Երևան
12 °C
Լուսանկարը՝ Ֆոտոլուր գործակալության
Մարտի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանդիպման նպատակն է տալ իր մի քանի հայտարարություններից հետո ծնված հարցերի պատասխանը: Նշենք, որ տեւական ժամանակ է, ինչ նա հայտարարում է Ազատության հրապարակ դուրս գալու եւ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելու մասին: Փաշինյանն ասաց, որ միայն հանրային ճնշման դեպքում ՀՀԿ-ն չի առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես 2018 թվականի վարչապետ: Նրա խոսքով՝ մեկ շաբաթից էլ պարզ կլինի, թե պայքարի մասով ԵԼՔ դաշինքում ինչ հայտարարի են գալիս:
Հանդիպման նախաձեռնողներից Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց՝ ավելի ճիշտ չի՞ լինի պայքարել ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ նրա ստեղծած համակարգի դեմ, քանի որ գուցե պայքարի արդյունքում Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, բայց նրա փոխարեն ռեժիմի մեկ այլ ներկայացուցիչ զբաղեցնի այդ պաշտոնը: Նիկոլ Փաշինյանը, կարեւորելով հարցը, նշեց, որ այս գործընթացում նոր համակարգ է ձեւավորովում՝ «Հայաստանի ադրբեջանացման գործընթաց», այնուհետ հավելեց, որ այսօրվա իրավիճակում անձերը որոշ համակարգեր են ձեւավորում, ուստի կարեւոր է Սերժ Սարգսյանի 3-րդ վերարտադրման դեմ պայքարել: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ եթե դուրս են գալիս Ազատության հրապարակ՝ պայքարի, ապա պետք է երկու կարեւոր հարցի վրա ուշադրություն դարձնեն: Առաջինը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետի դեմ պայքարն է, իսկ երկրորդ՝ չի բացառվում, որ կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը: Այնուհետ պատգամավորը հստակեցրեց, որ այս հարցերի պատասխանը կախված է նրանից, թե ՀՀ քաղաքացին ի՞նչ վերաբերմունք է ցուցաբերելու: Կարեւորվեց նախ այն, թե Ազատության հրապարակում մարդկանց ինչպիսի թիվ կարող են ապահովել, իսկ հետո՝ ինչպե՞ս պետք է ճշգրիտ օգտագործել մարդկային ռեսուրսը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե սկսվի քաղաքական գործընթաց, ապա բացառվելու է բռնության կիրառումը: Պատգամավորի խոսքով՝ ինքն իրեն չի պատկերացնում պայքարի մի գործընթացում, որտեղ պետք է կիրառվի զենք կամ բռնության այլ տեսակ, իսկ իշխանական թեւի բռնությանն, ըստ նրա, պետք է պատասխանել քաղաքակիրթ պայքարով:
Այնուհետ, քաղհասարակության ներկայացուցիչներից Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե քաղաքացիներին պայքարի ի՞նչ մեթոդ է առաջարկվելու, որ շահագրգռվեն եւ միանան պայքարի ընթացքին: Փաշինյանը, շեշտելով, որ հայտնում է անձնական կարծիք, նշեց՝ իրենց պայքարի հիմնական ընթացքը ապրիլի 9-ից մինչեւ 16-ն ընկած ժամանակահատվածն է, քանի որ այդ ընթացքում է առաջադրվելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ քաղաքացիները պետք է այդ օրերի ընթացքում իրենց բողոքի ձայնը բարձրացնեն Ազգային ժողովի շենքի մոտ: Իսկ մինչեւ այս պետք է քաղաքացիների համար անսովոր իրազեկում կազմակերպել, քանի որ շատերը չգիտեն ընտրակարգի փոփոխությունների եւ երկրի կառավարման խորհրդարանական համակարգի անցման մասին: Փաշինյանը նշեց, որ ինքը պատրաստ է շատ լուրջ գործողությունների, բայց՝ միայն խաղաղ պայմաններում: Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է այն համոզմունքը, որ ժողովուրդն է իրեն լիազորել այդ գործողությանը, իսկ ինքը պատրաստ է թույլ չտալ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, եթե հարյուր հազարավոր քաղաքացիներ գան Ազատության հրապարակ:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին էլ պայքարի այլ տարբերակ առաջարկեց: Մասնավորապես՝ այն, որ կարելի է թեկուզ մեկ հոգով անհանդուրժողականություն արտահայտել: Նա առաջարկում էր նման քննարկումներն անցկացնել Սերժ Սարգսյանի տան դիմաց, որպեսզի նա գիտակցի, որ քաղաքացին պահանջատեր է: Փաշինյանը նշեց, որ նման առաջարկներն ընդունելի են, բայց կարելի է նշել տեղ ու ժամ, որպեսզի մարդիկ գան եւ խաղաղ պայմաններում արտահայտեն իրենց բողոքը: Նա նաեւ ավելացրեց, որ կլինեն քաղաքացիներ, ովքեր Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո հարց կբարձրացնեն, թե ինչո՞ւ ստեղծվեց հնարավորություն վերարտադրության դեմ պայքարելու համար:
Ներկաներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանի պայքարի դուրս գալու համատեքստում հիշեց ԵԼՔ-ի պատգամավորներից Էդմոն Մարուքյանի այն խոսքերը, որ արդեն ուշ է պայքարել Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ: Քաղաքացիները մտահոգված էին, թե որքանո՞վ նման տարբեր կարծիքները քաղաքացիների միասնության հիմք կհանդիսանան: Փաշինյանը նշեց, որ Մարուքյանը նկատի է ունեցել այն, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու լավագույն ժամանակը նախորդ տարվա ապրիլի 2-ն էր, երբ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ին քվե պետք չէր տալ:
Այս փուլում ԵԼՔ դաշինքում քննարկումներ են, թե ինչպե՞ս են պայքարելու Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ: Ներկաներից մեկն էլ հետաքրքրվեց՝ եթե դաշինքը վերջնական համաձայնության չգա ՝ փողոց դուրս գալու մասով, ապա նա պատրա՞ստ է միայնակ՝ որպես պատգամավոր դուրս գալ եւ ժողովրդին համախմբել: Փաշինյանը հարցին շատ հստակ կպատասխանի, բայց մեկ շաբաթից՝ այս պահին դաշինքում քննարկումներ են: Հավանաբար քահասարակության հետ քննարկումները շարունակվեն ԵԼՔ դաշինքում վերջնական հայտարարի գալուց հետո:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 6-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT