Երևան
12 °C
Մեր ժամանակի հերոս՝ Արամայիս Միքայելյան․ Արամայիս Միքայելյանը զոհվել է Արցախի ՊԲ՝ Ջաբրայիլի զորամասի մարտական դիրքերում, թշնամուն հետ մղելու ընթացքում։
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Սկզբնապես հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված նաեւ տանկերով, փորձում են գրավել հայկական դիրքերը։
2016թ.-ի ապրիլի 4-ին մղված թեժ մարտերի ընթացքում՝ ցուցաբերելով խիզախություն, Արամայիս Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ գրոհայինների, զոհվել է մարտադաշտում ապրիլի 4-ին։ Նրա մահվան մասին հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին։
Արամայիս Միքայելյանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 21-ին Սյունիքի մարզի Գորայք գյուղում։ Տասը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ոսկեհատ։ Դպրոցն ավարտել է գերազանցությամբ, ընդունվել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Սովորել է նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդաց տանը, զուգահեռ՝ ՀԲՄԸ-ի փայտի փորագրության բաժնում, Հայաստանի ԴՕՍԱՖ ռադիոկապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում՝ որպես ռադիոտեխնիկ։
Նա զբաղվում է քանդակագործությամբ եւ փայտի փորագրությամբ, հատկապես սիրում էր խաչքարեր քանդակել։ Նա երազում էր զորացրվելուց հետո արվեստանոց բացել: Արամայիսի երազանքներն անկատար մնացին, բայց նրա հարազատները փորձում են անել ամենը, որպեսզի այսօր բոլորն էլ հաղորդակից դառնան զինվորի աշխատանքներին:
Ապրիլյան պատերազմի հերոսի գործն այժմ շարունակում են նրա մայրն ու եղբայրը: Նրանց նախաձեռնությամբ հուլիսի 20-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվել է Արամայիսի հեղինակային աշխատանքների ցուցադրությունը, բացի այդ տեղի է ունեցել «Քեզ հետ, բայց առանց քեզ» հուշագրքի շնորհանդեսը, որտեղ ներկայացված են Արամայիս Միքայելյանի մոր եւ հարազատների հիշողությունները։
Բանակում ծառայելու ընթացքում Արամայիս Միքայելյանը քանդակել է Հայաստանի գերբը, որը, ցավոք, կիսատ է մնացել եւ հարազատների խնդրանքով այն տեղափոխել են Էջմիածին։ Ծառայության ժամանակ Արամայիսն ընտանիքի անդամներին խնդրել էր, որ իրեն ուղարկեն Աստվածաշունչը, Սահմանադրությունը եւ քանդակի համար իր գործիքները։ Այնտեղ խաչեր էր պատրաստում, նվիրում ընկերներին։ Նրա աշխատանքներն այնքան մանրակրկիտ եւ նուրբ են, որ կարծես ձեռք դիպած չլինի։
Մայրը՝ Լիլիթ Ավագյանը, որդու մեդալը ստանալու ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ինչ խոսքերով է Արամայիսին բանակ ճանապարհել. «Բալես, ցավդ տանեմ, քեզ ճանապարհում եմ, մենակ խնդրում եմ՝ պարտքդ կատարիր փառքով, վերադարձիր անփորձանք: Այսօր բոլոր զգացմունքներս խառնվել են իրար՝ եւ հուզմունք, եւ ցավ, եւ խորը կսկիծ, միաժամանակ հպարտություն, որ արժանի զավակ եմ մեծացրել: Այս ցավն իմն է, չգիտեմ՝ կարող եմ հաղթահարել, թե՝ ոչ: Շատ դժվար է: Հոգիս լացում է, կարոտն է խեղդում: Կարոտ, կարոտ։ Միակ մխիթարանքս երեւի սա է, որ հերոս որդի եմ ունեցել՝ գիտակցել է, որ մահվան է գնում»:
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT