Երևան
12 °C
Մեր ժամանակի հերոս Վահե Զաքարյան. 2016 թվականի ապրիլի 2-ին ծնողները խոսել են Վահեի հետ, ասել է, որ պալիգոններ են գնում, ամեն ինչ նորմալ է, հետո կզանգի: Դրանից հետո զանգ չեն ստացել, լուրերով իմանում են Արցախում տիրող լարված իրավիճակի մասին ու սկսում են փնտրել որդուն: Նրա զոհվելուց հետո են ծնողներն իմանում որդու և տանկի անձնակազմի սխրագործության մասին:
Տանկիստ Վահեն զոհվել է մարտի դաշտում, նրա հետ նույն տանկում եղել են Հայկ Գրիգորյանը և Նորայր Գասպարյանը: Ապրիլի 2-ին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով` տանկի անձնակազմը մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող թշնամուն` պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ: Տանկի անձնակազմը զոհվել է մարտի դաշտում՝ թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածից: Վահեի տունդարձին մնացել էր 111 օր։ 2016 թվականի ապրիլի 2-ին Վահեն իր տանկով հասավ մինչեւ հակառակորդի դիրքերը եւ խոցվեց։ Վահեն զոհվեց՝ բաց տարածքում կռիվ տալով։ Նրանց տանկի անձնակազմի անդամներն էին` Վահե Զաքարյանը, Նորայր Գասպարյանը եւ Հայկ Գրիգորյանը:
Վահե Զաքարյանը ծնվել էր 1995 թվականի հոկտեմբերի 12-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Տան միակ արու զավակն էր, ուներ երկու քույր: Սովորել է Հրազդանում, երբ ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, ութ ամիս հետո Վահեն որոշել է վերադառնալ Հայաստան և քույրերի հետ մնացել է Հրազդանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, նույն տարում էլ զորակոչվել է բանակ:
Փոքր տարիքից զբաղվել է սպորտով՝ կարատեով եւ արեւելյան մարտարվեստով։ Բազում հաղթանակներ եւ մեդալներ ունի, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է։ Հայաստանում մասնակցել է բազմաթիվ մրցույթների։ Հայաստանի հանրապետության երկակի չեմպիոն է, ունի երկու սեւ գոտի։ Աշխարհի մրցույթներին մասնակցելու հրավեր էր ստացել․ մասնակցել է Լեհաստանում կայացած մրցմանը, իսկ Չեխիայում կայանալիք մրցմանը չի հասցրել մասնակցել:
Վահե Զաքարյանը 2014 թվականին զորակոչվել է Հայոց բանակ, 6 ամիս ծառայել է Արմավիրում եւ ուսումնական փուլն անցնելուց հետո, որպես տանկի նշանառու-օպերատոր, տեղափոխվել է ԼՂՀ՝ Ջաբրայիլ։ Ծնողների խոսքերով՝ Վահեն մեծ ոգեւորությամբ է բանակ գնացել, ծառայությունը շատ լավ է անցել, երբեք չի բողոքել:
Հերոսի սխրանքին ի պատասխան հարազատ դպրոցում փառքի անկյուն է բացվել, որտեղ խնամքով տեղավորված են զինածառայողի լուսանկարները։ Նրանց տան բակում օգոստոսի 12-ին տեղադրվել է հուշաքար եւ ցայտաղբյուր՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի մասնակցությամբ։
Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգեւատրվել է՝ «Արիության» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT