Սպիտակի համայնքապետարանի ուշագրավ գնումները եւ ֆինանսական բաժնի պետի բացատրությունը

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի սպասվելիք 2018 թվականի գնումների պլաններում բավական ուշագրավ թվեր կան: Ներկայացնում ենք Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2018 թվականին նախատեսված տարեկան գնումների պլանները:

Մասնավորապես, համայնքապետարանը նախատեսել է գնել 63 հատ կոնյակ, որի ընդհանուր արժեքը կազմում է 371 հազար 700 դրամ, յուրաքանչյուրի արժեքը` 5900 դրամ, կոնյակի անվանումը` «Արարատ» 5 աստղ:

Նախատեսված գնումների ցանկում ներառված են նաեւ տուփով շոկոլադե կոնֆետներ, յուրաքանչյուր տուփն արժե 4700 դրամ, պետք է գնեն 67 տուփ, ընդհանուր՝ 314 հազար 900 դրամ արժողությամբ:

Սպիտակի համայնքապետարանի գնումների պլանների մեջ է մտնում 7000 լիտր բենզին, լիտրը 420 դրամ է, իսկ ընդհանուր գումարը կազմում է ոչ ավել, ոչ պակաս 2 մլն 940 հազար դրամ: Այսինքն, համայնքապետարանին 365 օրվա կտրվածքով օրական անհրաժեշտ է 8 հազար դրամի բենզին:

Գնման պլանների ցուցակում կան մի շարք «կարեւոր» գնումներ, որոնցից ստորեւ առանձնացնում ենք մի քանիսը:

Փուչիկի պոչ, հատը՝ 50 դրամ, անհրաժեշտ քանակությունը՝ 800 հատ, այսինքն, 40 հազար դրամի:

Հուշանվերներ, տարբեր տեսակի եւ գների, մասնավորապես 4500 դրամ արժողությամբ հուշանվերներից անհրաժեշտ է 30 հատ, այսինքն, 135 հազար դրամի, իսկ 7000 հազար դրամանոց հուշանվերներից անհրաժեշտ է 10 հատ, այսինքն, 70 հազար դրամի:

Սպիտակի քաղաքային զբոսայգում տեղադրված 2-րդ աշխարհամարտում զոհվածների հիշատակի հուշարձանի վերանորոգման համար անհրաժետ է 3 մլն 254 հազար 340 դրամ:

Նախատեսված են շուրջ 3 մլն 500 հազար դրամի նախագծահետազոտական ծախսեր: 130 հազար դրամ էլ պետք է տրամադրվի ավտոմեքենաների լվացման համար:

Այս ծախսերի հետ կապված կապ հաստատեցինք Սպիտակ համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Հենրիկ Միրզոյանի հետ, ով ներկայացրեց, թե որն ինչ նպատակով է եղել:

Մասնավորապես, ըստ Միրզոյանի, կոնյակները նախատեսված են եղել զինծառայողների ծնողների համար, տուփով շոկոլադե կոնֆետները՝ նույնպես: Նրա խոսքով՝ դրանք նվիրել են հունվարի 28-ին՝ «Հայոց Բանակ»-ի օրվա առիթով:

Միրզոյանի խոսքով՝ հուշանվերները նախատեսված են եղել ուսուցչուհիներին Մարտի 8-ին եւ Ապրիլի 7-ին նվիրելու համար, դիտարկմանը, թե ինչո՞ւ են դրանք տարբեր գների, Միրզոյանը արձագանքեց, որ ցանկացել են տարբեր նվերներ գնել: Համայնքապետարանը ունի 2 ավտոմեքենա, ինչի վրա էլ ծախսվում է գնումների պլանների մեջ ներառված 7 հազար լիտր բենզինը:

Սպիտակի ֆինանսական բաժնի պետը նշեց, որ բոլոր գումարները ըստ նախատեսվածի ծախսվել են, եւ ոչ մի կոպեկ չի փոշիանալու:

Տպել
4471 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում