Հարյուրավոր մեքենաներ մեկնում են Գյումրի, Փաշինյանին դիմավորում են երգ ու պարով, թարմացվող

18:10- Գյումրու Վարդանանց հրապարակն այս պահին:

18:03- Նիկոլ Փաշինյանի եւ համաժողովրդական շարժման մասնակիցների մեքենաների շարասյունը դեռ Գյումրու ճանապարհին է: Նիկոլ Փաշինյանին ճանապարհին հարյուրավոր քաղաքացիներ են սպասում, նա հաճախակի կանգնեցնում է երթը, ողջունում սպասող քաղաքացիներին: Հանրահավաքը Գյումրիում մոտ մեկ ժամ ուշացումով կսկսվի, իսկ Վարդանանց հրապարակն արդեն լեփ-լեցուն է: Այս պահին Նիկոլ Փաշինյանը եւ համակիրները Սառնաղբյուր-Մարալիկ ճանապարահատվածի խաչմերուկում են, սառնաղբյուրցիները շփվում է նրանց հետ:

17:30- Ավտոերթը Մաստարա գյուղում է:

17:13- ՀԺ-ի Գյումրիի թղթակիցը տեղեկացնում է, որ կենտրոնական հրապարակը մի քանի ժամ է մարդաշատ է: Գյումրեցիները կեսօրից սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

17:07- Մարալիկ քաղաքի մուտքի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել: Սպասում են Նիկոլ Փաշինյանին:

17:03- Ավտոերթի դուրս եկած մեքենաներն այնքան շատ են, որ մայրուղու վրա  կուտակումներ են առաջացել:

16:47- Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

16:15- Ավտոերթի մասնակիցներն արդեն Ուջան գյուղի տարածքում են: Նիկոլ Փաշինյանը դիմելով բնակիցներին ասաց. «Ողջունում եմ Ուջան գյուղի ազատ եւ հպարտ ՀՀ քաղաքացիներին: Ուջանը հերոսաական գյուղ է, միշտ էլ ցույց է տվել, որ ճակատագրական պահերին ճիշտ քայլ է արել: Շարժման առաջին օրերից, երբ հավատ չկար, որ շարժումը հաղթանակ է ունենալու Ուջանի բնակիչները ոտքի էին կանգնած: Ժողովուրդ ջան, դուք հաղթել եք եւ ձեր հաղթանակը ոչ ոք չի կարող գողանալ: Մայիսի 1-ին՝ ժամը 08:00-ից բոլորս հեղեղում ենք Երեւանի փողոցներն ու հրապարակները: Մայիսի 1-ը վճռական օր է եւ մեր հաղթանակն այդ օրը պետք է արձանագրենք: Հաղթանակը մերն է, հաղթանակ ժողովրդին է եւ այն պետք է պինդ բռնենք»,- ասաց նա:

16:05- Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը մեծ դժվարությամբ է առաջ ընթանում: Երեւան-Գյումրի մայրուղու հարեւանությամբ գտնվող համայնքների բնակիչները փակել են ճանապարհը, ցանկանում են Նիկոլ Փաշինյանի հետ անձամբ հանդիպել: Տեղից աշխատող մեր թղթակիցը փոխանցում է, որ ավտոերթի մասնակիցների մի մասն հասել է արդեն Թալին քաղաք, իսկ շարասյան սկիզբը դեռ Բյուրականում է:

15:51- Ավտոերթին միացել են նաեւ ձիավորներ:

15:40- Նիկոլ Փաշինյանին Փարպի համայնքում երգ ու պարով դիմավորեցին:

15:31- Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի եւ շարժման մյուս մասնակիցների ավտոերթը Գյումրի: Նրանք ճանապարհին կանգնեցին, ողջունեցին իրենց դիմավորող քաղաքացիներին: Ճանապարհին համաժողովրդական շարժման մասնակիցներին ողջունեցին Աշտարակի բնակիչները: Տեսնելով Նիկոլ Փաշինյանին՝ սկսեցին վանկարկել «Նիկոլ վարչապետ» խոսքերը: Ավտոերթին միացել են հարյուրավոր քաղաքացիներ՝ իրենց մեքենաներով: 

 

Տպել
6352 դիտում

Փակ են եւ դեռ անորոշ ժամանակ փակ կմնան Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է կոչ անում ապրիլի 5-ին բոյկոտել հանրաքվեն. Ալեն Սիմոնյան

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ հյուրընկալվեցինք Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի կողմից.Ա. Միրզոյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց սկսել

Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

16-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք. ՀՀ ոստիկանություն

Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Պուտինն աշխատանքից ազատել է իր 7 տարվա օգնականին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել