ՊՆ վարչական համալիրում անցկացվում է եռօրյա ուսումնական հավաք

19/04/2018 schedule21:25

Ապրիլի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հանրապետության զինկոմիասարիատների ղեկավար կազմի համար անցկացվող եռօրյա ուսումնական հավաքը, որին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ, զորակոչի գործընթացի այլ պատասխանատուներ, այս մասին տեղեկանում ենք ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով մասնակիցներին` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ զորակոչի գործընթացում ներգրավված անձնակազմի համար հավաքը հնարավորություն է անմիջապես պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմից տեղեկանալու համատեղ անելիքների, այն սկզբունքների մասին, որոնք պետք է դրված լինեն զինկոմիսարիատների գործունեության հիմքում, բարձրացնեն իրականացվող աշխատանքների և հանրության հետ կապի արդյունավետությունը։

Քննարկվող երկու հիմնական ուղղություններից առաջինը «Ազգ-բանակ» գաղափարի շրջանակում իրականացվող բարեփոխումներն էին, ինչպես նաեւ արդեն կատարված եւ առաջիկա անելիքները։ Երկրորդ ուղղությունը վերաբերում էր զինկոմիսարիատների արդիականացման խնդիրներին։

Խոսելով «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ պետության պաշտպանությունը պետք է դառնա մեր կյանքի, գործելակերպի, էության անբաժան մաս, որի վրա պետք է հենվեն բոլոր քաղաքական որոշումներն ու դրանցից բխող հետագա ծրագրերը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ «Ազգ-բանակ» հայեցակարգի իրավական դաշտի ձեւավորմանը եւ ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրին։

«Ազգ-բանակի» մյուս հիմնասյունը, ըստ նախարար Սարգսյանի, արդեն կյանքի կոչվող «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Զինվորից սպա» ծրագրերն են, որոնցից վերջինը նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր ժամկետային ծառայության ընթացքում հետաքրքրություն են ցուցաբերել զինվորական մասնագիտության հանդեպ և որոշել են զինծառայությունից հետո վերադառնալ բանակ և ծառայել որպես սպա։ Նրանց համար ռազմական համալսարանում կկազմակերպվեն դասընթացներ, կսահմանվի նվազագույն աշխատավարձի չափով կրթաթոշակ, ուսանողները համալսարան կխաճախեն միայն դասաժամերին եւ քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո տասը տարով սպայական ծառայության պայմանագիր կկնքեն։

Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև «Դիտակետ» ծրագրին ու ռազմակրթության ոլորտի նորամուծություններին, որպես դրանց մեկնարկ ներկայացնելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ այսօր վարժարանում աշխատում է լավագույն մանկավարժական կազմն ու սպայական նվիրված թիմ, առկա են փայլուն պայմաններ կեցության, ուսման և հանգստի համար։ Այս տարի վարժարան ընդունվելու ցանկություն արդեն իսկ հայտնել է 600 պատանի, և դա այն դեպքում, երբ ընդունելությունը դեռ պաշտոնապես չի հայտարարվել։

Ամփոփելով «Ազգ-բանակի» թեման՝ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինկոմիսարիատների աշխատանքներին և խոշորացման ծրագրին։ Ըստ Վիգեն Սարգսյանի՝ զինկոմիսարիատը բանակի հավաքագրման կենտրոնն է, բանակի ցուցափեղկն է հասարակության համար և որքան ավելանում են ծրագրերն ու ծառայության տեսակները, այնքան ավելի պատասխանատու աշխատանք ունի կատարելու զինկոմիսարիատը՝ հանրությանը բացատրելու համար, թե ինչ այլընտրանք ունեն մեր նորակոչիկները։

Խոսելով զինկոմիսարիատների խոշորացման մասին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին փուլով նախատեսվում է 20 զինկոմիսարիատ խոշորացնելով ստանալ 7-ը։ Նոր զինկոմիսարիատները կունենան ժամանակակից ու հաճելի գրասենյակային պայմաններ, բոլոր փաստաթղթերը կթվայնացվեն ու կպահպանվեն էլեկտրոնային եղանակով, կներդրվի քաղաքացիական հատուկ ծառայությունը։

Նախարարը կարեւորել է զինկոմիսարիատների պարբերական աշխատանքները զորամասերի, արդեն զորացրված զինծառայողների, վետերանական կազմակերպությունների, մարզային ուժային կառույցների հետ։

Ամփոփելով իր խոսքը՝ պաշտպանության նախարարը զինկոմիսարիատների պատասխանատուներից պահանջել է խստագույնս հետեւել օրենքի տառին՝ բացառելով ցանկացած տիպի ապօրինություն զորակոչի կազմակերպման եւ անցկացման, ինչպես նաեւ առօրյա գործունեության ընթացում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2233 դիտում

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի