Երևան
26 °C
2018 թվականի հունիսի 1-ից մոտ 80 տոկոսով ուժի մեջ է մտնում Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործունեության համաձայնագիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում խորհրդարանում ասաց ԱԳՆ փոխնախարար Արմեն Պապիկյանը: Նա միաժամանակ ընդգծեց, որ ակնկալել է, թե՝ հունիսի 2-ին մեր կյանքում փոփոխություն կլինի անմտություն է:
«Երբ խոսում ենք ուժի մեջ մտնելու մասին, ապա պետք է հաշվի առնենք, որ դա պետք է վավերացվի անդամ երկրների կողմից: Այս պահին ունենք երեք երկիր, որոնք վավերացրել են: Այս հարցը մեր արտաքին օրակարգում է, որպեսզի վավերացումն արագացվի»,- ասաց փոխնախարարը:
Հարցին, թե ինչ ոլորտներում են փոփոխություններ տեղի ունենալու եւ որքան ժամանակից, Պապիկյանը պատասխանեց. «2017-20 թվականներին Հայաստանին տրվելու է 176 մլն եվրոյի դրամաշնորհ: Խոսքը գնում է տարբեր ոլորտների բարեփոխումների մասին: Սկսած տրանսպորտայինից մինչեւ մարդու իրավունքներ, տնտեսական եւ բյուջետային վարկերի կառավարում: Բավականին լայն գործընթաց է: Բոլորին հետաքրքրում է, թե 176 մլն-ի օգտագործումն այս 4 տարիների ընթացքում քաղաքացուն ինչ օգուտ կտա: Ինձ թվում է պետք է սպասել»:
Պապիկյանի խոսքով՝ ԵՄ անդամ երկրներից մեսիջներ չկան, թե համաձայնագիրը վավերացնելու մասով դանդաղում են: ՀԺ-ի հարցին էլ՝ արդյո՞ք երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները Եվրոպայում մտահոգության պատճառ են դարձել եւ վավերացման գործընթացը դանդաղեցնում են, փոխնախարարն ասաց, որ փոփոխությունները նպաստում են, որ ավելի արագ վավերացնեն:
Առաջիկա չորս տարիներին տրվելիք 176 մլն եվրոյից 36 մլն եվրոն տրվելու է 2018 թվականի համար: Փոխնախարարը նշում է, որ հնարավորություն կա ավելի շատ ստանալու, իսկ թե ինչպես, մանրամասնում է.
«Մենք ունենք մի շարք հանձնառություններ՝ մարդու իրավունքներ, բարեփոխումներ տարբեր բնագավառներում: Այս ուղղություններով, եթե կոնկրետ քայլեր ձեռնարկենք, ապա ավելին ավելիի դիմաց սկզբունքը կկիրառվի»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ եվրոպական երկրների հետ վիզաների ազատականացման հարցում կառույցը հետեւողական քայլեր է իրականացնում: Նա ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ նոր ընդունված համատեղ հռչակագրում ամրագրված է՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամանակում։
«Սա նշանակում է, որ ՀՀ եւ ԵՄ անդամ երկրները որոշակի գործողությունների ծրագիր պետք է իրականացնեն։ Խոսքը՝ Ռեադմիսիայի համաձայնագրի պայմանների կիրարկման մասին է, նաեւ Հայաստանի պատրաստակամության՝ ընդունել Եվրոպայում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Այստեղ խնդիրը ոչ այնքան ԵՄ հանձնաժողովի կողմից համաձայնությունն է, որքան ԵՄ որոշ անդամ երկրներինը»,- նշեց նա։
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
© 2024 Հայկական ժամանակ