Երևան
12 °C
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում կազմակերպված «ՄՀՄԻ-նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովին, որին հրավիրված են ՄՀՄԻ անդամ-պետությունների գիտության, կրթության, ինովացիոն ոլորտի նախարարներ, կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ, դեսպաններ եւ այլ պատվավոր հյուրեր միջազգային գիտական համայնքից: Գիտաժողովում ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդես է եկել ելույթով:
Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, շնորհավորելով Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բոլոր գիտնականներին, մասնագետներին եւ աշխատակիցներին` ՀՀ ԿԳ նախարարը կարեւորել է անդամ երկրների միջեւ գիտատեխնիկական փոխշահավետ գործակցության հետագա զարգացումը. «Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ շրջանակում ընդգրկվել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կազմում դրա ստեղծման պահից` 1956 թվականի մարտի 26–ին ստորագրված Համաձայնագրի հիման վրա։ Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից ՄՀՄԻ–ի անդամ պետություն է։
Այդ բավականին երկար ժամանակահատվածում շատ ամուր կապեր են հաստատվել Հայաստանի գիտական կենտրոնների, նախեւառաջ` Երեւանի պետական համալսարանի եւ Երեւանի ֆիզիակայի ինստիտուտի հետ։
Հայ մասնագետները մասնակցում են ՄՀՄԻ–ի բազմաթիվ խոշոր նախագծերի։ Նախեւառաջ, դա հնարավորություն է ընձեռում մեր երկրի շահերի շրջանակում անցկացնել այն հիմնարար եւ կիրառական հետազոտությունները, որոնք տարբեր պատճառներով չեն կարող իրականացվել երկրի ներսում։
Երկրորդ՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջոցով հայ ֆիզիկոսներն ու ճարտարագետները գիտատեխնիկական գործակցություն են զարգացնում երկրի միջուկային այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք են Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը, DESY–ն (ԴԵԶԻ) եւ այլն։
ՄՀՄԻ–ի հետ գիտական համագործակցությունն ինչպես ԱՊՀ–ի, այնպես էլ արտերկրի բազմաթիվ մասնակից երկրների հետ ուղիղ կապերի լայն հնարավորություններ է ընձեռում: ՄՀՄԻ-ն մեծ դերակատարում է ունեցել եւ այժմ էլ պահպանում է այդ կարգավիճակը Հայաստանի գիտական կադրերի պատրաստման գործում՝ տեսական ֆիզիկայի, ատոմային միջուկի եւ բարձր էներգիաների ֆիզիկայի ուղղություններով։ Մենք շահագրգռված ենք մեր ուսանողների եւ ասպիրանտների ակտիվ մասնակցությամբ ՄՀՄԻ ուսումնագիտական կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերում»,- նշել է Լեւոն Մկրտչյանը։ ՀՀ ԿԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է, որ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտն իր նախագծերում հատուկ ուշադրություն դարձնի բնագիտական ուղղությանը, ԵՄ Հորիզոն 2020 նախագծին, ինչպես նաեւ բարձրագույն կրթության ոլորտում կլաստերների սետղծմանը:
«Համապատասխան կրթական կլաստերների ստեղծումը կնպաստի բիզնես-նախագծերի եւ տվյալ ոլորտի հիմնարար հետազոտությունների միավորմանը, ինչպես նաեւ «կրթություն-գիտություն-արտադրություն» եռանկյունու իրագործման համար նոր տեխնոլոգիաների, մեթոդների, շարժիչ մեխանիզմների արդիական մշակումներին»,- իր խոսքոմ նշել է ՀՀ ԿԳ նախարարը եւ հավելել, որ հայրենական համալսարանները միշտ չէ, որ համաշխարհային շուկայում մրցունակ են՝ թեեւ նրանք իրենց կազմում ներառում են հետազոտական բաղադրիչ եւ իրականացնում են տեխնոլոգիական գիտելիքի տրանսֆեր:
«Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ գործակցություն չափազանց կարեւոր եւ անհրաժեշտ է Հայաստանում միջուկային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, միջազգային հետազոտություններում հայ գիտնականների ինտեգրման եւ այդ բնագավառի կադրերի պատրաստման գործում, քանի որ այն նպաստում է ձեռնարկություններում նոր բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաեւ նրանց դերի ավելացմանը համաշխարհային շուկայում»,-հայտարարել է Լեւոն Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ինստիտուտի հետ գործունեության հետագա ընդլայնմանը եւ խորացմանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT