Երևան
12 °C
Այսօր լրանում է «Հաց բերող» անունը ստացած ՀՀ քաղաքացի Արթուր Սարգսյանի մահվան առաջին տարելիցը: «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցնելու համար իր կյանքը վտանգած քաղաքացին դարձավ արդար դատաքննության բացակայության զոհ: Տևական պայքարը Արթուր Սարգսյանի ու պետական համակարգի միջեւ ի վերջո ավարտվեց վերջինիս մահով:
Մի կողմում ողջ իրավապահ համակարգն էր՝ իր պատժիչ մեխանիզմներով, իսկ մյուս կողմում՝ քաղաքացին, որն ի նշան բողոքի 25 օր տեւողությամբ հացադուլ սկսեց: Այս ընթացքում, սակայն, նրա մահվան համար որեւէ մեկը՝ բժշիկներից եւ իրապահաներից, քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար դեռեւս 2017 թվականի մարտի 17-ին նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն առ այսօր չեն ստացվել: Ինչի մասին այսօր խոսեց Արթուր Սարգսյանի փաստաբանը՝ Տիգրան Եգորյանը, որը եւս մեկ անգամ նշեց այն փաստը, որ փորձագիտական հանձնաժողովը փաստել էր, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը եւ դրա ծանրության աստիճանը համատեղելի չեն նրան կալանքի տակ պահելու հետ:
Նույն օրը քննիչը փորձագիտական եզրակացությունը համարելով կասկածելի՝ նշանակել էր կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն: «Փորձաքննությանը ներգրավված այնպիսի բժիշկներ կային, որոնց պատճառով Արթուր Սարգսյանը չէր ցանկանում գնալ: Սակայն իրենք հինգ օրում իրականացրել էին այդ փորձաքննությունը՝ առանց Արթուր Սարգսյանին օբեկտիվ հետազոտության ենթարկելու, առանց նրան տեսնելու եկել էին հետևության, որ Արթուր Սարգսյանին ոչ միայն կարելի է կալանավորել, այլ որ նա շարունակական բուժման կարիք էլ չունի»,-ասաց Տիգրան Եգորյանը:
Փորձագիտական եզրակացությունը կատարվել էր փետրվարի 8-ին, իսկ ամսի 9-ին Արթուր Սարգսյանն արդեն ձերբակալվել էր: Փաստաբանը նշում է, որ փետրվարի վերջին, երբ Արթուր Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում էր, նույնիսկ մահճակալից չէր կարողանում վեր կենալ, օրական մեկ լիտր ջուր էր խմում, իրենք միջնորդություն են ներկայացրեցել գլխավոր դատախազին՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից, հաշվի առնել այն հանգամանքը, որ Արթուր Սարգսյանը գամված է անկողնուն եւ որևէ կերպ չի կարող իրականացնել որևէ գործողություն, գոնե մինչև նրա ապաքինումը՝ խափանման միջոցը փոփոխվեր եւ նա տեղափոխվեր քաղաքացիական հիվանդանոց: Միջնորդությունն անգամ չի քննարկվել:
Փաստաբանի խոսքով՝ այսօր Արթուր Սարգսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործից դուրս են մնում բազմաթիվ հարցեր, որոնք ուղղակիորեն փոխկապակցված են նրա մահվան պատճառների հետ. առաջին՝ օղակաձև ճողվածքի հարցը, երկրորդ՝ բազմաօրգանային համակարգի անբավարարության հարցը, որոնք չէին կարող առաջանալ մեկ օրում, որոնք առաջացել են կալանքի պայմանների եւ այլ ազդեցությունների հետևանքով, որոնց ուղղությամբ նախաքննություն չի իրականացվել:
Արթուր Սարգսյանի մահվան տարելիցի կապակցությամբ տեղի ունենցած քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ խոսելով արդար դատաքննության մասին, նշեց, որ Հայաստանում այսօր 3000-ից ավել դատապարտյալ կա: «Անկախ նրանից, թե նրանք ինչ հանցանք են գործել կամ չեն գործել, միևնույն է՝ մեր իրավական համակարգը արդար դատաքննություն չի իրականացնում: Արթուր Սարգսյանի քայլը ինքնազոհության հարց է, ինքը չէր ձգտում հերոսության: Իմ կարծիքով՝ այդպիսի կերպարը շատ ավելի մեծ վտանգ կարող էր ներկայացնել իշխանության համար, քան Սասնա ծռերը»:
Քննարկմանը ներկա «Հետքի»-ի իրավական լրագրող, իրավաբան Զարուհի Մեջլումյանը նշեց, որ ինչպես ցանկացած լրագրող՝ ինքը եւս ցանկացել է ծանոթանալ եւ հարցազրույց անել Արթուր Սարգսյանի հետ, երբ հուլիսի 26-ին տարածվեց հաղորդագրություն, որ մի անձ բեռնել է իր մեքենան սննդամթերքով եւ ճեղքելով պատնեշը՝ հասել Սասնա ծռերին: «Իմ հետ հարցազրույում նա ասում էր, որ ոչ մի հերոսական արարք չի կատարել՝ այնտեղ հացի պետքությունը կար»,-հիշում է Զարուհի Մեջլումյանը, որը իշխանությունների այս քայլը համարում է ոչ թե արդարադատություն, այլ վրեժխնդրություն:
«Այս ընտրովի արդարադատությունը մենք անընդհատ տեսնում ենք՝ մոտիկից տեսնում ենք դատարաններում, իսկ հեռվից՝ նմանատիպ իրողություններում, ինչպիսին է Արթուր Սարգսյանի վառ օրինակը»,-ասաց Զարուհի Մեջլումյանը:
Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:
Միեւնույն ժամանակ հասարակության մի ստվար զանգված պահանջում է պատժել Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրած դատավորին, քննիչին եւ պատասխանատվության ենթարկել իրավասու պետական կառույցներին: Նշենք, որ այսօր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան տարելիցի կապակցությամբ կազմակերպվում է երթ-հանրահավաք: Այն տեղի է ունենալու Ազատության հրապարակում՝ ժամը 18:00-ին:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT