Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքը կոչով դիմում է ԱԺ պատգամավորներին՝ դեմ չգնալ ժողովրդին

07/05/2018 schedule11:41

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի, համայնքի ղեկավարի, աշխատակազմի եւ ավագանու անդամների ուղերձը Ազգային ժողովի պատգամավորներին

Ակունք համայնքը տասնամյակներ շարունակ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ եւ ըմբոստ ու անաչառ  վարքագծով: Մեզ միշտ ասում են, թե մենք բարդ ժողովուրդ ենք: Այո՛, բարդ ենք, բայց բարդ ենք մեր պարզության ու ազնվության մեջ:

Աշխատանքի ընթացքում մենք առաջնորդվում ենք համայնքի ժողովրդին ծառայելու սկզբունքով, լինելով միշտ լիբերալ եւ հանդուրժող՝ հարգելով համայնքի բնակիչների կարծիքը եւ շահերը: 

Ինչպես Հայրենական պատերազմում, այնպես էլ Արցախյան գոյամարտի պայքարում, համայնքի հարյուրավոր  քաջորդիներ իրենց անձնազոհ մասնակցությունն են ունեցել բոլոր մարտական գործողություններում՝ լինելով ամենաթեժ կետերում: 

Այսօր էլ մեր շատ ու շատ համագյուղացիներ իրենց մարտական հերթապահությունն են անցկացնում Հայաստանի եւ Արցախի սահմաններում՝ պաշտպանելով հայրենիքի անվտանգությունը: 

Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք ոչ միայն նյութապես ու ֆինանսապես, այնպես էլ ֆիզիկապես կանգնած ենք եղել մեր նորօրյա հերոս զավակների կողքին: Եվ այսօր այդ հերոսների կողմից բարձրացված համազգային զարթոնքի օրերին եւս մեր համայնքի բնակիչները, եւ հատկապես՝ երիտասարդները, եղել են շարժման մեջ եւ ազատ արտահայտել իրենց կամքը՝ միանալով իրենց բազմահազար քույր ու եղբայրներին:   

Ակունք համայնքի ղեկավարությունը, ավագանին եւ համայնքի բնակիչները կոչ են անում ազգային ժողովի  բոլոր  պատգամավորներին,  հատկապես հանրապետական պատգամավորներին եւ հատկապես Գեղարքունյաց աշխարհից ծնված մեր հայրենակից պատգամավորներին եւ հորդորում են՝ չկոտրել մեր որդիների պատերազմում թրծված կամքը եւ հավատը: Անսալ հարյուր հազարավոր մեր հայրենակիցների պահանջը եւ միաձայն, ոչ թե կեսով կամ մեկ  երրորդով, այլ հարյուր տոկոսով ձայն տալ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին: 

Դրանով դուք եւ ամբողջ հայ ժողովուրդը կերտած կլինենք մի նոր մայիսյան հաղթանակի օր: 

Միշտ հիշենք դարերի իմաստությունը՝  մինչեւ չկայունացնենք մեր տան խաղաղությունը, մենք չենք կարող պահպանել մեր հազարավոր հայորդիների կյանքի եւ արյան գնով ձեռք բերված խաղաղությունը: 

Այսուհետ մենք թո՛ղ ունենանք անկուսակցական համակարգ եւ պետություն: Թող դա կոչվի միաբանության եւ  հանդուրժողականության հայրենիք, այնպիսի միաբանություն, որն ամեն օր կերտում են մեր զինվոր զավակները սահմանի վրա:        

Հարգանքներով՝

Ակունք համայնքի ղեկավար             

Արծրուն Ղարիբյան եւ ավագանու անդամներ

Տպել
6194 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է