Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 24-ի համարում
Երեկ՝ ժամը 18.30-ին, հաշվի առնելով 46 պատգամավորի եւ իր սեփական ստորագրությունը` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ավանդների հարցով արտահերթ նիստը կայանալու է: Նիստին մասնակցելու համար գրանցվել էին «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցություններն իրենց լիդերների հետ, ՄԱԿ-ը, ԱԺ նախագահը՝ ՕԵԿ 9 անդամներին հետ, ինչպես նաեւ երեք անկախ պատգամավոր՝ Ռուբեն Հայրապետյանը, Խաչատուր Սուքիասյանն ու Մանուկ Գասպարյանը: Այդուհանդերձ, գրանցված ընդամենը 41 պատգամավորի ներկայությունը բավարար չէր արտահերթ նիստ գումարելու համար, ուստի սպասելով մինչեւ ԱԺ կանոնակարգով սահմանված ժամկետը` ԱԺ նախագահը հայտարարեց, որ ավանդների հարցով պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնած արտահերթ նիստը չի կայանում:
Տապալված նիստից հետո Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ժամը 18.30-ին երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո իշխանական կոալիցիան հանկարծամահ եղավ: Ըստ պատգամավորի, կոալիցիայի հոգեհանգիստը տեղի կունենա նույն օրը երեկոյան, իսկ արդեն կոալիցիայի թաղմանը կմասնակցեն ժողովրդական լայն զանգվածները: Երեկ ուշ երեկոյան ԱԺ պատգամավոր, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն իր միության անունից պատրաստվում էր սգո ծաղկեպսակ ուղարկել խորհրդարան՝ խորապես սգալով կոալիցիայի անժամանակ մահը.
«Ես ցավով պետք է արձանագրեմ, որ այսօր՝ ժամը 18.30-ին, իշխանական կոալիցիան երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո հանկարծամահ եղավ: Սակայն այս կոալիցիան այնքան դժբախտություն է բերել մեր ժողովրդին, որ նա ապաշխարանքի արժանի չէր եւ նրա համար պատվավոր տեղը պահված է դժոխքում: Իսկ կոալիցիայի թաղումը տեղի կունենա քրիստոնեական բոլոր ծեսերին համապատասխան՝ ժողովրդական լայն զանգվածների մասնակցությամբ: Չնայած այս կոալիցիան շատ դժբախտություն է պատճառել ժողովրդին, բայց նրանց քաղաքական դիակների վրա արցունք թափող, ես հույս ունեմ, կգտնվի»,- հայտարարեց պատգամավորը:
Այսպիսով, ինչպես եւ սպասվում էր, խորհրդարանական մեծամասնության, մասնավորապես՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համատեղ ջանքերով 46 պատգամավորի ստորագրությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը տապալվեց՝ քվորումի բացակայության պատճառով: Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ նույն հարցով հաջորդ ստորագրահավաքն ինքը նախաձեռնելու է սեպտեմբերին, երբ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած հանձնաժողովն ավարտած կլինի իր աշխատանքներն ու հանրությանը պարզ կլինի, որ այդ հանձնաժողովը իշխանությունների հերթական ֆիկցիան էր: Եւ չնայած տեւական ընդմիջումից հետո երեկ խորհրդարանական ընդդիմությունը ողջ կազմով նիստերի դահլիճում էր, սակայն, ինչպես ասաց «Արդարություն» դաշինքի լիդեր Ստեփան Դեմիրճյանը, իրենց համար ի սկզբանե պարզ էր, որ նիստը տապալվելու է.
«Պարզապես, եթե մենք ստորագրել ենք այդ նախաձեռնության տակ, հարգելով մեր ստորագրությունը՝ պետք է մասնակցեինք նաեւ քվորումի ապահովմանը: Բնականաբար, այս ելքը մեզ համար միանշանակ կանխատեսելի էր»,- մեզ հետ զրույցում ասաց «Արդարություն» դաշինքի ղեկավարը: Իսկ երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե մինչեւ 2007 թվականն այդպես էլ զբաղվելու են ֆարսերով՝ ընդդիմության լիդերը պատասխանեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ մինչեւ ձեր նշած ժամկետը շատ բան է փոխվելու»:
Այդուհանդերձ, ինչո՞ւ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համառորեն չեն ուզում, որ ավանդների հարցը քննարկվի լիագումար նիստում եւ հանրությանը պարզ դառնա սեփական ավանդների ճակատագիրը. «Համառորեն ինչ-որ բան չուզելու խնդիր չկա: Պարզապես նախագահի հրամանագրով ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որն ուսումնասիրում է խնդիրը: Այսքան սպասել են, մինչեւ հունիս եւս կարող են սպասել: Իսկ ՀՀԿ-ն պարզապես անլուրջ է համարում այս կամ այն քաղաքական գործչի սարքած շոուներին մասնակցելը»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որի լուման խիստ մեծ էր ավանդների հարցով երեկ հրավիրված արտահերթ նիստը տապալելու գործում:
Իսկ ինչպե՞ս է վերաբերվում վարչապետը նրան, որ չնայած կոալիցիոն համաձայնությանը՝ սպասել նախագահի ստեղծած հանձնաժողովի աշխատանքների ավարտին, ՕԵԿ պատգամավորներն՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, ստորագրում են Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնության տակ ու մասնակցում արտահերթ նիստին. «Դա նրանց գործն է: Իսկ թե ինչու է ԱԺ նախագահը ստորագրել, այդ հարցով դիմեք իրեն: Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ. ստեղծվել է հանձնաժողով, ու եթե այդ հանձնաժողովի եզրակացությունը խորհրդարանին չբավարարեր, այդ դեպքում հունիսին կարող էին հրավիրել արտահերթ նիստ»,- մեր հարցին ի պատասխան ասաց Անդրանիկ Մարգարյանը:
Նաիրա Զոհրաբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT