Երևան
12 °C
Երեւանի Կենտրոն համայնքում գտնվող Բաշինջաղյան 175 շենքը, որն առավել հայտնի է որպես «խուլ ու համրերի շենք», ծայրահեղ անբարեկարգ վիճակում է: Ինը հարկանի շենքում երկար տարիներ ապրել են խուլ ու համր բազմաթիվ հաշմանդամներ: Հիմա նրանց մի մասն այլեւս չկա, որոշները մահացել են, որոշները տեղափոխվել, շենքը վերաբնակեցվել է նոր բնակիչներով, սակայն իրենց մեջ էլ քիչ չեն սոցիալապես անապահովները:
Շենքն ունի կտուրի եւ վերելակի լուրջ խնդիր: Բնակիչներն ասում են, որ հույսները կորցրել են, քանի որ բազմիցս դիմել են եւ՛ քաղաքապետարան, եւ՛ թաղապետարան, համատիրության միջոցով էլ են դիմումներ գրել, բնակիչների ստորագրահավաք կազմակերպել, բայց ոչ մի փոփոխություն:
Շենքի առաջին մուտքի վերելակն անջատել են վարձավճարների պարտքերի պատճառով, այսպիսով վրեժխնդիր լինելով տարեց ու հաշմանդամություն ունեցող բնակիչներից. համենայնդեպս, այսպես պարզաբանեցին մեզ շենքի բնակիչներից մի քանիսը: Երկրորդ մուտքի բնակիչներից Ինեսան, «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ հաճախ ինքն է շենքի խնդիրներով զբաղվում՝ փորձում օգնել՝ տարբեր հարցերով զանգում տարբեր մարդկանց:
Մեր տեղեկություններով, ընտրությունների ժամանակ Ինեսան, անձամբ է զբաղվում բնակիչների ձայները «անվտանգ» տեղ հասցնելու հարցով: Ինչի մասին խոսեց նաեւ ինքը, ասաց, որ ընտրությունից ընտրություն զբաղվում է բնակիչների ընտրության ընթացքը կազմակերպելով:
Ինեսան վստահեցրեց, որ 175 շենքի բնակիչները բազմիցս աջակցություն են ստացել, օրինակ՝ քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ մի քանի եվրոպատուհաններ են տեղադրվել շենքում, վերելակի դրսի երկու կողմերին տախտակներ են խփել: Ինեսան նաև ասաց, որ անչափ գոհ ու շնորհակալ են ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի տղայից՝ Արման Սահակյանից. «Մեր պապան Արման Սահակյանն ա, մի բան որ լինում ա, դիմում ենք իրեն, ասում ա՝ խնդիր չկա, եւ հաջորդ օրը լուծվում ա այդ հարցը»: Մեր այն հարցին՝ իսկ ինչո՞ւ վերելակի խնդրով չեք դիմում իրենց «պապային»՝ Արման Սահակյանին, բնակչուհին պարզաբանեց. «Դե՜, դեռ նոր են անջատել»:
Բնակիչներն ահազանգելով խնդիրների մասին, պատմեցին. «Մի քանի եվրոպատուհանի եւ վերելակի կողքերին խփած երկու տախտակ, 4 մեխի համար մեզ բազմիցս ճնշել են, երեսով տվել ամեն ընտրությունից առաջ»: Բնակիչների խոսքով՝ տարբեր համապետական ընտրությունների ժամանակ օգտվելով վերջիններիս թույլ կողմերից (մոտակա խանութում պարտք, գույքահարկ եւ այլն), շանտաժի են ենթարկել:
175 շենքի վերելակը եւ կողքի ամրացված տախտակները
Շենքի իններորդ հարկի բնակչուհիներից մեկը՝ Անահիտ Հարությունյանը, որը բազմիցս տուժել է կտուրի անսարքությունից, ասաց, որ 14 տարի է այդտեղ է բնակվում: Անահիտին բնակարանը հատկացրել են որպես երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ: 18 հազար դրամ նպաստ է ստանում, ասում է, որ գումար չունի, որ տա, գան, առաստաղը սարքեն. «Դիմել եմ եւ՛ թաղապետարան, ե՛ւ քաղաքապետարան, դիմումը հետ են ուղարկել համատիրությանը»,- ասում է նա:
Անահիտ Հարությունյանի բնակարանի փուլ եկած առաստաղը
«Գնացել եմ համատիրություն, ասել են փող կունենաս, կգանք կսարքենք, չե՛ս ունենա, չենք սարքի: Ես էլ նպաստառու եմ, էդքան գումար չունեմ, դա շատ թանկ է ինձ համար»,- ասում է Անահիտը եւ նշում, որ ի վիճակի չէ աշխատելու, անգամ հոսանքի գումարը չի վճարել, քանի որ գումար չունի: Սպասում է, որ ուր որ է կգան ու կանջատեն: «Բախտերս բերեց, որ այս տարի համեմատաբար մեղմ ձմեռ էր, ձյուն չկար, թե չէ տանիքի անսարքության պատճառով առաստաղից ջուր է կաթում»,- մեզ հետ զրույցում ասացին իններորդ հարկի բնակիչներից մի քանիսը:
Բնակիչներն ասում են շենքում պարբերաբար գողություններ են լինում, փորձել են շենքի երկու մուտքերին էլեկտրոնային դռներ տեղադրել՝ օտարների ելումուտը կանխելու նպատակով, սակայն բնակիչների մեծ մասը չի համաձայնվել. «Խուլ ու համրեր են, ամսական 19 հազար դրամ նպաստ են ստանում, իսկ այդ դռան համար ամեն անձից պահանջվում էր 18 հազար դրամ, մարդիկ ասում են՝ դա տանք, ամբողջ ամիս մենք ինչո՞վ ապրենք»,- պատմում են բնակիչները:
Բացի այն, որ վերելակն անմխիթար վիճակում է եւ մի քանի օր է չի աշխատում, վերեւի հատվածը բաց է՝ էլեկտրական լարերը կախված, որոնց ամրացված է լուսավորող փոքրիկ լամպը: Ասում են, որ վերելակի գլխամասի բաց լինելուց առավել վտանգավոր են դռները, որոնք բացվելուց հետո շատ արագ փակվում են, հաճախ երկու դռների արանքում երեխաներ են մնում: Դեպքեր են եղել, երբ բնակիչներ են ընկել վերելակից եւ ողնաշարի ծանր վնասվածք ստացել:
Շենքի բնակիչներն ասում են, որ բազմիցս դիմել են, ասել են կգան, կսարքեն եւ մինչեւ հիմա «սարքում են»: «Համատիրությունը փոխանակ առաջ գնա, բարելավում անի, հակառակն է լինում, միայն գումար կորզելն է իրենց մոտ լավ ստացվում»,- ասում են նրանք:
175 շենքի խնդիրների, մասնավորապես՝ վերելակի եւ տանիքի հետ կապված «ՀԺ»-ն պարզաբանում խնդրեց Երեւանի քաղաքապետարանից: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն ասաց, որ քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի համայնքային բյուջեից 100 միլիոն դրամ է հատկացնում համատիրություններին, որպեսզի հոգան առաջացած խնդիրները: Նշեց, որ քաղաքապետարանը կարող է եւ չհատկացնել, սակայն հաշվի առնելով սոցիալական նման սուր վիճակը, յուրաքանչյուր տարի բյուջեից հատկացումներ կատարվում է:
Մեր հարցին՝ արդյո՞ք հաշվի չի առնվում, թե տվյալ շենքում սոցիալական խոցելի խմբեր են ապրում, առավելեւս, եթե շենքն ի սկզբանե հայտնի է որպես «խուլ ու համրերի» շենք, Արթուր Գեւորգյանն ասաց. «Պետության կողմից որոշակի արտոնություններ են տրամադրվում հասարակության խոցելի խմբին, բայց շենքի հետ կապված չեմ կարող ասել»,- ասաց նա եւ նշեց, որ քաղաքի վերելակների հարցն առաջիկա 5 տարվա ընթացքում է լուծվելու:
Աջափնյակի թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Ռոման Ալոյանը վստահեցրեց, որ 175 շենքի վերելակը ճիշտ է՝ նոր չէ, բայց դետալներ փոխելով աշխատեցնում են: Իսկ խնդիրներից տեղյակ չէր, տեղեկանալուց հետո էլ նշեց, որ բնակիչները թող գնան իրենց դիմեն, քանի որ կոնկրետ այդ շենքի ամեն մի զանգը թաղապետարանի կողմից երբեք չի անտեսվել եւ եթե որեւիցե խնդիր է եղել, ապա միանգամից լուծվել է:
Ինչ վերաբերում է իններորդ հարկի բնակիչների առաստաղի հետ կապված բողոքներին եւ այն հարցին՝ թե սոցիալապես անապահով ընտանիքները դիմել են համատիրություն օգնության խնդրանքով եւ բացասական պատասխան ստացել համատիրության նախագահ Սարմեն Վիրաբյանը չպատասխանեց այդ հարցին, միայն հետաքրքրվեց, թե ո՞վ է ահազանգել եւ կոնկրետ ի՞նչ է ասել:
Նշեց, որ տանիքի վրա գործ արվել է ինչքան որ պահանջվում է եւ ասաց, որ նախ պետք է գնան ծանոթանան՝ հասկանան, թե ինչի մասին է խոսքը, հետո կմտածեն, թե ինչ անել: Հիշեցնենք, որ առաստաղի խնդիրը մի քանի տարի է ինչ բարձրացվել է բնակիչների կողմից, դա նոր երեւույթ չէ: Սարմեն Վիրաբյանը չցանկացավ նշել, թե տարեկան ինչքան գումար է տրամադրվում համատիրությանը՝ քաղաքապետարանի կողմից համատիրություններին հատկացված 100 միլոն դրամից: Վերջինս նշեց, որ ինֆորմացիային չի տիրապետում, իսկ հաշվապահը տեղում չէ:
Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ մեր խմբագրություն զանգահարեցին թաղապետարանի կոմունալ բաժնի պետ՝ Ռոման Ալոյանը, համատիրության նախագահ Սարմեն Վիրաբյանը եւ Աջափնյակ վարչական շրջանի վերելակների վարչության պետ Վարդան Բաքարյանը եւ վստահեցրեցին, շենքի վերելակներն արդեն միացրել են, աշխատում են, նորմալ ու անվտանգ են: Բնակիչների բարձրացրած մյուս խնդիրների հետ կապված նման լավատեսական լուր չստացանք:
Աղունիկ Հովհաննիսյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 9-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT