Երևան
12 °C
Մեր ժամանակի հերոս, շարքային Սարգիս Սահակյան. 2016թ. ապրիլի 3-ին իրականացված մարտական գործողության ընթացքում Սարգիսը, անտեսելով ինտենսիվ հրետակոծությունը, մարտի էր նետվել եւ ոչնչացրել հակառակորդի բազմաթիվ գրոհայինների՝ խափանելով նրանց ամրացումը դիրքում: Ապրիլյան պատերազմի հերոսը զոհվել էր հակառակորդի դեմ թեժ մարտում՝ հետ շպրտելով նրանց ու կյանքի գնով պաշտպանելով Թալիշի՝ իրեն վստահված դիրքը: Հերոսական պայքարից հետո թշնամու նետած արկից Թալիշում զոհվում են երեք հերոս ընկերներից երկուսը, այդ թվում՝ Սարգիս Սահակյանը: Վերջինս գնդացրորդի օգնական էր:
Հերոսի ընտանիքը Ռուսաստան էր տեղափոխվել մշտական բնակության, երբ Սարգիսը դեռ 4 տարեկան է եղել: 12 տարի ՌԴ-ում ապրելուց հետո Սարգիսն ընտանիքի հետ Հայաստան էր վերադարձել՝ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու համար: Երիտասարդ հասակում սպորտային հաջողություններ արձանագրել: Ապրիլի 3-ի առավոտյան, Սարգիսը խոսել էր մոր՝ տիկին Թամարայի հետ. «Առավոտյան ժամը 11-ն էր, խոսեցի իր հետ. որդիս այնպես էր խոսում, կարծես ոչինչ չէր եղել։ Իր խոսելուց ես ոչինչ չեմ զգացել, այնքան հանգիստ էր խոսում, որ զգացնել չէր տալիս: Դա եղավ Սարգիսիս հետ վերջին խոսակցությունը»,- ավելի վաղ մեր զրույցում, հիշելով որդու հետ խոսակցությունը, պատմել էր տիկին Թամարան: Սարգիսը ֆուտբոլ շատ-շատ էր սիրում, երազում էր հանդիպել Հենրիխ Մխիթարյանին: Երազում էր ծառայությունից վերադառնար, աշխատեր, որ իր ուժերով տուն գներ: Նրա այդ երազանքներից մեկը կատարվել է՝ տունը գնվել է, բայց ճիշտ է՝ ոչ իր ցանկացած ձեւով:
Ապրիլյան պատերազմի հերոսը ծնվել է 1995 թվականին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:
Սարգիս Սահակյանը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT