Սեֆիլյանի մեղադրանքում մոռացել են Քենեդու սպանության մասին, իսկ դատավորի ձայնը դողում էր

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրն այսօր շրջափակված էր ոստիկաններով. հրապարակվում էր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը:

Սեֆիլյանին եւ մյուսներին ուղեկցումը դատարան այսօր ավելի էր խստացվել, նրանց ուղեկցում էին տասնյակից ավելի ոստիկանական ու քաղաքացիական մեքենաներ: Տարածքում էին նաեւ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության վարչության աշխատակիցները (ՀՆՎ), որոնց ըստ ոստիկանության՝ կարելի էր տեսնել միայն, եթե տարածքում վտանգավոր հանցագործ է: «Օպերացիան» ղեկավարում էր Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը: 

Դատարանի բակում կարգադրիչները լրագրողների մուտքը թույլ էին տալիս միայն զույգերով՝ մի քանի րոպեն մեկ. դատական նիստերի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր: Իսկ ահա նիստերի դահլիճում կարգադրիչների թիվը եռապատկվել էր, հատուկ հսկողություն էր սահմանվել ապակիների մոտ՝ հնարավոր «հարձակումն ապակու վրա» կանխելու համար: Եվ չնայած, դատավճիռը թե՛ նիստերի դահլիճում գտնվողները եւ թե՛ դատավարության մասնակիցները պետք է ունկնդրեին կանգնած, կարգադրիչները կարգադրեցին նիստերի դահլիճում գտնվողներին նստել:

Նիստերի դահլիճ մտավ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը. Սեֆիլյանը, Սաֆարյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը դատավճիռը լսեցին նստած: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի ձայնը դատավճիռը հրապարակելիս դողում էր:

Երբ հրապարակվեց Ներսես Պողոսյանի վերաբերյալ դատավճիռը, Պողոսյանը բարկացավ եւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հասցեին: Ուղեկցող ոստիկանները նրան քաշքշելով դուրս հանեցին: Իսկ դահլիճում ներկա գտնվող Պողոսյանի քրոջ ինքնազգացողությունը վատացավ, նրա համար շտապօգնություն հրավիրվեց դատարան:

Տաթեւիկ Գրիգորյանը, սակայն չէր շեղվում եւ շարունակում էր հրապարակել դատավճիռը: Դատարանը, ամենամեղմ պատիժը սահմանեց Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված միակ անձի նկատմամբ. Հովհաննես Պետրոսյանը դատապարտեց 2 տարվա ազատազրկման։ Սա նշանակում է, որ Հովհաննես Պետրոսյանն երկու ամիս անց կհայտնվի ազատության մեջ: Ամենախիստ պատիժը բաժին հասավ Սեֆիլյանին՝ նա դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման: Դատավճռի հրապարակումից հետո դահլիճում ներկա գտնվողները բղավեցին «մահ ռեժիմին», իսկ նրանցից մեկն էլ սկսեց երգել, ապա անիծել Սեֆիլյանին պատժողներին: Մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին եւ Հակոբ Ենոքյանին, սակայն չհաջողվեց անխոչընդոտ հեռանալ. քաղաքացիները նրանց վիրավորեցին եւ հայհոյանքներ հնչեցրին, նրանք կարողացան հեռանալ միայն ոստիկանների միջամտությունից հետո:

Դատավճռի հրապարակումից հետո, Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ մարտի 20-ին ՀՀ-ում արդարադատությունը մահացավ: Հարցին, թե Սեֆիլյանն ինչպես արձագանքեց, քանի որ ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չէր, Պապիկյանը փոխանցեց. «Ասաց՝ բրավո, կեցցե՛ք, շուտով նմանատիպ դատավճիռներ ձեզ համար է ընթերցվելու»: Նա ասաց, որ այս ողջ ընթացքում ոչ թե դատավարություն է իրականացվել, այլ՝ թատերական ներկայացում: «Անձին դատապարտում են ազատազրկման՝ երեք հոդվածներով, որեւէ մեկով ապացույց չունենք, սա հաշվեհարդար էր, քաղաքական բացահայտ պատվեր, այսօր մահացավ արդարադատությունը: Այս օրը պետք է դատարաններից դրոշն իջեցվի եւ դրա փոխարեն փողի վրա սեւ լենտ ամրացվի: Սա ուղղակի պատմության մեջ կմնա, եւ կգա ժամանակը, երբ քաղաքական իշխանությունը պատասխան կտա դրա համար»,- ասաց Պապիկյանը:

Դիտարկմանը՝ եթե Սեֆիլյանը հանցավոր մտադրություն ուներ, ինչու չէր կանխվել, Պապիկյանը դժվարացավ պատասխանել՝ հավելելով. «Սեֆիլյանի կոնկրետ մեղադրանքներում մոռացել են նշել Քենեդու սպանության մասին, որովհետեւ մյուս երեք հոդվածներն էլ ֆանտաստիկայի ժանրից են: Սեֆիլյանը էական լուրջ վտանգ էր ներկայացնում քաղաքական իշխանության համար, ինչի համար էլ իրեն լռեցնել էր պետք: Քաղաքական իշխանության համար ներկայիս վարչախումբը վախենում է Սեֆիլյան անձից, վախն այնքան մեծ է եղել, որ նրան պետք է ձայնազրկեին եւ հնարավոր ֆիզիկական ոչնչացում իրականացնեին»: Պաշտպանը նշեց, որ բողոքարկելու են դատավճիռը զուտ ձեւական ընթացակարգը պահելու եւ միջազգային ատյան դիմելու համար:

Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, չցանկացավ պատասխանել լրագրողների հարցին, նա հուզված էր: Իսկ Գեւորգ Սաֆարյանի մայրը մեր զրույցում արցունքները կոկորդում խեղդելով ասաց, որ որդու նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում՝ նշելով, որ ողջ դատավարության ընթացքում չեղավ որեւէ հիմք, որն ապացուցեր իր որդու մեղավորությունը:

Նույն կարծիքն է նաեւ Ներսես Պողոսյանի կինը՝ Լիա Պողոսյանը, որի ծննդյան օրն է այսօր: Նա ասաց, որ Ներսես Պողոսյանին կալանավորելու առաջին օրվանից նրա նկատմամբ անձնական թշնամանք է եղել նախկին քննիչ եւ ներկա փաստաբան Ամրամ Մակինյանի կողմից. «Զգույշ եղեք իրենից, ինքը էն մարդն է, ով մեղադրյալի ստորագրություն է կեղծում»: Նա նաեւ Գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց երկու դրվագներով. «Փաստաթուղթ կեղծելու, անձնական սպառնալիքներ հնչեցնելու Ներսեսին հասցեին...Իր հացադուլի ժամանակ ես հասա մինչեւ գլխավոր դատախազի տեղակալ, հիմա հասնելու եմ մինչեւ գլխավոր դատախազ ու ապացուցեմ, որ այս մեղադրանքում տրամաբանություն չկա», - ասաց Լիա Պողոսյանը: Նա համոզված է` Ներսես Պողոսյանը որեւէ կապ չուներ ներկայացվող մեղադրանքների հետ, եւ նրան պարզապես ձերբակալել էին Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունքներ կորզելու համար: Այդ մասին իր պաշտպանական ճառում ասաց նաեւ ինքը՝ Ներսես Պողոսյանը:

Այսօր դատարան էր եկել նաեւ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատապարտված եւ օրեր առաջ ազատ արձակված Ավետիս Ավետիսյանը: Նա մեր զրույցում ասաց, որ որքանով հնարավոր է եղել, հետեւել է Սեֆիլյանի գործով նիստերին. «Պարզ է՝ ինչ է կատարվում, 4.5 տարի առաջ նույն էս ամեն ինչի միջով ես եմ  անցնել: Պետք է մեկուսացնել մարդուն, մեկուսացնում են, մեկին հինգ տարով, մեկին՝ 10»,- ասաց Ավետիսյանը հավելելով, որ ազատության մեջ գտնվելուց հետո էլ շարունակելու է իր պայքարը:

Դատավճռի հրապարակումից հետո էլ Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատապարտվածների հարազատները շարունակում էին գտնվել դատարանի բակում, նրանք թույլ չէին տալիս մեքենաներին անցնել, այդ կերպ փակելով նրանց ճանապարհը:

Հավելենք, որ մեղադրող դատախազը Սեֆիլյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում, դատավորը 7 ամսով ընդամենը կրճատեց պատժաչափը: Դատավարության ողջ ընթացքում Սեֆիլյանը ու Սաֆարյանը չկարողացան ո՛չ ցուցմունք տալ, ո՛չ պաշտպանական ճառով հանդես գալ. պատճառն այն էր, որ նրանք հանդգնել էին ոտքի չկանգնել դատարանի առջեւ: Դատավարության սկզբնական փուլերում որպես «պատիժ», դատավորը ժամերով հեռացրել էր նրանց նիստերի դահլիճից:  Հետո դատավորն այլ տակտիկա մշակեց՝ բավարարվեց միայն նախազգուշացումներ տալով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4749 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ