Սահմանափակման 2, խոչընդոտման 3 դեպք. լրագրողների աշխատանքը ՀՀ դատարաններում

04/06/2018 schedule11:24

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2018 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 2 եւ խոչընդոտման 3 դեպք։ Այս մասին ասված է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Ներկայացնում ենք արձանագրված դեպքերը՝ ըստ ժամանակագրության։

Մարտի 14-ին Վերաքննիչ քրեական դատարանում Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննման դատական նիստի ժամանակ դատավոր Մանուշակ Պետրոսյանը արգելել է լրագրողներին տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, թե «դատարանը տեսանկարահանվելու ցանկություն չունի»։ Դատական նիստի ընդմիջման ժամանակ դատավորը ստուգել էր լրագրողների վկայականները: Իսկ երբ պարզել էր, որ լրագրողներից մեկի մոտ չկա վկայական, հայտարարել էր, որ վերջինս որպես լրագրող նիստին չի կարող մասնակցել:

Մարտի 20-ին Վարչական դատարանում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հրամանի վիճարկման դատական նիստի ժամանակ դատավոր Արգիշտի Ղազարյանն արգելել է լրագրողներին տեսանկարահանել, այն դեպքում, երբ ո՛չ հայցվորները, ո՛չ պատասխանող կողմը դեմ չեն եղել։ Դատավորը նշել է, որ նկարահանումը «կկաշկանդի նիստի վարումը՝ վարողի տեսանկյունից»։
Մարտի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող լրագրողի հանդեպ բռնության գործով դատական նիստի ընթացքում դատավոր Լուսինե Աբգարյանը որոշում է կայացրել սահամանափակել դատական նիստի լուսա/տեսանկարահանման ժամանակը՝ սահմանելով լրագրողների համար ազատ աշխատանքի ընդամենը 5 րոպե ժամանակ:

Ապրիլի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը Հասմիկ Սարգսյանի գործով դատաքննության ժամանակ արգելել է լրագրողներին տեսա/լուսանկարահանել դատարանի կազմին՝ հայտարարելով, թե դատարանը չի ցանկանում, որ իրենց տեսա/լուսանկարահանեն: Դատավարության կողմերից որեւէ մեկը չի առարկել տեսա/լուսանկարահանման միջնորդությանը եւ դատավորը թույլատրել է նկարահանել միայն դատավարության մասնակիցներին: 

Ապրիլի 23-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բողոքի քննման ժամանակ արգելել է տեսանկարահանում իրականացնել։ Թեեւ դատական նիստին մասնակցել է միայն բողոքաբեր կողմը, ով էլ միջնորդել է տեսանկարահանում իրականացնելու մասին, դատավորը մերժել է այն։

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը պայմանավորված է ոչ միայն դատական համակարգում առկա պրակտիկայով, այլեւ ներպետական օրենսդրության բացերով:

ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքն ուղղակիրորեն չի նախատեսում լրագրողների՝ քրեական գործերով նիստերի տեսանկարահանման կամ լուսանկարահանման իրավունքը, այլ յուրաքանչյուր գործով լուսանկարահանում եւ տեսանկարահանում կատարելու թույլտվությունը տալիս է դատավորը։ Սակայն, կան միջազգային փորձից բխող սկզբունքներ եւ չափանիշներ, որոնցով պետք է առաջնորդվեն եւ դատավորները, եւ լրագրողները: Այսպես, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ R (2003) 13 Հանձնարարականով Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն սահմանել է զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի լուսաբանման սկզբունքները: Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության եւ ոստիկանական գործունեության մասին: Ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի (իրավապահ մարմինների, դատարանի) գործունեությունը, որը ենթակա է սահմանափակումների միայն Հանձնարարականով նախատեսված սկզբունքների պահպանման համար:

Վերոնշյալ դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումները չեն բխում ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարականի սկզբունքներից: Ավելին, սահմանափակումները հաճախ պայմանավորված են լինում նիստը նախագահող դատավորի՝ լրագրողների նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքով եւ տեսախցիկներից կաշկանդվելու հանգամանքով: 

Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել խոսքի ազատության եւ լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում եւ սահմանափակում, ինչպես նաեւ խախտվել է դռնբաց դատական նիստի հրապարակայնության սկզբունքը, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում.

Բոլոր դատավորներին՝ զերծ մնալ լրագրողների աշխատանքի չհիմնավորված սահմանափակումներից եւ ապահովել լրագրողների՝ դռնբաց դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը,

ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման եւ տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը։ 

Բարձրագույն դատական խորհրդին՝ օրենքով սահմանված կարգով հաստատել զանգվածային լրատվության միջոցների եւ դատարանների փոխհարաբերության կանոնները՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման եւ տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը։

Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսեւորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում եւ սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործընթացին։

 

Տպել
1959 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ