Տրանսպորտային հանցագործություններն ավելացել են. գլխավոր դատախազը մտահոգիչ է համարում

15/04/2018 schedule13:05

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում հանցավորության ընդհանուր վիճակն ու շարժընթացը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների կատարած աշխատանքների  եռամսյակային արդյունքները: 

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ, ելնելով հանցագործության հիմնական տեսակներով առկա վիճակից և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ դրանց համադրությունից՝ առանձին հանցատեսակներով ի հայտ բերված որոշ մտահոգիչ միտումների հետ կապված ՀՀ գլխավոր դատախազը տվել է հանցագործությունների հատկապես նախականխմանն ու կանխարգելմանն ուղղված կոնկրետ գործողությունների նախաձեռնման  հանձնարարականներ: Մասնավորապես, Արթուր Դավթյանը հանձնարարել է առանձին-առանձին ուսումնասիրել կատարված յուրաքանչյուր ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքի դրդապատճառները, պարզել դրանց նպաստող գործոնները և  դատախազական ներգործության ողջ զինանոցի կիրառմամբ օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ, այդ թվում համապատասխան միջնորդագրեր ներկայացնել ինչպես հետաքննության և նախաքննության մարմինների տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ պատկան մարմինների ղեկավարներին և ուշադրության կենտրոնում պահել դրանց հիման վրա հետագա միջոցառումների իրականացումը:      

Առանձին քննարկման առարկա է դարձել ճանապարհատրանսպորտային երթևեկության հետ կապված հանցագործությունների շարժընթացի, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների կանխարգելման, քննության հետ կապված խնդիրները:   

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 100 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունները և որ առավել մտահոգիչ է՝ 30 դեպքով կամ 115 տոկոսով ավելացել են երթևեկության կանոնների խախտման՝ մահվան ելքով դեպքերը: Զեկուցվել է նաև, որ դրանց կառուցվածքում շոշափելի քանակ են կազմել ինքնավթարները:

 Հաշվի առնելով նշված միտումները, ինչպես նաև հատկապես երթևեկության մասնակիցների անվտանգության տեսանկյունից այս բնույթի հանցագործությունների հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել դատախազական ողջ գործիքակազմը՝ այս հանցատեսակի կանխարգելման, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես հանձնարարվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով օպերատիվ կերպով ապահովել դատախազների անմիջական մասնակցությունը օպերատիվ-հետախուզական, քննչական անհետաձգելի գործողությունների պլանավորմանը, դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված աշխատանքներին, իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ ցուցումներով ապացուցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով: 

ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ շեշտել է ճանապարհային երթևեկության հետ կապված առերևույթ հանցագործություններին առնչվող քրեական գործերով նախաքննությունը հնարավորինս կարճ ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը՝ առաջնահերթորեն ուշադրություն դարձնելով, որպեսզի ձեռք բերվեն անհրաժեշտ օբյեկտիվ ելակետեր, իսկ նշանակվող փորձաքննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվեն և տրամադրվեն նախաքննության մարմնին: 

Խնդիր է դրվել այս գործերով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը քննարկելիս, պահպանելով օրենսդրության պահանջներն ու առաջնորդվելով ՀՀ դատախազության կոլեգիայի համապատասխան որոշումներով առանձնահատուկ ուշադրության արժանացնել ճանապարհային երթևեկության կանոնի խախտման բնույթը, վարորդների կողմից ալկոհոլի օգտագործման, կատարված առերևույթ հանցավոր արարքից հետո դեպքի վայրը լքելու հանգամանքները: 

Որպես այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման միջոց, ըստ Արթուր Դավթյանի, առկա է պատժողական քաղաքականությունը խստացնելու անհրաժեշտություն: Մասնավորապես, հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր կանոնները, գործի հանգամանքներն ու ամբաստանյալի անձը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատարաններում պատժաչափեր միջնորդելիս առանցքային համարել հատկապես պատժի կանխարգելիչ նպատակը՝ մեղադրական ճառերում պատշաճ փաստարկելով այն: Բացի դրանից, հանձնարարվել է հետևել, որպեսզի կատարված հանցավոր արարքներին լիարժեք համաչափ պատիժներ սահմանվեն դատարանների կողմից, ինչպես նաև, կիրառելով դատախազական ներգործության բոլոր հնարավոր կառուցակարգերը՝ հետևել պատիժների հստակ և աներկբա կատարմանը: 

Խնդիր է դրվել նաև, ուսումնասիրելով միջազգային փորձը, սեղմ ժամկետներում մշակել օրենսդրական փոփոխությունների և դրանցից ածանցվող ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների փաթեթ: Այն ուղղված կլինի ինչպես ՃԵԿ խախտումների համար վարչական պատասխանատվության, վարորդական իրավունքի տրամադրման, դրանից զրկելու իրավակարգավորումների, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը: 

Այս նպատակով Արթուր Դավթյանը դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել 2017թ. ընթացքում ճանապարհային երթևեկության հետ կապված հանցագործությունների քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը և ներկայացնել հնարավորինս հստակ մոտեցումներ պարունակող առաջարկություններ:   

Տպել
2476 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին