Երևան
12 °C
Երեւանի Կոմիտասի պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները ստորագրահավաք են սկսել ընդդեմ կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանի: Նրանք պահանջում են պաշտոնից ազատել Արմեն Բաբախանյանին: Նախաձեռնության անդամները մեր զրույցում ասացին, որ նման կերպ փորձում են Կոնսերվատորիայում արդարությունը վերականգնել եւ վախի մթնոլորտը կոտրել:
Բողոքավոր ուսանողները պնդում են, որ Արմեն Բաբախանյանն օժտված չէ մարդկային ոչ մի որակով: Նշում են, որ վերջինիս կողմից բազմիցս իրականացվել է պաշտոնեական դիրքի չարաշահում եւ որ այսօր էլ Բաբախանյանը շարունակում է նույն աշխատաոճը: «Դաշնամուրային ֆակուլտետում տիրում է վախի մթնոլորտ, դասախոսների մեծ մասն ու ուսանողները չեն կարողանում իրենց կարծիքը հայտնել: Դասախոսները վախենում են, որ աշխատանքից կհեռացվեն, իսկ ուսանողները՝ անվճարից կզրկվեն»,- ասում են նրանք:
Նրանք չեն բացառում, որ Բաբախանյանը բավական լավ մասնագետ է, սակայն փաստում են մեկ այլ արատավոր երեւույթ, այն է. «Եթե Բաբախանյանն է մի բան ասում է, ապա դա քննարկման ենթակա չէ եւ միաբերան ընդունվում է»:
Ասում են՝ անկախ նրանից, թե Կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնի ուսանողները լավ կնվագեն, թե՝ վատ, միեւնույն է՝ իրենց գնահատականները նախապես արդեն ֆիքսված են. «Գումարային պահեր էլ կան, մենք հստակ գիտենք, որ այնտեղ որոշները հավելյալ գումար են տալիս եւ բոլոր հարցերը լուծում: Քննական հանձնաժողովներում էլ յուրաքանչյուր տարի նույն մարդիկ են: Սակայն օրենքը սահմանում է, որ հանձնաժողովի կազմը պետք է փոփոխվի, նոր մասնագետներով համալրվի»:
Ուսանողները վստահեցնում են՝ Կոնսերվատորիայում մեծամասնությունն է դեմ Բաբախանյանին, սակայն վախենում են բարձրաձայնել: Նրանց խոսքով՝ Բաբախանյանի կողմից պաշտոնի չարաշահում է կատարվում բոլոր առումներով, վերջինս ներկա է գտնվում տարբեր քննությունների ժամանակ, որոնք դաշնամուրային ֆակուլտետին չեն վերաբերվում՝ փորձում է անտեղի միջամտություններ անել, քննական շրջանում ուսանողների վրա ճնշում գործադրել:
Ուսանողները վստահեցնում են, որ Բաբախանյանի կողմից նման քայլերը հավելյալ գումար ստանալու ակնկալիք են հետապնդում: Նրանց խոսքով՝ Կոնսերվատորիան կոռումպացված է, ուսանողներն ու դասախոսները պարբերաբար բախվում են անարդարության եւ խտրականության:
Արմեն Բաբախանյանի դեմ բողոքի ալիք բարձրացրածները հայտարարում են, որ դաշնամուրային բաժնի դեկանի կողմից պաշտոնը չարաշահելու եւ նրա կողմից բուհ ներմուծած արատավոր երեւույթների մասին խոսում են երկար տարիներ, սակայն մինչ այս, խոսակցությունները հիմնականում կոնսերվատորիայի պատերի ներսում են մնացել: Դեկանի խտրական վերաբերմունքի պատճառով ուսանողների միջեւ առաջացել է պառակտում, որն իրենց համար ցանկալի չէ: «Փորձում ենք անկախ ամեն ինչից մարդկային հարաբերությունները պահպանել, բայց միեւնույն է՝ հակասական բաներ են առաջանում հաճախ»,- ասում են նրանք:
Ուսանողները կետերով հիմնավորում են իրենց բողոքը՝ ընդդեմ Արմեն Բաբախանյանի. վախի եւ անվստահության մթնոլորտ, շահադիտական նկատառումներից ելնելով՝ որոշ ուսանողների ստիպողաբար ներգրավումն սեփական դասարան, քննական հանձնաժողովների մշտական անփոփոխ կազմ, մասնագիտական դասախոսների ներգրավման դիմումի մերժում, արհամարհական հեգնական վերաբերմունք եւ ուսանողների բարեւին չպատասխանել, Բաբախանյանի կողմից քննական ընթացքի խոչընդոտում ՝ նվագելու ընթացքում բարձր ծիծաղ, աղմուկ եւ այլն: Մրցույթներին մասնակցելու հնարավորություն է տրվում միայն այն ուսանողներին, որոնք Արմեն Բաբախանյանի սաներն են:
Ուսանողների ստորագրահավաքի եւ բողոքների մասին ՀԺ-ն զրուցեց սկանդալի կենտրոնում հայտնված հայտնի դաշնակահարի հետ: Արմեն Բաբախանյանը վստահեցրեց, որ ուսանողների հետ նմանատիպ կոնֆլիկտ երբեւէ չի ունեցել, եղել են գնահատականների եւ դասապրոցեսի հետ կապված մասնավոր հարցեր, սակայն նմանատիպ դեպք դեռ չէր եղել:
Բաբախանյանը տեղյակ էր ուսանողների ստորագրահավաքից, բողոքներից, նշեց, որ տեղյակ է նաեւ, որ ստորագրահավաքին են միացել դասախոսները եւս: Արմեն Բաբախանյանին առավել զարմացրել է այն, որ ստորագրահավաքին մասնակից են ոչ միայն դաշնամուրային ֆակուլտետի ուսանողները, այլեւ մյուս ֆակուլտետներինը: Ստորագրահավաքին դասախոսների մասնակցությունը Բաբախանյանին չէր զարմացրել. «Սպասում էի, որոշ պատճառներ միանշանակ կան: Ուսումնական պրոցեսում, արվեստի ոլորտում շատ հարցեր կան՝ կապված գնահատականի եւ այլնի հետ»:
Մեր դիտարկմանը, թե ուսանողները դժգոհում են, որ Բաբախանյանն իրենց նորմալ չի վերաբերվում, անգամ իրենց բարեւին չի պատասխանում, դեկանը չժխտեց՝ ասելով. «Բարեւելու խնդիրը իմ ողջ կյանքի ընթացքում է եղել, դա նոր բան չէ: Նախ, լավ չեմ տեսնում: Հաճախակի, երբ մտքերով եմ ընկնում, ես ընդհանրապես չեմ ընկալում արտաքին շարժը»:
Բաբախանյանն ասաց, որ տաքսի նստելիս էլ, երբ վարորդը ռաբիս երաժշտություն է միացնում, պարզապես անջատում է լսողությունն ու չի լսում, որովհետեւ չի սիրում: Ասում է՝ ուսանողներից բացի, մտերիմներն էլ են նեղանում: Մեզ հայտնի դարձավ, որ բուհում ծագած սկանդալից հետո Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր մոտ է հրավիրել Արմեն Բաբախանյանին:
Ռեկտորն ասել է, որ կա խնդիր եւ պետք է դրան լուծում տրվի: Որոշվել է առաջիկա մի քանի օրը հանդիպում կազմակերպել ուսանողների եւ դեկանի միջեւ: «Ես չգիտեմ՝ դա ինչ ձեւով կարվի, ըստ ռեկտորի կաղապարի՝ պետք է լինի մի խումբ ուսանողների, իհարկե դաշնակահարների հետ, որովհետեւ նախաձեռնությունն առաջին հերթին իրենցն է»:
Մեր հարցին՝ պատրա՞ստ է ուսանողների կողմից հնչեցրած բողոքների եւ ուսումնական պրոցեսում որոշ առաջարկների շուրջ բանակցությունների գնալ, Բաբախանյանը պատասխանեց. «Միանշանակ, բայց նայած, թե ինչին է դա վերաբերվում, եւ նայած, թե ինչ ձեւով կներկայացնեն խնդիրը»:
Արմեն Բաբախանյանն անդրադարձավ ուսանողներին հուզող երկու հիմնական հարցերին եւս, այն է՝ բոլոր քննություններին իր պարտադիր ներկայությունը եւ հանձնաժողովի կազմի չփոփոխվելը. «Մենք ունենք երկու ամբիոն, ամեն ամբիոնից ընդգրկվում է մեկ կամ երկու հոգի եւ մեկ-երկու դասախոս, որոնց ինքս եմ ընտրում»:
Մեր հարցին՝ լուրեր են շրջանառվում, որ Կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում ուսանողներից շատերը, ովքեր հավելյալ գումար չեն վճարում դասախոսներին, դասաժամերին անուշադրության են մատնվում՝ Արմեն Բաբախանյանը չժխտեց. «Ես գիտեմ, որ նման խնդիր կա, եւ կարող եմ ասել, որ դեմ եմ, դա սխալ է:
Լսել եմ այս խնդրի մասին, միանշանակ կա, բայց այս խնդիրը միայն Երեւանի պետական կոնսերվատորիայում չէ, սա մեր ամբողջ կրթական համակարգում է, բուհերում, դպրոցներում: Դասախոսները ունեն լիմիտ, եթե նշված լիմիտը սպառվում է, տվյալ դասախոսը կարող է ուսանողին վերցնել իր խումբ, սակայն հավելյալ վճարի դեպքում: Ես չեմ ասում, թե դա լավ է կամ վատ, բայց գուցե նման ձեւով է եղել:
Մեր հարցին՝ եթե ստորագրահավաքին ավելի շատ ուսանողներ միանան եւ պահանջեն վերջինիս հրաժարականը, ապա պատրա՞ստ է գնալ այդ քայլին. դեկանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ ուսանողության հետ հանդիպման ընթացքում կփորձենք գտնել ինչ-որ մի եզր եւ իրար կհասկանանք»:
Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկություն ստացանք, որ Արմեն Բաբախանյանը հանդիպել է ուսանողների հետ եւ նրանց հետ զրույցում հայտարարել, որ հրաժարական կտա: Հրաժարականի պաշտոնական դիմում, սակայն այս պահին ռեկտորատը չի ստացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա
Գիտե՞ք ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել
Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա
Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն
Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ
Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ
Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ
Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին
Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան
Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար
Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին
2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ
Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան
ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ
Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Արարատ Միրզոյանը գրառում է արել և լուսանկարներ հրապարակել
Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան
Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից
Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի
Ինչու են Հանրապետության հրապարակում կայանվել ՊՆ տրանսպորտային միջոցները. Թորոսյանը պարզաբանել է
Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ կազմակերպել իմ դեմ. Իրանի նախագահ. տեսանյութ
Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Աննա Վարդապետյան
ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում է. տեսանյութ
Վան Յիի հետ քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը. Միրզոյանի հարցազրույցը չինական CGTN-ին
Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 7-ին
Գալստանյանի պաշտպանն «իրար է խառնվել»․ Քննչական կոմիտեն արձագանքել է նրա հայտարարություններին
Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի աշխատանքները
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT