Երևան
12 °C
Այսօր՝ ապրիլի 2-ին, 2016 թվականի քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին, Եռաբլուր՝ զոհված զինվորների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու էր եկել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա պատասխանելով հարցին, թե պատերազմից երկու տարի անց ի՞նչ դասեր ենք քաղել, ասաց.
«Բանակաշինությունը պետականաշինության նման գործընթաց է: Ցանկացած պահին, երբ մարդիկ համարում են, որ կատարել են ամեն ինչ այդ պահի համար, պետք է նոր ճանապարհ հարթեն այդ գործընթացը շարունակելուն: Ես կարծում եմ մեր բանակաշինությունը տասնամյակների ընթացքում բացառիկ պատմություն է եւ հաղթական բանակի ձեւավորման պատմություն է: Ապրիլյան դեպքերը, որքան ցավալի էին, բայց երկրի պաշտպանելու այլ ձեւ մինչեւ օրս աշխարհի ուժեղ բանակն անգամ ի հայտ չի բերել: Զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհեղության, անգամ կյանքի գնով երկրի պաշտպանելու գաղափարի շուրջ: Ես կարծում եմ՝ ամենակարեւոր բանը այս տարիներին, որ տեղի է ունեցել, այն է, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր-կտոր՝ հասարակության մի մասի ուսերին դրված, կամ կտրված պետության կենսակերպից: Մենք հասկացել ենք, որ երկրի պաշտպանությունը ողջ հասարակության կենսակերպն է եւ դա է առանցքը մեր հետագա քայլերի, որ պետք է առաջիկայում կյանքի կոչենք: Ես չեմ կարծում, որ պաշտպանության որեւէ մեկ նախարար պետք է իրավունք ունենա նայելու հասարակության աչքերին եւ ասի, որ մենք անեմ ինչ արել ենք, ամեն ինչ փայլուն է եւ որեւէ խնդիր չունենք: Ով այդպիսի բան ասի, ուրեմն դա նշանակում է լիարժեք չի պատկերացնում կամ անելիք չունի ուղղակի: Մենք շատ հետեւողական աշխատելու ենք մեր մարտունակությունը բարձրացնելու»,- ասաց նա:
ՀԺ-ի հարցին, թե երբ են պատրաստվում Լելե Թեփեն՝ Ջեբրայիլի բարձրունքը հետ բերել կամ անհրաժեշտություն տեսնում են այդ 800 հեկտարի հետ գրավման համար, նախարարն ասաց.
«Մենք տեսնում ենք անհրաժեշտություն մեր առաջնագիծն ամուր պահելու, մենք տեսնում ենք խնդիր թույլ չտալու, որ այն զինադադարը, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը որեւէ ճեղք տա կամ փոխի իրականությունը դաշտում այնպես, որ խաղաղ բանակցությունների գործընթացն անհնար լինի շարունակել: Մենք տեսնում ենք մեկ խնդիր՝ մեկ պաշտպանությունն ամուր պահել ամեն օր եւ շատ հստակ տարբերակում ենք մեր ռազմավարական խնդիրներն ու նպատակները»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանը չպատասխանեց բանակում առկա կոռուպցիայի եւ իր հնարավոր պաշտոնանկության մասին ՀԺ-ի հարցերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT