Փաշինյանին հաջողվեց մտնել ԵՊՀ, իրազեկում են անցկացնում. թարմացվող (լուսանկար, տեսանյութ)

16:44- Այս պահին Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները գտնվում են Արամ Սիմոնյանի աշխատասենյակի մոտ: Վերջինս չի ցանկանում հանդիպել պայքարի դուրս եկածների հետ: Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում հայտարարությամբ հանդես եկավ. «Ինչու՞ ենք այսօր այս ակցիա ձեռնարկել: Այս ակցիան անում ենք միայն մի պատճառով: Տարիներ շարունակ համալսարանը վեր է ածվել ՀՀԿ-ական ընտրակաշառար խմբավորման որջի: ԵՊՀ խորհրդի նախագահ հանդիսացող Սերժ Սարգսյանն այս կառույցը օգտագործում է ՀՀ քաղաքացիներին ստրկացնելու համար: Մենք այստեղ մտել ենք ի նշանավորումն այն բանի, որ ՀՀ քաղաքացիների ազատագրման ժամը եկել է եւ մենք ՀՀ քաղաքացիներին ազատագրելու ենք սերժահանրապետական ստրկությունից: ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում 18:30-ից գալ Ազատության հրապարակ: Սիրելի հայրենակից, արի Ազատության հրապարակ եւ տեր կանգնի քո իշխանությանը: Քայլ արա, մերժիր Սերժին: Կարծում եմ, որ այս դասը Սիմոնյանին բավական է »,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ հեռացավ:

16:23 -#ԻմՔայլը երթի մասնակիցներին հաջողվեց մտնել ԵՊՀ: Նրանք ճեղքեցին համալսարանի անվտանգության պատնեշը եւ ներս մտան:

16:09- Այժմ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել ԵՊՀ-ի ՀՀԿ-ական ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Համալսարանի անվտանգության ղեկավարը թույլ չի տալիս, որ երթի մասնակիցները Փաշինյանի հետ եւս ներս մտնեն: Արարատ Միրզոյանն էլ հայտարարում է, որ այս պահին ֆակուլտետներում ուսանողներ կան, որոնց վրա դռները փակած են եւ թույլ չեն տալիս դուրս գալ: Նման իրավիճակ է, մասնավորապես, միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Փաշինյանը գնում է ստուգի՝ դռներն արդյո՞ք փակ են:

15:42-Նիկոլ Փաշինյանը եւ երթի մասնակիցներն այս պահին ԵՊՀ-ի բակում են: Նրանք իրազեկում են անցկացնում՝ ուսանողներին առաջարկելով հայտարարել դասադուլ եւ միանալ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխող պայքարին: Այս պահին երթի մասնակիցները գտնվում են ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի մոտ, սակայն դռները նրանց առջեւ փակ է: Նիկոլ Փաշինյանը պահանջում է դռները բացել եւ ռեկտորին տեղեկացնել, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր հետ հանդիպել: Երթի մասնակիցներին հաջողվեց մտնել ԵՊՀ, այժմ իրազեկում են անցկացնում: Այս պահին նրանք նստել են համալսարանում եւ հայտարարել, որ հերթական հանգստի ժամն է:

15:20-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող անդամները այս պահին գտնվում են Տերյան փողոցի սկզբնամասում եւ շարժվում են դեպի Ազատության հրապարակ: #ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է, որ լավատեսություն եւ իրատեսություն առաջին օրվանից է եղել եւ ամեն մի քաղաքացու միանալուց նրանք ոգեւորվում են:

«Ազատության» հարցին՝ եթե ոստիկանությունը պատնեշ կազմի, փշալար տեղադրի եւ թույլ չտա քայլել Բաղրամյան պողոտա, ԱԺ-ի շենքը շրջափակելու համար,  ի՞նչ են անելու, Սանասարյանը պատասխանեց.

«Մենք ամեն դեպքում շարժվելու ենք առաջ: Բոլորը խաղաղ պայքարի են պատրաստվում, ոստիկանությունը չի կարող մի բան գտնել, որ ատելություն ենք քարոզում կամ ձեռքներիս զենք կա եւ այլ: Մենք խաղաղ, բայց վճռական քայլերով գնալու ենք դեպի հաղթանակ: Մտավախություն չունեմ՝ փշալար լինի, մեքենա լինի անցնելու ենք»:

14:36-Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել է #ԻմՔայլը արշավի մասնակիցները երթի առաջին օրվանից մինչեւ Ազատության հրապարակ հասնելը ոտքով անցել են 214 կմ: Նա նաեւ նշել է, որ պատրաստվում է Ազատության հրապարակում ծավալուն ելույթով հանդես գալ, որից հետո կլինեն ծավալուն գործողությունները: Արշավի մասնակիցները «Քայլ արա, Մերժիր Սերժին» վանկարկումներով անցնելով Ազատության պողոտայով քայլում են դեպի Ազատության հրապարակ:

13:00-Մեկնարկում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 14+4 պայքարի ճանապարհային քարտեզի երկրորդ փուլը: Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը #ԻմՔայլը արշավի շրջանակներում շրջելով Հայաստանի խոշոր քաղաքներով եւ անցնելով 200 կմ ճանապարհ՝ այսօր արդեն Երեւանում են: Մայրաքաղաքի Հյուսիսային ավտոկայանի մոտ #ԻմՔայլը արշավի մասնակիցներին դիմավորել են նրանց համակիրները եւ այժմ շարժվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ 18:30-ից մեկնարկելու են շուրջօրյա հանրահավաքները: 

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իշխանության եւ ոստիկանության այն կոչերին, որ ԱԺ-ի մուտքերը փակելն անօրինական է, ասաց. «Իրենք ինձ են կոչ անում, ես էլ իրենց եմ կոչ անում, տեսնենք՝ ում կոչն արդյունքում տեղ կհասնի: ՀՀ քաղաքացիներն ունեն առանց զենքի, առանց բռնության խաղաղ պայմաններում քաղաքացիական անհնազադնության ակցիաներ իրականացնելու իրավունք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վաղը ՀՀԿ խորհրդի նիստն է, որտեղ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն է որոշվելու. ի՞նչ ունի Փաշինյանը խորհրդի անդամներին փոխանցելու, լրագրողի այս հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես կփորձեմ հանդիպել նրանց»: Լրագրողի ճշտող հարցին՝ պատրաստվում են ՀՀԿ գրասենյակը եւս շրջափակե՞լ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այս բոլոր սցենարների մասին, ըստ էության, ասվել է, եւ այս սցենարների իրագործումը կախված է քաղաքացիների ակտիվությունից: Ամեն ինչ պետք է տեղի ունենա եւ դրա տեղի ունենալու գրավականը քաղաքացիների ակտիվությունն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 14 օր իրենց տանը չի գիշերել եւ մինչեւ հանգուցալուծում չլինի, մնալու է Ազատության հրապարակում: Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում դրսում գիշերել, քանի որ Տարոն Մարգարյանը թույլ չի տվել, Փաշինյանն պատասխանեց.

«Եթե մենք Տարոն Մարգարյանենց բակում գիշերելու լինեինք, ապա իր թույլտվությունը կհարցնեինք, բայց մենք պատրաստվում ենք մեր մայրաքաղաքի հանրային տարածքներում գիշերել»,- ասաց նա:

ՀԺ-ի լրագրողի նկատառմանը՝ վրան տեղադրելու թույլտվություն եւս չկա քաղաքապետարանից, Նիկոլ Փաշինյանը կատակեց. «Ես միայն գլխարկ դնելուց կհարցնեմ՝ դնե՞մ, թե՞ ոչ: Ես այնպիսի մարդու տպավորություն եմ թողնո՞ւմ, որ պետք է այս քաղաքական գործընթացն իրականացնելիս իշխանություններից թույլտվություն ունենամ: Իմ թույլտվությունը ես ստացել եմ ժողովրդից»,- ասաց նա:

Տպել
6437 դիտում

Թուրքիան ՄԻԵԴ-ից զգուշացում է ստացել

Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ

Շրջանառության մեջ է դրվել «Հայկական ֆիլմեր» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ

Ինչու Ադրբեջանը հետաձգեց ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցությունը. արդյոք ՌԴ-ն կամ Թուրքիան ազդե՞լ են այս որոշման վրա

Երևանում որպես գերեզմանատեղի առանձնացված, բայց հուղարկավորություն չկատարված տարածքները քանդվում են (տեսանյութ)

Թուրքիան Շենգենյան վիզայի դիմումների ամենաշատ մերժում ստացած երկրներից է

Գետափ-Մատունի ճանապարհի սկզբնամասում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Պետք է ճնշում գործադրել Բաքվի վրա և միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ. Նիդեռլանդների նախկին պատգամավորներ

Հայաստանն արյունաբանական ոլորտում ունեցած ձեռքբերումներով կարող է դառնալ հաջողված օրինակ այլ երկրների համար. Ավանեսյան

Մարմարիկի ջրամբարի մոտակայքում մոլորված քաղաքացին հայտնաբերվել է

ՀՀ ԱԳՆ պատվո շքանշան է շնորհվել Հայ-բելգիական խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղար Մարկ Յոլինգին

ՌԴ-ի կողմից 25 տարի հետախուզման մեջ գտնված տղամարդը հայտնաբերվել է Տաշիրում

Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում Արբիտրաժի հաշտարարության կենտրոն կբացվի. շինաշխատանքներն ընթացքի մեջ են

ՆԳՆ փրկարար ծառայությունը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը կշարունակեն համագործակցությունը

44-ամյա տղամարդը սպառնացել էր նռնակով սպանել տան անդամներին (տեսանյութ)

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունն անվիճելի է. Միխայիլ Գալուզին

Տոյվո Կլաարն ու Բայրամովը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ մտքեր են փոխանակել

Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ ԹՀ, այնուհետ՝ Ադրբեջան

Գայանե Հակոբյանն ընդունել է իր մեղքը. պաշտպան

ՊՆ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ժամանակացույց

Երբ շատ է բարձրացվում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, արտադրողները դա տեղափոխում են գնի մեջ՝ սպառողի վրա. Պողոսյան

Վայք-Մեղրի մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կկառուցվի ներպետական օրենսդրական կարգավորումներով. Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է

Ռուբլին ու դոլարն էժանացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ

Արցախից 15 բուժառու է այսօր տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Նախկին գլխավոր հարկադիր կատարողի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն

Ինչպես է Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան գլխիվայր շրջվել. ՔԿ-ն մանրամասներ և տեսանյութ է հրապարակել

Աշոտ Փաշինյանն իրեն հարվածած «Տոյոտա քեմրի»-ի մասով ևս դիմել է իրավապահներին

Բնականաբար, դեմ չեմ կարող լինել, անգամ ուրախ եմ. Աշոտ Փաշինյանը՝ դատարանի որոշման մասին (տեսանյութ)

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյանի ելույթը Սոչիում

Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, սակայն պատիժը պայմանականորեն չի կրի. նա ազատ արձակվեց (տեսանյութ)

Իմ ընտանիքի անդամները պետության հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում. Ալեն Սիմոնյան

Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում

ՀՀ-ում ամենաէժան ծխախոտի մեկ տուփը պետք է լինի 20 հազար դրամ. Նարեկ Ղահրամանյան

Տավուշի մարզում պարեկները հայտնաբերել են զինված 85-ամյա ծերունու (տեսանյութ)

ABB Mobile: Новые подходы, новые возможности

Արագածավանի միջադեպին մասնակցած և երեկ ձերբակալված պաշտոնյան ազատ է արձակվել