Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, աննախադեպ է. Արմեն Ռուստամյան

Այսօր Մարզահամերգային համալիրում ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն՝ ինչ հիմա կատարվում է Հայաստանում, առաջին անգամն է:

«ԱԺ-ն ընտրել է նախագահին, դրա համար մենք ասում ենք, որ սա աննախադեպ է, ըստ էության, նա չորրորդ հանրապետության առաջին նախագահն է: Մեծ են հույսերը, որովհետեւ մենք այն փոփոխությունները, որ նախատեսել ենք իրականացնել այս համակարգային փոփոխությունների արդյունքում, մեծ մասով պայմանավորված էր նախագահի պաշտոնով եւ այն անձով, որ պետք է հանդիսանա Սահմանադրության պահապանը: Այս լիազորության իրականացումից շատ բան է կախված՝ որքանով Սահմանադրությունը կյանքի կկոչվի եւ անխափան տեղի կունենա այդ գործընթացը»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանը չի կիսում այն կարծիքը, որ վիճահարույց մնաց Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը: «Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն իսկապես կան, այն հարցերը, որոնք բարձրացվել են, դրանց էլ պատասխան է տրվել: Չեմ կարծում, որ անընդհատ պետք է ականներ դնել նոր պաշտոնյաների տակ: Մենք չենք ունեցել նախադեպ, որ մի նախագահ ունենանք եւ նրա նկատմամբ կասկածանք չառաջացնենք: Նա 7 տարով է լինելու նախագահ, այլեւս չի կարող առաջադրվել, եւ սա պատմական շանս է նրա համար, պետք է կարողանա իր անունը թողնել պատմության մեջ»,- ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով վարչապետի թեկնածուի հարցին, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ շատ քիչ ժամանակ մնաց, պետք չէ առաջ անցնել: «Մենք ասել ենք՝ կհարգենք ցանկացած որոշում, որ Հանրապետականը կկայացնի, որովհետեւ դա կոլալիցիոն համաձայնագրով նախատեսված դրույթ է»,- ասաց նա:

Ռուստամյանը հայտարարեց նաեւ, որ «Ծառուկյան» դաշինքի հետ հնարավոր կոալիցիա կազմելու հարց դեռ գոյություն չունի: «Ես երեւի հեռու չեմ կանգնած այդ կոալիցիոն երեւույթից, կարծում եմ՝ դրա մասին տեղյակ կլինեի: Կոալիցիա կլինի, թե որեւէ այլ համագործակցության ձեւ, մենք երբեք դեմ չենք որեւէ մի քաղաքական ուժի հետ համագործակցել, եթե դա համապատասխանում է մեր նպատակներին եւ դրած խնդիրներին»,- շեշտեց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավարն անդրադաձավ նաեւ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը եւ հայտարարությանը, որ ԱԺ շենքը շրջափակելու են եւ խոչընդոտելու են, որ պատգամավորները գնան նիստերի դահլիճ ու մասնակցեն վարչապետի քվեարկությանը: Պատասխանելով հարցին՝ եթե ՀՅԴ-ն փորձի խորհրդարան մտնել եւ տեսնի, որ ժողովուրդը փակել է խորհրդարանի մուտքը, ի՞նչ են անելու, ասաց. «Այդ մոտեցումն ինքին հակաօրինական է, չի կարելի խոչընդոտել պատգամավորին՝ մասնակցելու նիստին, սա ցանկացած պատգամավոր գիտի, դա պատգամավորի սրբազան իրավունքն ու պարտականությունն է, որը կանոնակարգով սահմանված է: Կոչ անել, որ որեւէ ձեւով չթողնեն պատգամավորը մասնակցի նիստին, ճիշտ մոտեցում չէ: Բայց ժողովրդին ակտիվացնելու, քաղաքական պայքարը շարունակելու տարբեր եղանակներ գտնելն ամեն մեկի իրավունքն է, եւ Նիկոլ Փաշինյանն էլ ընտրել է այդ ձեւը: Ես չեմ տեսնում, որ դա մեծ հույս եւ հավատ է ներշնչում մյուսներին, հակառակ պարագայում դա զանգվածային երեւույթ կդառնար, մարդիկ էլ հասկանում են, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանելու»: Հարցին՝ եթե փակվեն ԱԺ մուտքերը՝ ինչպե՞ս են մտնելու նիստերի դահլիճ, նման ճանապարհներ նախատեսե՞լ է ՀՅԴ-ն, Ռուստամյանը կատակեց. «Եթե նախատեսած ճանապարհներն ասեմ, չեն թողնի էդ ճանապարհով մտնել»: Նա նշեց, որ ամեն դեպքում, մտնելու են ԱԺ: «Անկասելի է մեր ընթացքը, կմտնենք: Բոլոր ճանապարհները մեզ հայտնի են, ԱԺ-ի բոլոր ելումուտերն առնվազն հին պատգամավորները գիտեն»,-եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2708 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ