Երևան
12 °C
Որոշ ժամանակ առաջ «Հայկական ժամանակ»-ը հարցում էր ուղարկել ՊՆ՝ ճշտելու ժամկետային զինծառայող, 2016 թվականին դժբախտ պատահարի հետեւանքով վիրավորում ստացած Դավիթ Բաղիկյանին տրվող կենսաթոշակի վերաբերյալ որոշ հարցեր: Մասնավորապես՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Բաղիկյանի հորեղբայրն ասել էր, որ զինծառայողին տրվող կենսաթոշակը ցածր է, իսկ հինգ միլիոն դրամի փոխհատուցումը չեն ստացել: Մեր հարցմանը պատասխանել է ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը:
Հարցին, թե առաջին կարգի հաշմանդամության համար որքա՞ն թոշակ են ստանում զինծառայության ժամանակ վիրավորում ստացած անձինք եւ որքա՞ն է ստանում Դավիթ Բաղիկյանը, ՊՆ-ից պատասխանել են, որ զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած եւ դրա հետեւանքով առաջին խմբի զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց զինվորական կենսաթոշակի ամսական չափը 55.000-ից 121.000 դրամի սահմաններում է՝ կապված զինվորական կոչումից եւ հաշմանդամության ձեռք բերման պայմաններից.
«1-ին խմբի զինվորական հաշմանդամության կենսաթոշակառու Դավիթ Սամվելի Բաղիկյանը հանդիսացել է պարտադիր ժամկետային շարքային կազմի զինծառայող, պատճառական կապ է տվել որպես զինվորական ծառայության ընթացքում ստացած վնասվածքի պատճառով, որի հիման վրա նրա հաշմանդամության զինվորական կենսաթոշակը կազմում է 55.000 դրամ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ Կառավարության 2000 թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշման համաձայն՝ որպես առաջին խմբի զինհաշմանդամ Դ. Բաղիկյանին 2017 հոկտեմբեր ամսին սահմանված կարգով փոխանցվել է 500.000 դրամի չափով միանվագ պետական պարտադիր ապահովագրման գումարը»,- ասված է պատասխանի մեջ:
Մեր մյուս հարցին՝ հինգ միլիոն դրամի միանվագ օգնություն ստանալու համար Բաղիկյանի հարազատերը ՊՆ դիմե՞լ են, ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը, որովհետեւ Դավիթ Բաղիկյանի հորեղբայրը պնդում է, որ դիմել են այդ օգնության համար, եւ հունվար ամսի դրությամբ չեն ստացել: Եթե դիմել են, ապա ինչ պարզաբանմամբ չի տրամադրվել տվյալ գումարը, ՊՆ-ից պատասխանել են, որ հարցը կարգավորվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողներ կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով: Ըստ այդ օրենքի՝ հատուցման գումարները վճարվում են հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 28-ից հետո, իսկ Դավիթ Բաղիկյանը վնասվածք է ստացել մինչեւ 2017 թվականի հունվար ամիսը:
Քանի որ Վիգեն Սարգսյանի աղմկահարույց գրառման մեջ հիշատակվող զինծառայող Ալբերտ Դալլաքյանը եւս դժբախտ պատահարի պատճառով էր վիրավորում ստացել, մենք հետաքրքրվեցինք՝ ինչ սկզբունքով է պաշտպանության նախարարն ընտրում, թե ֆեյսբուքյան իր էջում որ զինծառայողի համար դրամահավաքի խնդրանք-հորդորի մասին գրառում կատարի: Ինչու՞ Դավիթ Բաղիկյանի համար նույնը չի արվել, եթե վերջինս եւս դժբախտ պատահարի հետեւանքով է վիրավորում ստացել: ՊՆ-ից մեր հարցին պատասխանեցին, որ ՀՀ պաշտպանության նախարարը, ինչպես նաեւ սոցցանցերի ցանկացած օգտատեր, ազատ է ֆեյսբուքյան իր էջում գրառումներ կատարելու առումով.
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Դավիթ Բաղիկյանը վերականգնողական բուժումը շարունակելու նպատակով 2017 թվականի դեկտեմբեր ամսից տեղափոխվել է ԵՊԲՀ N1 համալսարանական կլինիկայի վերականգնողական կենտրոն, որտեղ մինչ այժմ շարունակում է վերականգնողական բուժումը»:
ՊՆ-ից տեղեկացրին, որ մոտ մեկ ամիս առաջ Բաղիկյանին այցելել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպան, ով տեղում ծանոթացել է Բաղիկյանի վերականգնողական բուժման ընթացքին, որի վերաբերյալ իր գոհունակությունն է հայտնել զինծառայողի հայրը՝ Սամվել Բաղիկյանը:
Մեր զրույցում Դավիթ Բաղիկյանի հորեղբայրը հաստատեց, որ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական սպան այցելել է Բաղիկյանին: Նա նշեց, որ այս պահին եւս շարունակվում են վերականգնողական բուժման աշխատանքները:
Սամվել Բաղիկյանը ծառայության յոթերորդ ամսում վնասվածք է ստացել Արցախի Ներքին Հորաթաղի զորամասում տեղի ունեցած դժբախտ դեպքի հետեւանքով՝ մեքենայի վրա ջրով լի տարան տեղադրելու ժամանակ, գլուխը մնացել է տարայի եւ մեքենայի արանքում, ինչի հետեւանքով Բաղիկյանը ստացել է բաց ծանր թափանցող գանգուղեղային վնասվածք:
ՀայԱրփի Բաղդասարյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 27-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT