ՇՊՀ ուսանողները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին. համալսարանում դասադուլ է

Շիրակի պետական համալսարանում վաղ առավոտից դասադուլ են հայտարարել սոցիալական գիտությունների եւ իրավունքի ֆակուլտետի որոշ բաժինների ուսանողները: Դասի չեն նստել, հավաքվել են բակում եւ բողոքել համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի մարտի 15-ի որոշումների դեմ, որոնք վերաբերում են համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատելուն: Ուսանողները նաեւ բաց նամակ են ուղղել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին եւ 3 կետով ներկայացրել իրենց պահանջը.

 1) Բեկանել ռեկտորի մարտի 15-ի որոշումները եւ անհապաղ աշխատանքի վերադարձնել դասախոսներ Գ. Համբարյանին եւ Հ. Խորիկյանին,

 2) ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի  եւ հոգաբարձուների խորհրդի  համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն  կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակից ուսանողների հատուկ խմբի եւ Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ

 3) ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը եւ համալսարանի պաշտոնական կայքում զետեղել 2016թ. փոփոխված եւ 2017թ.նախահաշիվները եւ նույն թվականների ֆինանսական  հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվը: Բաց նամակն արդեն  մոտ 70 ուսանող է ստորագրել, օնլայն հարթակում ուսանողներն ունեն 200-ից ավելի համակիր:

Դասադուլ հայտարարած ուսանողների կարծիքով ռեկտորի որոշումն անհիմն է, համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանն էլ պնդում է, որ համալսարանում երբեք կամայականություններ չեն եղել, ո՛չ որեւէ ուսանողի իրավունք է խախտվել, ո՛չ որեւէ դասախոսի: «Ես ուզում եմ հասկանալ, ձեր իրավունքը որտեղ է ոտնահարվել, որ դուք էսօր բողոք եք ներկայացնում»,-դասադուլավորներին դիմեց պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը: Ուսանողներն էլ պատասպանեցին, որ առանց իրենց հետ խոսելու աշխատանքից ազատել են դասախոսներին:   « Կա՞  մի կետ աշխատանքային օրենսգրքում, որը նախատեսում է, որ   ձեր կարծիքը հաշվի պիտի առնեին»,-հակադարձեց պրոռեկտորը: Նաեւ առաջարկեց դիմել դատարան, եթե  դասախոսները գտնում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են:

«Եթե ռեկտորի կողմից տեղի է ունեցել մարդու իրավունքների ոտնահարում, եթե խախտվել են պարոնայք Համբարյանի եւ Խորիկյանի իրավունքները, ապա ես անկեղծորեն եմ ասում դիմեք դատարան, թող պատժեն ռեկտորին, թող վերականգնեն մարդկանց իրավունքները: Եթե ռեկտորի մակարդակով տրվել է հրաման, հաստատ  ռեկտորը  մտածել է, խախտու՞մ է  օրենք, թե՝ ոչ: Եթե նա մտածված խախտել է օրենքը, անկեղծորեն ասում եմ, դատարանով թող Խորիկյանն ու Համբարյանը վերականգնվեն , ռեկտորն էլ կրի իրա պատիժը, ես ստեղ պրոբլեմ չեմ տեսնում»,-հայտարարեց Երվանդ Սերոբյանը:

Համալսարանի բակում գրեթե 30 ուսանող էր հավաքվել, դասադուլավորները, սակայն, պնդեցին, որ  իրենց միանալու ցանկություն շատերն ունեին, ուղղակի դասախոսները թույլ չեն տալիս, որ շենքից դուրս  գան:  «Ուսանողները 1000 հոգի են, վարչական աշխատակիցները՝ 20, մենք ոնց կարող ենք նրանց պահենք»,-ասաց պրոռեկտոր Սերոբյանը:  

Լրագրողներից մեկն էլ բարձրաձայնեց, որ համալսարանում դասախոս Կարինե Սահակյանը խոչընդոտել է իրենց աշխատանքը: Պրոռեկտորը զայրացավ: «Սահակյան Կարինեն շատ վատ է արել, որ ասել է,  ես որեւէ բառ ասի՞, թե ինչի եք խոսում  էս երեխեքի հետ, լավ եք անում»:

Պրոռեկտոր-ուսանողներ զրույցն այդպես էլ չստացվեց: Պրոռեկտորն ասաց լսելու ցանկություն չունեն, քանի որ ուղորդում են, թե չէ իրենք դասադուլ չէին անի: Ուղորդողն էլ տարածքում է:  Եկեղեցու մոտ: «Հլը հմի քանի փաստը չունեմ, չեմ կարող ասել, հենց նկարն ունեցա, ես ձեզ կուղարկեմ էդ նկարը»,-ասաց նա:  

Ուսանողներն էլ պատմեցին, որ իրենց  ճնշում են, զանգում են ծնողներին, ազգականներին, ծանոթներին, անգամ այն դպրոցների տնօրեններին, որտեղ նախկինում սովորել են բողոքող ուսանողները: Հորոդորում են դասադուլի չդիմել, վերադառնալ լասարան:

ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն ՄԵքոնյանի բնակարանում եւս նման զանգ ստացվել է: «Երեկոյան մեր տուն եղավ զանգ մեր հեռու բարեկամներից մեկից, որ խնդրում է պարոն Մինասյանի կինը զանգահարել իրենց տուն, կամ, իմ հայրն աշխատանքի գնալուց առավոտյան, ներկայանա իրենց տուն: Մենք հեռավոր ազգակցական կապ ունենք: Իսկ մինչ այդ, երբ որ վերջին գիտխորհրդի նիստում ես իմ դիրքորոշումը հստակ կերպով հայտնեցի, որ անկախ սկզբնական շչջանում Խորիկյանի հետ ունեցած իմ տարաձայնություններին, ես նրա հետ որեւէ խնդիր չունեմ, ոչ մասնագիտական, ոչ մարդկային առումով, ռեկտորն ինձ կանչեց իր մոտ եւ ասաց, որ էդ քայլով շոպլիկանում ես, իրա բառն եմ ցիտում: Բուհում չի հանդուրժվում  ինքնուրույն մտածելակերպ ունեցող մարդկանց դիրքորոշումը, եթե դու չեզոք ես, ինչը փորձեցի անել ամիսներ շարունակ,  դու թշնամի ես »,-պատմեց Արմենը:

Պրոռեկտորն անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավորական խմբի այցին: Դժգոհ էր: «Կարող եմ դա նաեւ փոխանցել պարոն Բոստանջյանին,  էն  տոնը, ոճը, մթնոլորտը, հմի մոդայիկ բառ կա աուրան, որ կար ներսում, անկեղծ ասած ես երկրոդ օրը լսել եմ պարոն Բոստանջյանի ելույթը, հետո լսեցի նաեւ 3-րդ օրվա  ելույթը,երկու իրար բավական հակասող ելույթներ էին,   պիտի ասեմ, որ առաջին ելույթն ընդհանրապես իրավիճակին չէր համապատասխանում ներսի,  եթե գալիս է հանձնաժողովը, հարցը եթե քննարկվում է, բդի քննարկվի բազմակողմանի, երբ մենք լսում ենք մի կողմին վիճաբանության, հաստատ սխալ որոշում են կայացնելու»:

Պրոռեկտորն ուսանողներին խորհուրդ է տվեց վերադառնալ լսարան: Վերջիննես, սակայն  գնացին Սախորովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն, ասուլիս հրավիրեցին եւ հայտարարեցին, որ լսարան կվերադառնան միայն իրենց դասախոսների հետ:

Կշարունակեն դասադուլն այնքան ժամանկ, ինչքան պետք լինի: Ասում են գրեթե բոլոր դասադուլավորներն անվճար համակարգում են սովորում, գիտեն, որ հնարավոր է խնդիրներ ունենան, բայց քանի որ գաղափարական պայքար են սկսել, շարունակելու են: Բացականեր ստանալուց չեն վախենում: Մինչ դասադուլը կանոնավոր են հաճախել: 

Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն օրվա առաջին կեսին լրագրողների հետ խոսելու ցանկություն չուներ: Աշխատակիցը փոխանցեց, որ ռեկտորն իր ասելիքը կասի մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստում:

Տպել
2501 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել