Երևան
12 °C
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր հանդիպել է ՀՀ նախնական/արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման նպատակն էր՝ վերհանել ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաեւ մատնանշել հետագա անելիքներն ու ծրագրերը: Նախարարի խոսքով՝ ներկայումս ՄԿՈՒ ոլորտում առկա է կրթության որակի խնդիր, հետեւաբար աշխատանքների մեթոդոլոգիան եւ ոճը փոխելու անհրաժեշտություն է առաջացել:
«Նախ՝ մարզային ուսումնական հաստատությունները պարտադիր պետք է սպասարկեն տվյալ մարզի կարիքները, քանի որ, ի վերջո, այս ոլորտի հիմնական առաքելությունն աշխատաշուկայի պահանջների ապահովումն է: Իհարկե, ՄԿՈՒ ոլորտը դուրս է եկել ճգնաժամից, սակայն այսօր խնդիր է՝ շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանք գտնում իր մասնագիտությամբ եւ քանիսը՝ գնում դեպի բուհական համակարգ: Ներկայումս մեր երկրի կրթական համակարգն արմատական փոփոխությունների շեմին է՝ պետք է նորից վերականգնել ինժեներատեխնիկական, բնական գիտությունները, որոնց կարիքն այսօր ունի Հայաստանը: Բացի այդ, ուսումնարանները պետք է սերտորեն կապել բիզնեսի, ձեռնարկատիրական համակարգի հետ: Հետեւաբար, պետք է լրջությամբ վերանայել տարվող քաղաքականությունը եւ առաջարկել կենսունակ մոդելներ: Այս հարցում մենք ունենք հսկայական աջակցություն ԵՄ-ից, գյուղատնտեսական, ինժեներատեխնիկական, արվեստի բնագավառում եւս առկա է մեծ ներդրումների հնարավորություն»,-նշել է նախարարը՝ իր խոսքում անդրադառնալով որակյալ դասախոսական կազմի, դիմորդների համար գրավչության բարձրացման եւ պետպատվերի ձեւավորման խնդիրներին: «Պետությունը բացառում է անորակ կրթության ֆինանսավորումը, եւ այս ուղղությամբ եւս քաղաքականությունն ամբողջովին վերանայվելու է: Բացի այդ, քոլեջը պարտավոր է հավատարիմ մնալ իր առաքելությանը եւ կրթությունը կազմակերպել այն մասնագիտությունների գծով, որոնց ուսուցման համար էլ կոչված է»,-նշել է նախարարը՝ ներկաներին տեղեկացնելով, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվում է նախաբակալավրիատի ներմուծում, որը ՄԿՈՒ հաստատություններին հնարավորություն կտա իրականացնել բարձրագույն կրթության տարրեր:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, իր հերթին ներկայացնելով ոլորտում առկա մի շարք խնդիրներ, նշել է, որ դրանց լուծումը ենթադրում է համալիր մոտեցում` միասնական տեղեկատվական համակարգի, ուսհաստատությունների նյութատեխնիկական բազայի լիարժեք օգտագործման, ուսանողների հաճախելիության, հաստիքացուցակի, արտաբյուջեի եւ այլ հարցերի համատեքստում:
ՀՀ ԿԳՆ նախնական/արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ներկայացնելով ոլորտում առկա ձեռքբերումներն ու խնդիրները, անդրադարձ է կատարել 2018-22 թթ. բարեփոխումների ծրագրին, որի նպատակն է առավել թիրախային դարձնել ՄԿՈՒ համակարգի քաղաքականությունը` այն համադրելի դարձնելով մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերին:
Հանդիպման ընթացքում ուսհաստատությունների տնօրենները մի շարք հարցեր են ուղղել ոլորտի պատասխանատուներին, որոնք, մասնավորապես, վերաբերել են հեռավոր եւ սահմանամերձ համայնքների, գյուղատնտեսական մասնագիտությունների, դիմորդների հոսքի, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ապահովման, առցանց ուսուցման եւ այլ խնդիրների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT