Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Թբիլիսիի երիտասարդության տանը բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակը: Այնուհետեւ, Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում ներկա են գտնվել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ երկու երկրների կառավարությունների անդամները, խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ: 
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին իրապես ներծծված է մեր ժողովուրդների համատեղ պատմության էներգիայով: Մեր ժողովուրդներն արմատներով են կապված միմյանց, եւ այդ արմատներն այնքան ամուր են, որ մենք այսօր պարտավորություն ունենք պատմության առաջ կերտել մեր համատեղ հզոր, երջանիկ եւ ազատ ապագան: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմությունն իրապես ոգու հաղթանակի պատմություն է, որովհետեւ քաղաքական գործունեության մեջ, ընդհանրապես կյանքում ամեն օր մենք բախվում ենք հետեւյալ խնդրի առաջ. կա ուղղություն մտածողության, որ փորձում է ամեն ինչ հաշվել, կշռել, կշռադատել, դնել կշեռքի տարբեր նժարներին, ծանր ու թեթեւ անել, եւ կա մտածողության մի մոդել, որն ավելի շատ ոչ թե հաշվում է, այլ զգում: Մեր պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, մարդկության պատմությունը ցույց է տվել, որ, այնուամենայնիվ, ոգին ավելի ծանրակշիռ է քան նյութը, սերն ավելի ծանրակշիռ է քան հաշվարկը, անկեղծությունն ավելի ծանրակշիռ է քան ճարպկությունը:
Եվ սա է մեր ժողովուրդների ապրելու առաջնային բանաձեւը, որովհետեւ մենք կարողացել ենք հաղթել այնտեղ, որտեղ թվում է, թե չունենք ոչ մի հնարավորություն եւ մենք, ցավոք սրտի, հաճախ կարողացել ենք պարտվել այնտեղ, որտեղ թվում է, թե չունեինք պարտվելու ոչ մի հնարավորություն: Մեր Առաջին Հանրապետությունը, կարծում եմ, առաջին հերթին իսկապես ոգու հաղթանակ է, եւ այդ հաղթանակի ոգին է, որ մեզ կարողացել է հազարամյակներ շարունակ ապրեցնել աղետների, ցեղասպանությունների, պատերազմների հորձանուտում:
Եվ մեր այսօրվա Հայաստանն առաջին հերթին ոգու, սիրո, համերաշխության եւ գաղափարի պետություն է, այդպիսին է այսօր եւ այդպիսին պետք է շարունակի մնալ ընդմիշտ, որովհետեւ նյութականը կարելի է ջարդել, կոտրել, ոչնչացնել, իսկ այն, ինչ կապված է ոգու հետ, մտքի հետ, անջարդելի է, անկոտրելի է, անհաղթահարելի է: Եվ ես ուզում եմ, որ այս ոգին, այս ոգեղենը, այլ ոչ թե մերկանտիլ հաշվարկը լինի հայ-վրացական հարաբերություններում: Եվ մենք հենց այդ ոգու եւ ոգեղենի վրա պետք է կառուցենք մեր հարաբերությունները մեր հարեւան եւ եղբայրական երկրի հետ: Մեր համատեղ ոգեղենը պետք է հաղթի եւ մեր ժողովուրդներն իրենց համատեղ հարեւանության մեջ պետք է նորանոր հաղթանակներ կերտեն եւ պետք է կերտեն համատեղ երջանկություն խաղաղ, ազատ եւ երջանիկ այս տարածաշրջանում: Եվ այս տարածաշրջանը պետք է դառնա այդպիսին: 
Շնորհավորում եմ մեզ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Շնորհավորում եմ եղբայրական վրաց ժողովրդին եւ կառավարությանն անկախության, պետականության վերականգնման 100-ամյակի կապակցությամբ: Շնորհավորում եմ բոլորիս, որ մենք դարավոր հորձանուտների միջով անցնելով հասել ենք ի վերջո այստեղ: Եվ ինչպես ասում են, հիմա արդեն մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, եւ մենք բաց չենք թողի մեր ճակատագիրը մեր ձեռքերից, մենք բաց չենք թողնի այս հնարավորությունը մեր ձեռքերից, որովհետեւ մենք հաղթել ենք, մենք հաղթում ենք եւ մենք հաղթելու ենք ապագայում: Եվ ուրեմն՝
Կեցցե՛ ազատությունը,
Կեցցե՛ հայ-վրացական բարեկամությունը,
Կեցցե՛ Վրաստան պետությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ հայրենիքում»:
Իր հերթին, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին եւ հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանարապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ, նշել է. «Խորհրդանշական է, որ 100 տարի առաջ Վրաստանը եւ Հայաստանը զուգահեռաբար հռչակեցին անկախություն: Այսօր Թբիլիսիում հուշատախտակի բացումը խորhրդանշում է այն ակունքները, որտեղից գալիս ենք: Հայ ժողովուրդը ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ հայտնում է վստահություն, ինչի համար ոտքի կանգնեց: Միջազգային հանրությունը, հետեւելով հայաստանյան իրադարձություններին, ողջունեց հայ ժողովրդի ցուցաբերած իմաստնությունը եւ ներքաղաքական հարցերը խաղաղ կարգավորելու կարողությունը: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Հայաստանի հետագա զարգացման կայուն հիմք կդառնան: Հայաստանի զարգացումը եւ կայունությունը խիստ կարեւոր է մեր երկրի համար ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում: Կարծոuմ եմ, որ այս այցը մեր երկու երկրների միջեւ գործընկերության եւ բարիդրացիական հարաբերությունների վառ ապացույց է:
Մեկ անգամ եւս ցանկանում եմ հավաստիացնել, որ Վրաստանի կառավարությունը, անձամբ ես պատրաստ ենք արգասաբեր համագործակցության: Հայաստանի վարչապետն այսօր այցելեց Թբիլիսիի հայկական եկեղեցի, պանթեոն, վաղը կլինի Հովհաննես Թումանյանի տուն գիտական մշակութային կենտրոնում: Անգնահատելի է Հովհաննես Թումանյանի վաստակը հայ-վրացական բարեկամության հարցում: Ինչպես նշում էր Թումանյանը՝ հայ եւ վրաց ժողովուրդները պատմականորեն կապված են միմյանց հետ: Համարձակ կարելի է ասել, որ Թումանյանի անցած կյանքի ուղին հայ-վրացական բարեկամության խորհրդանիշն է: 
Գրականության եւ արվեստի մեջ դրսեւորված բարեկամությունը առանձնացնում է մեզ համաշխարհային մշակույթի քարտեզում: Իհարկե, երկկողմ հարաբերությունները միայն դարավոր անցյալի վրա չեն հիմնվում, մենք կարողացանք անցած 25 տարիների ընթացքում կառուցել վստահության վրա հիմնված միջպետական հարաբերություններ: Այս տարիների ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդվել են տնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Մենք մտադիր չենք կանգ առնել ձեռքբերումների վրա: Հայաստանի վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի մեր հարաբերությունների զարգացմանը՝ ի բարoրություն մեր երկրների եւ ժողովուրդների»:
Այնուհետեւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի եւ տիկին Մայա Ցինաձեի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք: 
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT