլյանի: Արցախի իշխանությունները կարողացել են հետեւողականորեն հիմնավորել, որ Արցախի Հանրապետությունն առավել կայացած, առավել ժողովրդավար, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ավելի հարգող պետություն է, քան իրեն բռնակցել ձգտող Ադրբեջանը: Արցախի ժողովուրդն ու իշխանությունը կարողացել են հիմնավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Իհարկե, խնդիրներ են եղել, թերություններ եղել են թվարկածս բոլոր անձանց գործունեության մեջ: Եվ դա բնական է` աշխատող մարդն է, որ կարող է եւ երբեմն սխալվել: Բայց միշտ ցանկացած կարգի բանավեճ Արցախում լուծվել է հաշտության, միասնության մթնոլորտում:

Հարգելի արցախցիներ, դեպի Արցախ ուխտագնացությունների ժամանակ երեք սերունդների երկրապահներս ուժ եւ էներգիա ենք ստանում Արցախի սուրբ հողից, լիցքավորվում ենք արցախցու հետ շփումներից: Միշտ արցախցու կողքին են ավելի քան 28 000 պատանի երկրապահները, մոտ 13 000 երիտասարդ երկրապահները, մոտ 30 000 ավագ սերնդի երկրապահները: Ամբողջ հայ ազգն է Արցախի կողքին: Անձամբ ես 1989 թվականից Արցախում եմ, հայրենյաց սահմանների ազատագրման եւ պաշտպանության առաքելության մեջ եմ եւ համոզվել եմ, որ Արցախը, արցախցին երբեք-երբեք մենակ չեն մնա: Հավատացեք ինքներդ ձեզ, հավատացեք հայ ազգին: Մենք հավատում եւ վստահում ենք ձեզ: Համոզված ենք, որ Արցախը կլինի միասնական, ջուր չի լցնի հայ ազգի թշնամիների ջրաղացին, չի ուրախացնի մեր դարավոր թշնամուն: Իսկ Երկրապահը միշտ եղել է, կա ու կլինի Արցախի պաշտպանը` գործակցելով պետության, բանակի, ժողովրդի հետ:

Փառք Արցախի հերոս ժողովրդին եւ Արցախի հայկական պետությանը: Միասնություն հայ ազգին, քանզի միասնական հայությունն անպարտելի է», - նշում է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3515 դիտում

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին