Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարի հայտարարության կապակցությամբ, որտեղ նա մասնավորապես շեշտադրել է քաղաքական գործընթացների բացառապես խաղաղ ճանապարհով ընթանալու, զսպվածության դրսևորման և առկա խնդիրները երկխոսության միջոցով, Սահմանադրության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի հավատարմությունն այս սկզբունքներին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության փոխանցմամբ, զրուցակիցները նաև առանձնահատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման խնդիրներին: Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային խաղաղ գործընթացին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին անվերապահ աջակցության համար: Կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Լեռնային ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության հնարավոր աճի բացառման անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և նշել վերջինիս կարևոր դերակատարությունը Հայաստանի զարգացմանն ու բարեփոխումներին աջակցելու գործում: 

Հանրապետության նախագահը վերահաստատել է 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված հրավերը:

Տպել
1620 դիտում

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Խոջոյանը կգործուղվի Արման Ռուսաստան

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանը

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել. նա Ֆրանսիայի քաղաքացի է

Համալիր մշակման է ենթարկվում ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքի նոր նախագիծը

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»-ին ներկայացրել է ոլորտի առաջխաղացումը (տեսանյութ)

Հունվարի մեկից կարգելվի պոլիէթինելային տոպրակների գործածումը առևտրի կետերում. ինչ այլընտրանք է առաջարկվում

Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում կանցկացվի մեդիագրագիտության շաբաթ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է գրանցվել

ԱԺ արտահերթ ընտրություններին առնչվող 22 գործով դատի է տրվել 46 անձ. գերակշիռ մասը՝ ընտրակաշառքի համար

Կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է լարված մնալ. գրանցվել է 42 մահ 1 օրում

Պատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև կորոնավիրուսի դելտա շտամից. Թորոսյան

Ալեք Բոլդուինը նկարահանման ժամանակ կրակել է իրական զենքով. մահացել է օպերատորը, ծանր վիրավոր է ֆիլմի ռեժիսորը

Պատվաստվելու հնարավորություն կլինի նաև այս կիրակի օրը. բժշկական անձնակազմեր կլինեն մի քանի կետերում

Կարմիր Կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի 4 մասնակից

Վրաստանում ՀՀ դեսպանն ու երկրի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Աստիճանաբար վերականգնվում է «Ապարան - Երևան» մայրուղային ջրատարով ջրամատակարարումը

Իրանը չի բացառում հետագայում Ռուսաստանի հետ ռազմական բլոկի ստեղծումը

Երևանում և 4 մարզերում մի քանի ժամ լույս չի լինի

Եղվարդի 40-ամյա բնակչի մոտ 4 փաթեթ կանեփանման զանգված է հայտնաբերվել (տեսանյութ)

«Պատերազմից հետո ինձ ֆիլմ հետ բերեց մաեստրո Մանսուրյանը»․ տեղի ունեցավ երկար սպասված «Զուլալիի» պրեմիերան

Բյուրեղավան համայնքում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները

ՅՈՒՆԻՍԵՖ-ն Արմավիրի առողջության առաջնային պահպանման կենտրոնների համար բժշկական սաքավորումներ է տրամադրել

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստված անձինք 12 անգամ ավելի քիչ են հոսպիտալացվում․ ԱՄՆ-ում իրականացված հետազոտություն

Արման Եղոյանը ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանի գործընկերների հետ

Կարմիր Կատար լեռը ներառվեց բնության հուշարձանների ցանկում

Մեղրաշատ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Ես չեմ տեսնում պետականամետ ընդդիմություն, նրանք ավելի շատ ռևանշիստներ են, մուռ հանողներ, վրեժ լուծողներ․ Մհեր Արմենիա

Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը․ Արշակ Կարապետյանն ընդունել է Տոյվո Կլաարին

Ալեն Սիմոնյանը Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ

Ֆրանսիայի Սենատի փոխնախագահն Ալեն Սիմոնյանին է փոխանցել Սենատի նախագահի հրավերը՝ այց կատարելու Ֆրանսիա

Ռուստամ Բադասյանը և Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարևորել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը

Կորոնավիրուսից մահացել է Տիգրան Կարապետյանը

Տրամադրվել է առաջին լիցենզիան՝ Տիեզերական գործունեություն իրականացնելու համար

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնահարցում

Բադասյանը և Ռուսլան Դավիդովն արձանագրություն են ստորագրել. կարդիականացվի մաքսային ոլորտի իրավապայմանագրային դաշտը

Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Մեկ բնակարան, մեկ հողամաս և մեկ մեքենա. ինչ ունեցվածք ունի Շիրակի մարզպետը