Երևան
12 °C
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «ցնցող» շնորհավորանք էր պատրաստել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Անցած ուրբաթ հեռարձակված «Լավ Երեկո» հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել, պատճառներից մեկը Արուս Տիգրանյանի «շնորհավորանք»-ռեպորտաժն էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից (Կանանց գաղութ): Լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ եւ զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա են դարձել, որի մեղավորն այս դեպքում, թերեւս ոչ միայն Հ1-ի ղեկավարությունն է, այլ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, որը ընտրողական մոտեցում է ցուցաբերել:
Մեր զրույցում «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանն ասաց, որ բազմիցս դիմել է քրեակատարողական վարչությանը նաեւ Արդարադատության նախարարին՝ խնդրելով նկարահանում իրականացնել օրինակ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Նրա խոսքով՝ մեկ տարի շարունակ մերժել են՝ պատճառաբանելով, թե ծանրաբեռված են, նպատակահարմար չէ, դրանով կխոչընդոտվի քրեակատարողական հիմնարկի աշխատանքը: «Քրեակատարողական վարչությունը պետք է դրսեւորի ավելի շատ հրապարակայնություն, թափանցիկություն, դրա մասին առիթը բաց չթողնելով պարբերաբար հայտարարում են, բայց երբ գալիս է գործ անելու ժամանակը դառնում է ամբողջությամբ փակ հիմնարկ: Հասկանում եմ, որ դրանք փակ հիմնարկներ են եւ յուրաքանչյուր անձ չի կարող գնալ այնտեղ նկարահանում իրականացնել, բայց հաշվի առնելով կոնկրետ լրատվամիջոցների ուղղվածությունը, գործունեությունը ՔԿՎ-ն, այդ թվում՝ ԱՆ-ն պետք է դրսեւորին ավելի հանդուրժողականություն եւ թափանցիկ գործելաոճ: Սիմպատիայով են իրենք որոշում, որ լրատվամիջոցին կամ լրագրողին թույլատրեն նկարահանումներ իրականացնել, որին՝ ոչ: Օրինակ՝ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող այդ ռեպորտաժում՝ հումորային, ՔԿՎ-ն կարծես խնդիր չի տեսնում եւ այդտեղ ՔԿՀ-ի աշխատանքն էլ, կարծես թե, չի տուժում եւ ծանրաբեռված չեն: Պատրաստ են նման հաղորդումների համար հարթակ տալ, դե ո՞նց կլինի դա Հանրային հեռուստաընկերությունն է, որը ծաղրել է պատիժը կրող կանանց, բայց այն լրատվամիջոցները, ովքեր ուզում են գնալ եւ խնդիրներ բարձրաձայնել, նրանց համար քրեակատարողական հիմնարկները միշտ ծանրաբեռված են»,- ասաց լրագրողը:
Անդրադառնալով ռեպորտաժում կանանց ծաղրի ենթարկելու փաստին՝ Գրիշա Բալասանյանն ասաց, որ անազատության մեջ գտնվող անձինք շատ խոցելի են եւ նրանց հետ պետք է շատ նուրբ աշխատել: «Ես վստահ չեմ, որ այդ կանայք, ովքեր խոսել են, ծանոթ են եղել հաղորդման ֆորմատին, թե ինչ ֆորմատով է դա հեռարձակվելու, ես վստահ եմ, որ նրանց զգալի մասը կհրաժարվեր այս ֆորմատով ներկայանալ: Իրականում կա խնդիր՝ կանայք ավելի շատ բացասական ֆոնով էին ներկայացվում, գումարած շոուն: Միանշանակ խախտվել են այդ անձանց իրավունքները»,- եզրափակեց Բալասանյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշեց, որ կա ակնհայտ խտրական վերաբերմունք է, ընտրողական մոտեցում ՔԿՀ մուտքի թույլտվության տեսակետից՝ ԱՆ-ի կամ ՔԿՎ-ի կողմից: Նա ասաց, որ ռեպորտաժում թեմայի ներկայացման բնույթը հեռու է տարրական էթիկայի պահանջներից: Ըստ նրա՝ խոսքը վերաբերվում է ազատազրկված կանանց, որոնք իրենց կյանքում հնարավորություն չեն էլ ունեցել մինչ այդ շփվելու լրագրողների հետ եւ իրենց խնդիրը ներկայացնելու: «Կանանց առումով ՔԿՀ-ում բազմաթիվ խնդիրներ կան, դա՝ միանշանակ: Երբ Մարտի 8-ին՝ կանանց իրավունքների պաշտպանության օրը, լրագրողը այլ թեմա չի գտել, քան մարդկանց ներկայացնել նման կերպով՝ մոռանալով, որ նրանք ազատազրկված մարդիկ են եւ ազատազրկման ընթացքում ունեն շատ ավելի բարդ խնդիրներ, փոխանակ դրանց անդրադառնան, նրանց ներկայացնում են նման ծաղրանքով.... ազատազրկված կանանց ներկայացնելը հանրությանը նման տեսքով, պարզապես խեղաթյուրում է ազատազրկված անձանց վերաբերյալ հանրային պատկերացումները: Սա հերթական անգամ ամբողջովին տեղավորվում է իշխանության այն մոտեցման մեջ՝ հնարավորին չափով կոծկել խնդիրը եւ հանրությանը չիրազեկել տեղի ունեցող խնդիրների ամսին: Մարտի 8-ն էլ կոմեդիայի կամ զվարճանքի օր չէ եւ իրենց գրաքննությունը թող ծաղրեն, ծիծաղելի վիճակում են գտնվում»,- ասաց իրավապաշտպանը:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից խնդրել էինք ճշտել, թե երբ են այս ռեպորտաժի համար դիմել ՔԿՎ, երբ են պատասխանել եւ ինչ հիմքով է թույլատրվել նրանց մուտքը «Աբովյան» ՔԿՀ եւ ինչու է ՔԿՎ ընտրողական մոտեցում ցուցաբերում: Ղլեչյանը խոստացավ հարցերին պատասխանել ավելի ուշ, իսկ ավելի ուշ նա արդեն անհասանելի էր, ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի աշխատակից Տիգրան Տոնոյանն էլ խնդրեց հարցերը գրավոր ուղարկել: Արդարադատության նախարարությունից էլ հորդորեցին հարցերը ուղղել ոչ թե իրենց, այլ՝ ՔԿՎ-ին:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 13-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT