Հրդեհային տեսչության բնագավառում ՌԴ-ի փորձը շատ օգտակար կարող է լինել. Տոնոյան

26/04/2018 schedule15:38

Այս օրերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում է ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի պատվիրակությունը: Ռուս գործընկերները Հայաստան են ժամանել ՀՀ եւ ՌԴ ԱԻ նախարարների պայմանավորվածության համաձայն՝ հրդեհային տեսչության ոլորտում փորձի փոխանակման նպատակով:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, ապրիլի 25-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հրդեհային տեսչության բնագավառում Ռուսաստանի փորձը շատ օգտակար կարող է լինել, քանի որ այս պահին բարեփոխումներ են իրականացվում ՀՀ ԱԻՆ հրդեհային տեսչության եւ տեխնիկական անվտանգության ոլորտում:

  • Այս տարվա համար նախատեսված պլանային ստուգումներին զուգահեռ իրականացվում են նաեւ հրդեհային անվտանգության հետազոտություններ, ըստ ռիսկայնության սահմանելով ստուգվող եւ հետազոտվող օբյեկտների առաջնահերթությունը: Հրդեհային ռիսկի նվազեցման գործընթացում մեծ դերակատարում ունի յուրաքանչյուր օբյեկտի գործատուի, աշխատակցի կողմից հրդեհային ռիսկի գիտակցումը եւ պատրաստվածությունը, սակայն պետք է արձանագրենք, որ միայն տնտեսվարողների բարեխղճությանն ապավինելը թույլ չի տալիս բարձրացնել հրդեհային անվտանգության մակարդակը, - ավելացրեց Դ. Տոնոյանը: 

ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի աշխատակիցները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համառոտ ներկայացրեցին ՌԴ ԱԻՆ տեսչական մարմինների գործառույթներն ու առանձնահատկությունները, նշելով, որ բացի հրդեհային անվտանգությունից ստուգումներ են կատարում նաեւ քաղպաշտպանության եւ բնակչության պաշտպանության ոլորտներում: ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչները, խոսելով Ռուսաստանի Կեմերովո քաղաքում վերջերս տեղի ունեցած ողբերգական պատահարից, նշեցին, որ այդ դեպքից հետո Ռուսաստանում իրականացվում են ոլորտի մի շարք օրենսդրական փոփոխություններ ու բարեփոխումներ: 

Հանդիպման ընթացքում առաջարկվեց նաեւ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային տեսչության աշխատակիցների համար ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններից մեկում: 

Այցի շրջանակում ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի ներկայացուցիչների հետ անցկացվեց նաեւ աշխատանքային քննարկում՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի, փրկարար ծառայության աշխատակիցների հետ: 

Հանդիպմանը ռուս մասնագետները ներկայացրեցին Ռուսաստանում ռիսկով արդարացված վերահսկողությամբ մոտեցման ներդրումն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում: Իրականացվել են օրենսդրական բազմաթիվ փոփոխություններ, որոնք խստացնում են տեսչական գործառույթը եւ հնարավորություն տալիս ստուգումներ կատարել նաեւ փոքր բիզնեսի հատվածում: 

Քննարկման ընթացքում կողմերը վերահաստատեցին սերտ համագործակցության պատրաստակամությունը:

Տպել
1501 դիտում

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել