Չեմ բացառում, որ տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի դուրս կգան. Արմեն Աշոտյան

Հայաստանյան քաղաքական դաշտում կարեւոր իրադարձություննեը փոխարինում են մեկը մյուսին: Նախ ընտրվեց բարձրագույն դատական խորհրդի կազմ, ՍԴ անդամ, ապա ՀՀ 4-րդ նախագահ: Առաջիկայում վարչապետի ընտրությունն է եւ ինտրիգը իշխող հանրապետական կուսակցության թեկնածուի մասով դեռ պահպանվում է՝ չնայած այն հանգամանքին, որ կուսակցության առանձին անդամներ հավանական թեկնածու Սերժ Սարգսյանի մասին դրական խոսքեր են շռայլում: Սրան զուգահեռ էլ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ «ձեռքները ծալած չեն նստելու»՝ պայքարելու են Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու դեմ: Ուշագրավ է նաեւ այն, որ քաղհասարակությունը հանդիպում է պահանջել ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ՝ փողոցային պայքարի շուրջ քննարկումներ իրականացնելու համար:

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ՀԺ-ին տված հարցազրույցում նշում է, որ իշխող կուսակցությունը 2018-ի վարչապետի թեկնածուի մասով պաշտոնական դիրքորոշում դեռ չունի: Արմեն Աշոտյանն ասում է՝ ՀՀԿ-ականները հայտնում են միայն անձնական կարծիքներ՝ ապագա վարչապետի պաշտոնի թեկնածության վերաբերյալ:

«Քաղաքական որոշում չկա, կա անձնական տեսակետ արտահայտելու հնարավորություն: Գնում է հանրային քաղաքական քննարկումների մի փուլ, որտեղ բոլոր կողմերը հայտնում են իրենց կարծիքները: Ես էլ կարող եմ հակընդդեմ հարց հնչեցնել՝ եթե որոշում չկա, ինչու՞ ընդդիմությունը, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, փորձում է շարժում սկսել՝ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ, եթե նման որոշում չկա»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ կարծիք ունի ՀՀԿ-ականների այն գնահատականների հետ, որ ինքն անփոխարինելի է: ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ անհատական գնահատականների շուրջ քննարկումներ չեն եղել: Անդրադառնալով անփոխարինելի լինելուն ասաց.

«Անփոխարինելի լինելու թեզը առաջ է գալիս այն սթափ եւ օբյեկտիվ վերլուծությունից, թե ինչ է անելու ապագա վարչապետը: Հարցերի երեք փաթեթ կա, որ կախված է լինելու նոր վարչապետից՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն եւ սոցիալ տնտեսական զարգացում: Այս ոլորտները կադրային համապատասխան լուծումներ են պահանջելու: Անփոխարինելի լինելու թեզը բացարձակ կապ չունի պաշտամունքային ընկալումների հետ»,- ասում է Արմեն Աշոտյանը եւ ավելացնում, որ քաղաքական կուլիսներում այս պահին քննարկումներ են, իսկ ընդդիմադիր թեւն էլ, ըստ Աշոտյանի, բավականաչափ խելացի է եւ գիտի, թե ինչ ելք են ունենալու այդ քննարկումները:

«Ընդդիմությունը, չունենալով քաղաքական եւ իրավական լեգիտիմ հիմնքեր՝ գործընթացի վրա վերջնականապես ազդելու, բայցի ԱԺ-ում քննարկումներից, ելույթներից եւ քվերակությունից, փորձելու է սահմանադրական գործընթացից դուրս ապահովել քաղաքական մոբիլիզացիոն պրոցես, որովհետեւ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր դաշինքներից առնվազն մեկը պարբերաբար ունենում է քաղաքական դոպինգի կարիք եւ քաղաքական դոպինգի կարիքը, մասնավորապես ԵԼՔ դաշինքի կողմից ակնհայտորեն զգացվում է, երբ որ ունենալով ներքին արտահայտված տարաձայնություններ՝ օգտագործում են տարբեր քաղաքական գործընթացներ, օրինակ, նախագահի ընտրության, վարչապետի նշանակման գործընթացները»,- ասում է ՀՀԿ փոխնախագահը եւ նշում, որ ընդդիմությունն ունի քաղաքական մարտկոցը լիցքավերելու կարիք եւ այն լիցքավորում է կարեւոր քաղաքական գործընթացների շրջանակներում:

Մարտի 5-ին Ազատության հրապարակում նախատեսվում է քաղհասարակության եւ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: ՀԺ-ի այն հարցին, թե իշխանությունը մտահոգություն չունի՞, որ արդեն քաղհասարակությունն է ընդդիմության հետ հանդիպում պահանջում՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց.

«Դրական եմ համարում քաղաքացիների եւ քաղհասարակության ուշադրությունը քաղաքական պրոցեսների նկատմամբ: Սա նորմալ է եւ հարիր է ժողովրդավարական պետություններին, սակայն ճիշտ չէ, որ քաղաքացիական հասարակությունը համարում եք ընդդիմադիր, քանի որ երբ հասարակությանը բաժանում ենք իշխանականի եւ ընդդիմադիրների, այն դադարում է գոյություն ունենալուց: Նշեմ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, իսկ հետո ԵԼՔ դաշինքի հիմնադրման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեկ անգամ է փորձելու ժողովրդին տանել հրապարակ: Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է հաշվում իր այդ մեկ անգամի պահը: Որտե՞ղ եք տեսնում, որ հասարակությունը ուզում է դուրս գալ: Հասարակությունն ազատ է եւ պարտավոր է ունենալ կարծիք՝ երկրում տեղի ունեցող գործընթացների մասին: Ես չեմ բացառում, որ հասարակության մեջ կլինեն տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք քաղաքական լուծումներին այդ ժամանակահատվածում համաձայն չեն լինի եւ կարող են օրենքով իրենց բողոքն արտահայտել»,- ասաց Արմեն Աշոտյանը, իսկ հարցին, թե ի՞նչ արդյունքի կհասնի ընդդմությունը իր նախաձեռնությամբ, քանի որ արտախորհրդարանական Ժառանգություն կուսակցությունը եւս  պայքար է սկսում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց.

«Ինչպես ասացի՝ սա այն փուլն է, երբ ընդդիմությունը փորձելու է լիցքավորել իր քաղաքական մարտկոցները: Ես խորհրդարանական ընդդիմությունից ակընկալում եմ, որ ընդդիմախոսելով եւ քննադատելով՝ հարստացնեն Հայաստանի քաղաքական օրակարգը՝ իրենց լիազորությունների շրջանակներում»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանը կարծում է, որ Հայաստանում ընդդիմությունը պառակտված է, որովհետեւ կա լիդերության խնդիր: «Այդ խնդիրը կա անգամ ԵԼՔ դաշինքում, քանի որ մինչեւ այս չեն բռնել միասնական կուսակցություն դառնալու ճանապարհը: Բնական է, որ նման տարաձայնություններ կլինեն արտախորհրդարանական ուժերի մոտ, եւ վստահ եմ, որ արտախորհրդարանական ընդդիմադիր որոշ ուժեր դեռ չեն հաղթահարել ԵԼՔ-ի նկատմամբ խանդի զգացողությունը, որ նրանք կարողացան մտնել խորհրդարան, իսկ մյուսները՝ ոչ: Այս խանդը ավելի է ուժգնանալու հաջորդ ընտրությունների ժամանակ, երբ հիմնական թեզը դառնալու է այն, թե ինչ արեց խորհրդարանական ընդդիմությունը ի դեմս ԵԼՔ-ի»,- ասաց նա եւ ավելացրեց, որ ընդդիմությունը պետք է ստեղծի ստվերային կառավարություն՝ ի ցույց դնելու հասարակությանը իրենց տեսակետը:

«Ինչպես արեւմտյան երկրներում է ընդդիմությունը պետք է ունենա իր ստվերային կառավարությունը, վարչապետը, որոնք պատասխանատու կլինեն կառավարության որոշումների, մշակվող քաղաքականությունների քննադատության եւ ուսումնասիրությունների համար: Սա խորհրդարանական վերահսկողության լավ գործիք կարող է դառնալ եւ Հայաստանի քաղաքական կյանքում այլընտրանքային թիմ եւ այլընտրանքային օրակարգ ձեւավորելու հրաշալի գործիք է: Կարծում եմ, որ ընդդիմությունը վաղ, թե ուշ գալու է այս ձեւաչափին: Ես մի փոքր հուշում անեմ, որ շատ ճիշտ ձեւաչափ կլինի, սա կնպաստի իրենց երկարատեւ գործունեությանը: Հասարակության համար տեսանելի կլինի, որ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն բերեցին Հարկային օրենսգրքի այս փաթեթեը, իսկ ի՞նչ է առաջարկում ստվերային կառավարությունը: Մենք պետք է Հայաստանի դիրսկուրը փոխենք: Ստվերային կառավարության միջոցով հնարավոր է ստեղծել բովանդակային եւ կադրային այլընտրանք: Սա խորհրդարանական կառավարման համակարգում անուրանալի ավանդ կլինի ընդդիմության կողմից»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 3-ի համարում:

Տպել
9633 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին