Վաշինգտոնը Ասադի բանակի վրա հարձակման նոր ծրագրեր է մշակում. Washington Post

Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Սիրիայի կառավարական բանակի վրա նոր հարձակում գործելու հնարավորությունը Արեւելյան Գուտայում Բաշար Ասադի կողմից իբրեւ թե քիմիական զենք կիրառելու հաղորդագրությունից հետո։

Washington Post–ի փոխանցմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է քննարկել Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման հնարավոր արձագանքը: Այս հարցը Սպիտակ տան ղեկավարը քննարկել է պաշտպանության նախարար Ջիմ Մատիսի, ինչպես նաեւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերի հետ հանդիպման ժամանակ: Վերջնական որոշումը, սակայն չի կայացվել:

Թերթի զրուցակցի խոսքով, Մատիսը դեմ է հանդես եկել այդպիսի հարվածին Ասադի բանակի դեմ, իսկ Մակմաստերը կողմ է արտահայտվել։ Սակայն Պենտագոնում պաշտոնապես հերքել են այդ տեղեկությունը՝ նշելով, որ Մատիսը ներկա չի եղել այդպիսի քննարկման։

Քիմիական զենք կիրառելու մասին հաղորդագրությունը տարածվել էր փետրվարի 25–ին։ Տեղում աշխատող բժիշկները հաստատում են, որ մի շարք պացիենտների մոտ առկա են քլորով թունավորման ախտանշաններ, մահացել է մեկ երեխա։

Ռուսաստանն ու Սիրիան կտրականապես հերքում են Ասադի կառավարության կողմից թունավոր նյութերի կիրառման լուրերը։ Իսկ Հաշտեցման կենտրոնից հայտնում են, որ քիմիական զենքը պատրաստել են զինյալները, որ դրանում մեղադրեն Ասադի կառավարական բանակին։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն փորձում է մասնատել Սիրիան: «Ավելի շատ տեղեկություններ կան, որոնք ստանում ենք տարբեր աղբյուրներից, որ Սիրիայի հարցերով ամերիկացիների կողմից կազմված փոքրիկ խումբը սիրիական պետության փլուզման ծրագրեր է մշակում»,- ասել է Լավրովը:

Տպել
1262 դիտում

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել

Ucom-ը դարձնում է հեռավար ուսուցումը հասանելի բոլորի համար

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն . ՊՆ

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը մարտ ամսվա պարգևավճարը կփոխանցի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին

Մասնավոր կլինիկայում COVID-2019-ի արագ թեստ են անում․ գինը՝ 25․000 դրամ