Մենք զերծ ենք մնացել գայթակղություններից, կատարել ենք այն, ինչ խոստացել ենք. Վ. Սարգսյան

ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովին, խոսել գլոբալ անվտանգւթյան հայկական տեսլականի մասին, իր խոսքում անդրադարձել ԵՄ-ի ու մյուս երկրների հետ Հայաստանի հարաբերություններին:

« Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ` Հայաստանը համապարփակ փոխգործողության համաձայնագիր է ստորագրել Եվրոպական Միության հետ: Միաժամանակ՝ մենք ամենաբարեկամական հարաբերություններն ունենք Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, արաբական և լատինաամերիկյան պետությունների հետ: Եվ մենք սրանում որևէ տարիմաստություն չենք տեսնում, քանի որ համոզված ենք, որ բազմակենտրոն աշխարհում հարաբերությունները հենց այսպիսին պետք է լինեն:

Ընդ որում, մեր գլխավոր կանոնը հարաբերություններում առավելագույն թափանցիկությունը և հուսալիությունն է: Միակ բանը, որը մեզ թույլ է տվել հասնել այս ամենին, այն է, որ միշտ զերծ ենք մնացել գայթակղությունից. օրինակ` Բրյուսելում չենք ասել այնպիսի մի բան, որն այնտեղ կընդունվեր ծափողջույններով, սակայն ցանկալի չէր լինի, որ լսեն Մոսկվայում, և` հակառակը: Մենք ստանձնել ենք միայն այնպիսի պարտավորություններ, որոնք վճռականորեն տրամադրված ենք եղել կատարելու, և կատարել ենք այն ամենը, ինչ խոստացել ենք:

Պետք է նշեմ, որ մեր գործելակերպն արժանացել է մեր գործընկերների համարժեք վերաբերմունքին: Ես չեմ կարող վերհիշել որևէ դեպք, երբ ռուսական կողմը պետական մակարդակով նույնիսկ ակնարկով կասկածի տակ դներ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և կազմակերպությունների հետ: Նույնկերպ ես երբեք չեմ նկատել, որ ամերիկյան և եվրոպական պաշտոնակիցները անըմբռնողություն դրսևորեն Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունների նկատմամբ:

Ակնհայտ է, որ բազմակենտրոն աշխարհի հաստատման կարևորագույն տարրերից մեկը խաղի կանոնների պահպանման գլոբալ մեխանիզմների ձևավորումն է: Եթե հետհայացք ձգենք 20-րդ դարի հետպատերազմյան փուլի աշխարհակարգի կառուցման փորձին, ապա պարզ կդառնա, որ միջազգային հարաբերությունների այդ համակարգի գլխավոր թերամշակումը եղան միջազգային իրավունքում տապալված քննությունները, քննություններ, որոնց հետ միջազգային հանրությունը կապում էր հսկայական հույսեր: Իհարկե, եղել են նաև անվիճարկելի հաջողություններ` սկսած ՄԱԿ-ի միջազգային դատարանում հարթված լրջագույն վեճերից և վերջացրած միջազգային ծովային իրավունքի կոնվենցիայով և քաղաքացիական ավիացիայի միջազգային համակարգի արդյունավետ կարգավորմամբ: Սակայն սրանք չէին Ազգերի Լիգայի և Միացյալ Ազգերի Կազմակերպության ստեղծման հիմքում: Ակնհայտ է, որ ստեղծման պահին այս կառույցների հետ կապված գլխավոր հույսերը՝ կապված հարատև խաղաղության պահպանման և բոլոր պատերազմների կանխման հետ, ցավոք սրտի, հիմնականում չարդարացան: Ավելին, գլոբալ աղետից հնարավոր եղավ խուսափել հենց երկբևեռ աշխարհի ստեղծած հակակշիռների շնորհիվ:

Այսօր, պետական, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքների արմատականացման պայմաններում, «ինչն է կարելի, ինչը՝ ոչ», «կարող եմ և չեմ կարող» հասկացությունների ամբողջական նենգափոխման պայմաններում, պարզամտություն կլինի հույս դնել անցած դարի սկզբին ձևավորված մեխանիզմների և համաշխարհային իրավակարգի համարժեքության վրա:

Հիմնական հարցը հետևյալն է. պե՞տք է արդյոք լինի նոր, երկրորդ աշխարհամարտի հետ իր ծավալներով համեմատելի գլոբալ ցնցում, որպեսզի հնարավոր լինի ձևավորել նոր, ժամանակին համարժեք պատասխան: Հուսով եմ` ոչ, և վստահ եմ, որ այս համաժողովի ձևաչափով տեղի ունեցող շփումները, նմանօրինակ այլ ֆորումները մեզ մոտեցնում են այս կարևորագույն հարցի պատասխանը գտնելուն»,-ասել է Վ. Սարգսյանը՝ ծավալուն ելույթի ժամանակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2394 դիտում

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի