Երևան
12 °C
Օրերս վախճանվեց հայ իրավագիտության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ բազմամյա իրավաբան Ռազմիկ Սարիբեկի Թովմասյանը, այն անձնավորությունը, ում վիճակված էր վարել Վանո Սիրադեղյանի դատաքննությունը:
Դատավարությունն ի սկզբանե արդեն նախապայմանավորված էր վերադասի կողմից, որպեսզի անպայման դատախազը (Աղվան Հովսեփյանի մասին է խոսքը) գա Ազգային ժողով՝ անձեռնմխելիությունից զրկելու Վանո Սիրադեղյանին, իսկ դատարանն այնուհետեւ պետք է տրամաբանորեն շարունակեր այդ նույն վտանգավոր խաղը՝ անպայման դատապարտելով Վանո Սիրադեղյանին:
Երբ դատավարության առաջին օրն ավարտվեց, նախագահող դատավոր Թովմասյանը՝ իմ 40 տարվա ընկերը, զանգեց ինձ եւ հրավիրեց իրենց տուն: Ես գնացի իրենց տուն, եւ նա ինձ ասաց. «Մերուժան, որքանով գիտեմ, Վանո Սիրադեղյանի նկատմամբ դու ունես առանձնահատուկ համակրանք եւ հարգանք, որպես մտավորականի եւ որպես գրչեղբոր»: Ես պատասխանեցի՝ այո: Նա ասաց, որ դատավարության առաջին օրը Սիրադեղյանը դրսեւորեց երկչոտություն, դողում էր, զգուշացրու, որ հանգիստ պահի իրեն դատական պրոցեսի ժամանակ, այնուհետեւ ինքը կորոշի՝ ինչպես վարվել: Ես եկա, Սիրադեղյանին գտա Խանջյան փողոցի Հայոց Համազգային Շարժման շենքում: Նրան հիշեցրեցի դատավորի ասածը: Սիրադեղյանն ասաց. «Առաջին օրն էր, մի տեսակ շփոթված էի: Բայց մի խնդրանք ունեմ, հայտնիր դատավորին, որ հաջորդ դատական պրոցեսը սկսի միառժամանակ ընդմիջում տալուց հետո, մինչեւ ես մի փոքր կազմակերպվեմ»: Ես եկա Թովմասյանենց տուն եւ նրան ասացի. «Ռազմիկ ջան, այսպիսի խնդրանք ունի Սիրադեղյանը»: Նա ասաց՝ քանի՞ օրով է ուզում: Ես խնդրեցի գոնե երկու շաբաթ ընդմիջում տալ: Լավ՝ ասաց, մեկ ամիս ձեզ լինի: Մեկ ամիս եւ ավելի, մոտ 40 օր ընդմիջում տալուց հետո դատական պրոցեսը վերսկսվեց: Սիրադեղյանին կարճատեւ քննելուց հետո Թովմասյանը կրկին ընդմիջում տվեց, ավելի ճիշտ, դատավարության այդ օրն ավարտելուց հետո նա տուն եկավ իրեն ամրացված Վահրամ անունով Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի ուղեկցությամբ: Ես արդեն իրենց տանն էի: Տեսնելով այդ երիտասարդին՝ ես Ռազմիկին հարցրեցի՝ ո՞վ էր այս մարդը: Նա ասաց. «Վահրամ է անունը, անվտանգությունից է, կցել են ինձ, ես չեմ հասկանում՝ ինչու է գալիս: Ես իրեն ասում եմ՝ Վահրամ, ես որեւէ պաշտպանի կամ պահապանի կարիք չունեմ, ես կարող եմ ինքս ինձ պաշտպանել, ես ժողովրդի կողմից հարգված մարդ եմ, ինձ որեւէ վտանգ չի սպառնում, խնդրում եմ՝ մի գա: Առաջին երկու անգամը զգուշացնելուց հետո, երրորդ անգամ նա հստակ պատասխանեց, որ ինքը գտնվում է ծառայության մեջ եւ չի կարող իմ կողքից բացակայել»:
Դատավարությունն ընթացավ եւս 15 օր ընդմիջվելուց հետո:
Այդ երկրորդ ընդմիջման ընթացքում Ռազմիկ Թովմասյանին իր մոտ է կանչում նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ Ռազմիկի պատմելու՝ Դավիթ Հարությունյանը եւ Աղվան Հովսեփյանը նրան ասում են, թե պետք է գնանք Քոչարյանի մոտ, խոսելու բան կա: Վերցնում են Ռազմիկ Թովմասյանին, բերում են Բաղրամյան 26, բարձրացնում են համապատասխան հարկ եւ ասում՝ սպասիր, մենք ներս մտնենք եւ այնուհետեւ քեզ կհրավիրենք ներս: Դավիթ Հարությունյանն ու Աղվան Հովսեփյանը մտնում են Քոչարյանի մոտ եւ ավելի քան 45 րոպե անց դուրս են գալիս միջանցք եւ Ռազմիկին ասում՝ գնում ենք: Ռազմիկը պատմում էր, որ իր մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ իրեն բերեցին, եթե հրավիրողն իրեն չպիտի ընդուներ: Ես Ռազմիկին ասացի. «Ռազմիկ ջան, միգուցե ներսում կար մեկ այլ մարդ՝ իրենց կլանից, իրենց խմբից, որի պատճառով անհրաժեշտ չէր քո ներկայանալը»: Նա ասաց. «Հավանաբար, բնական է, ինչի՞ մասին է խոսքը, անպայման, իրենց յուրայիններից մարդ կլիներ, դրա համար էլ հարմար չգտան ինձ հրավիրել ներս: Այդ դեպքում, ինչո՞ւ էին տանում ինձ, դա ինձ համար վիրավորական է, ես վիրավորված եմ զգում ինձ, բայց ոչինչ»:
Մեր այս զրույցը եւ մեր հարաբերվելը տեւեց ավելի քան 1.5-2 ամիս: Պրոցեսն ընթանում էր, ես հաճախում էի Սիրադեղյանի մոտ՝ ամեն վայրկյան պատմելու իմ եւ դատավորի միջեւ տեղի ունեցածը՝ թե հարցազրույցները, թե զգուշացումները եւ թե այն մարդկային դրսեւորումները, այն հարգանքը, որ տածում էր Սիրադեղյանի նկատմամբ Ռազմիկ Թովմասյանը: Վերջին անգամ, երբ ես հանդիպեցի Թովմասյանին, նա ինձ ասաց. «Ի սեր Աստծո, իրեն զգուշացրու, որ ես գործն առաջ տանել չեմ կարողանում, ես մի 3 օրով կարող եմ մնալ տանը»: Ես ասացի. «Ռազմիկ ջան, բա ինչո՞վ պիտի պատճառաբանես քո տանը մնալը»: Ասաց՝ կհիվանդանամ:
Այդ օրվա ընթացքում ես եկա Սիրադեղյանի մոտ, երեկո էր: Իրեն հայտնեցի, որ Ռազմիկն ասում է՝ ես մի երեք օրով ինձ լավ չեմ զգա ինձ: Սիրադեղյանը խորամանկ ժպտաց, ասաց՝ լավ է անում, բայց դու գիտեիր, Մերուժան, որ ինձ պիտի դատեն, ինչո՞ւ չէիր ասում: Ես պատասխանեցի՝ նոր եմ իմանում, որ քեզ պիտի դատեն: Այդպիսով, Սիրադեղյանի տան բակում տեղի ունեցավ մեր վերջին զրույցը: Նա հանձնարարեց իր վարորդին՝ ինձ տուն տանել: Վարորդն ինձ բերեց տուն, եւ դրանից հետո ես Սիրադեղյանին այլեւս չտեսա:
Մեր զրույցները դատավոր Ռազմիկ Թովմասյանի հետ եղել են հետեւյալը՝ նրան հետաքրքում էր՝ իսկ ո՞ւմ է ուրախացնում Սիրադեղյանի դատվելը: Ես նրան պատմեցի, թե ինչպիսի խրախճանք էր տիրում այն անձնանց մոտ, ովքեր Սիրադեղյանի նկատմամբ թշնամական տրամադրություն ունեին: Ասացի՝ ես գիտեմ ժամանակին այդ կեղտոտ, անվտանգությունից առաքված կամպանիան, եւ այն անձինք, որոնց մի մասը հետագայում այս իշխանությունից պաշտոններ ստացավ, դեսպաններ գնացին, իսկ մյուսները ապրելու միջոցներ ստացան եւ մնացին: Թովմասյանին չափազանց հետաքրքրում էր մեկ այլ հարց՝ Վանո Սիրադեղյանի նկատմամբ ինչո՞ւ պաշտպանական միջոցներ չձեռնարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի՞նչն էր մղում նրան այդքան անտարբեր, ձկան լռությամբ դիմավորել այդ ողբերգությունը, որ կատարվում էր Սիրադեղյանի նկատմամբ: Ես ասացի՝ զգուշությունն էր երեւի, զգոն էր մնում, չէր ուզում խառնվել: Ռազմիկն ասաց՝ ոչ, նա լավ գիտեր, թե ինչ էր սպասվում Սիրադեղյանին, բայց անտարբեր գտնվեց: Այս զրույցը մինչեւ իր մահվան օրը մեր մեջ տեղի է ունեցել եւ միշտ Ռազմիկ Թովմասյանը հայտնել է մի բան՝ Հայաստանի երրորդ հանրապետությունը Վանո Սիրադեղյանից մեծ հայրենասեր, գրող եւ հայ մարդ չի տվել: Բայց հաճախ Աղվան Հովսեփյանի մասին խոսելիս ասում էր՝ դե նա Ղարաբաղում կատարելագործված տղա է, այնտեղ է մշակվել, դրա համար իզուր չէր, որ Քոչարյանը նրան բերեց իր հետ: Ես ասացի՝ ի՜նչ դժբախտ է Վանոն եւ ապա հիշեցի ժողովրդական մի խոսք՝ եզն ընկավ, դանակավորները շատացան: Ռազմիկը ծիծաղելով ասաց, տխուր ծիծաղ էր դա. «Ոչինչ, կգա օրը, որ այդ դանակավորները կդանակահարեն միմյանց»:
Այսքանը խոսել ենք մենք, շատ հարցեր կան, որոնց դեռ կարող էինք հետագայում անդրադառնալ, իրավիճակները այսպիսին են եղել այդ դատավարության ընթացքում: Այս ամենը ես կարող էի չհրապարակել, եթե ողջ լիներ Ռազմիկ Թովմասյանը, որովհետեւ անպայման նրան քարշ կտային, կչարչարեին, կլլկեին նույնիսկ, դրա համար ես ցավով ուշացումով եմ արձանագրում այս երեւույթը:
Զարմանալին այն է, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարված հետախուզման լուրը խրախճանքով ընդունվեց ՀՀՇ ներթափանցած ՊԱԿ-ի կապավորների կողմից եւ հատկապես ծակված եւ ծակ փիլիսոփա Արա Սահակյանի եւ նրա գործընկեր Բագրատ Ասատրյանի անմիջական մասնակցությամբ: Սրանցից առաջինը ատում էր Վանո Սիրադեղյանին՝ վերջինիս համարելով իբրեւ թե իրեն արժանի պաշտոն (ՆԳ նախարար) զբաղեցրած մարդու: Այս քաղաքական ասկարիդը պարզապես չէր գիտակցում, որ ցանկացած պրովոկատոր չէ, որ իրավունք ուներ հավակնել ոստիկանապետի պատասխանատու պաշտոնին: Այստեղ մեզ թույլ տանք հիշեցնել Աբրահամ Լինքոլնի 1863 թվաին ԱՄՆ Կոնգրեսինհղած ուղերձից մեկ բացահայտում. փիլիսոփայության տված օգուտը կասկածելի է, իսկ պատճատած վնասը՝ ակներեւ:
Այս է ճշմարտությունը, միայն ճշմարտությունը եւ ոչինչ ճշմարտությունից զատ:
Մերուժան
Մերուժանի հիշողությունները տպագրվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 13-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը
Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան
Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին
Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն
Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա
Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան
Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին
Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է
Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ
ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել
Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին
Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն
120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար
Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը
Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին
Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ
«Գող Բջեն» ձերբակալվել է
ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ
Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար
Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք
ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը
«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT