Երևան
12 °C
Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին, որը հավաքական օր է, ողջ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս իմաստով օրը հավաքական է, եւ այդ օրը ոգեկոչվում է 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը:
Ըստ տարբեր աղբյուրների, Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կազմակերպված ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին: Այն սկիզբ է առել 1892 թ-ին եւ ավարտին հասցվել 1923 թվականին Համիդյան Թուրքիայում, այնուհետև սուլթանի գահնկեցությունից հետո երիտթուրքերի կառավարությունը զանգվածային տեղահանության է ենթարկել և բնաջնջել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Հենց 1915 թ-ի ապրիլի 24-ին գլխատվել է մտավորականությունը: Այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվել և աքսորի ճամփին սրի են մատնվել 600 հայազգի մտավորականներ, որոնց թվում՝ Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը և այլք:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ երկիրը պարտություն էր կրում ռազմաճակատներում, կայսրությունը քանդվում, իսկ դրան զուգահեռ պետության ներսում գլուխ էր բարձրացնում ազգայնականությունը, Թուրքիայի իշխանությունները գտան հարմար թիրախ եւ քավության նոխազ: Նրանք բոլոր դժբախտությունների մեջ մեղադրեցին հայերին՝ որպես պատրվակ օգտագործելով Ցարական Ռուսաստանի նկատմամբ նրանց համակրանքը եւ ամբողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարեցին։
1915-1923 թթ․ իրադարձությունները բազմաթիվ պատմաբանների կողմից գնահատվում են որպես պետության կողմից աջակցված զանգվածային կոտորած՝ ցեղասպանություն։ Թե Հայաստանը, թե ամբողջ առաջադեմ մարդկությունը տեղի ունեցածը համարում է ցեղասպանություն, որը խլել է ավելի քան 1․5 մլն մարդու կյանք։ Դա անցած դարի սկզբի դրությամբ բոլոր հայերի կեսն էր։
Վիճակագրական տվյալների համաձայն` Արեւմտյան Հայաստանում կոտորվել 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը՝ մոտ 1.5 մլն մարդ։ Թալանվել և ավերվել է 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան։ 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում հրապարակվել է հայությանը պատճառած վնասի չափը՝ 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արևմտահայությանը, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ:
Ըստ պատմաբանների, Հայոց Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը: Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք ոճրագործներին դեռևս 1919–1921 թթ. դատապարտել են հենց օսմանյան դատարանները՝ նրանց մեղավոր ճանաչելով հայերի տեղահանության ու կոտորածների մեջ: Այդպիսով առաջինը հենց օսմանյան իրավական համակարգն է անդրադարձել և գնահատական տվել Հայոց ցեղասպանության փաստին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շուրջ 25 պետություններ, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը , Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը, ինչպես նաեւ նաեւ ԱՄՆ 45-ից ավելի նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց Ցեղասպանության փաստը, այեւ ժխտում է այն: Անկարան պաշտոնապես առաջ է մղում ժխտողական քաղաքականությունը եւ միջազգային ասպարեզում փորձում է կասեցնել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընացը:
Ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերում Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ, միցոցառումնեւ ու ակցիաներ են անցկացվում:
Միեւնույն ժամանակ հիմնական միջոցառումը կանցնի Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, որը խորհրդանշում է թե՛ զոհվածների կորստի վիշտը, թե՛ ազգի վերածնունդը։ Անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցեն նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, պատգամավորները, կառավարության անդամները, դիվանագիտական կորպուսի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT