«Մարդասպաններ». Կեմերովոյի բնակիչները պահանջում են աղետի մասին ճշմարտությունն ասել

Կեմերովոյում, որտեղ «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է 64 մարդ, բնակիչները մարտի 27-ին դուրս են եկել, հավաքվել են մարզպետարանի մոտ եւ տարերային հանրահավաք կազմակերպել:

Ինչպես հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, նշվում են հանրահավաքի մասնակիցների տարբեր թվեր՝ 300-ից մինչեւ 4 հազար: Տեսահեռարձակման կադրերից ակնհայտ է, որ հավաքված մարդկանց թիվն 300-ից շատ է:

Ցուցարարները չեն հավատում հրդեհի մասին պաշտոնական լուրերին եւ պահանջել են իշխանություններից ճշմարտությունն ասել: Նրանք չեն հավատում ողբերգության զոհերի հրապարակված թվին: Մյուսները դժգոհ են, որ հրդեհի մարմանը փոքր թվով փրկարարներ են մասնակցել: Նրանք նաեւ պահանջել են, որ ցուցարարների հետ հանդիպի Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեեւը:

Նշվում է, որ Աման Տուլեեւը հեռացել է այնտեղից, իսկ մարդկանց հետ հանդիպման է դուրս եկել Կեմերովոյի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլեւը: Այդ ժամանակ բազմությունից հնչել են «Ճշմարտություն», «Հրաժարական», «Մարդասպաններ» բացականչություններ ու վանկարկումներ:

Ավելի վաղ մարզպետը հայտարարել էր, որ նրանք, ովքեր չեն հավատում զոհերի մասին պաշտոնական տվյալներին, կարող են կազմել խմբեր եւ այցելություններ կատարել քաղաքային դիահերձարաններ: Ըստ այդմ, ցուցարարները պայմանավորվել են ինքնուրույն հաշվել առեւտրի կենտրոնի հրդեհի զոհերի թիվը՝ բնակիչները զոհվածների մասին տվյալները կուղարկեն ընդհանուր էլեկտրոնային հասցեով:

Ավելի վաղ, սակայն տեղեկատվություն տարածվեց, որ հրդեհից հետո ծնողներին թույլ չեն տալիս իրենց երեխաների դիակներին մոտենալ` առանց հատուկ ստորագրության եւ տեղեկատվության չտարածման մասին պարտավորվածության:

Հանրահավաքի մասնակիցները նաեւ պահանջել են, որ իրենց հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Կեմերովո է ժամանել մարտի 27-ին: «Ինչո՞ւ է թագավորը տաքուկ տեղում: Մենք նրան չենք ընտրել»,- վանկարկել են մարդիկ:

Կեմերովոյի քաղաքապետ Իլյա Սերեդյուկը բնակիչների նախաձեռնող խմբին ուղարկել է դիահերձարաններ, որտեղ նրանք կարող են համոզվել, թե առեւտրի կենտրոնում հրդեհից հետո քանի զոհվածի մարմին է տեղափոխվել այնտեղ:

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը գտնվում է Կեմերովոյում ու խորհրդակցություն է անցկացրել տեղական իշխանությունների հետ, մեկնաբանել էր  «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհի պատճառները, գրում է РИА Новости-ին։

Պուտինը հանցագործ անփութություն է որակել Կեմերովոյի ողբերգության պատճառը: «Ի՞նչ է մեզ մոտ կատարվում, չէ՞ որ սրանք մարտական գործողություններ չեն, հանքահորում մեթանի պատահական արտանետում չէ։ Մարդիկ հանգստանալու էին եկել, երեխաներ կային։ Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին եւ այդքան մարդ կորցնում ենք ի՞նչ պատճառով։ Հանցագործ անփութության, անբարեխղճության»,- ասել է Պուտինը։

Կեմերովոյում հրդեհի հետեւանքների վերացման թեմայով խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահն անդրադարձել է ողբերգության առաջացման խնդիրներին։ Նա նշել է, որ որոշ տեղեկանքներ կարելի էր ստանալ պարզապես համապատասխան գումար վճարելով։ Պուտինը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինին հանձնարարել է իրավական գնահատական տալ ողբերգությունը չկանխած պաշտոնատար անձանց գործողություններին։

Բաստիրկինն իր հերթին հայտնել է, որ հրդեհի պատճառների հետաքննության ընթացքում մի շարք փաստաթղթեր են առգրավվել, որոնք այս պահին ուսումնասիրվում են։ Նա նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու բարեկամներին` մեկ րոպե լռությամբ սկսելով խորհրդակցությունը։

ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետեւանքով մահացել է 64 մարդ։ Հրդեհը բռնկել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում՝ մարտի 25-ին, պատճառները դեռ պարզվում են։ Հիմնական վարկածները երկուսն են. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։

Ռուսաստանում 100 տարվա ընթացքում գրանցված հրդեհների ցանկում այս ողբերգությունն ամենախոշորներից մեկն է զոհերի քանակով։ Խոշոր հրդեհներ են եղել Սամարայի Ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշեւատսկայա ավանի ծերանոցում (2007 թվական, 63 զոհ) եւ Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009 թվական, 153 զոհ)։

Արդեն հայտնի է, որ ողբերգության զոհերի ընտանիքները պետությունից կստանան 1-ական միլն ռուբլի փոխհատուցում: Յուրաքանչյուր ընտանիքին 3 մլն ռուբլու փոխհատուցում էլ կտրամադրի է «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի սեփականատերը:

Տպել
2572 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ