Պարալիմպիկ խաղերում ՀՀ միակ մարզիկը մեդալների համար չի պայքարի

Փհենչհանում կայանալիք 12-րդ պարալիմպիկ խաղերում Հայաստանը կունենա 1 մարզիկ: Մարտի 9-18-ը կայանալիք խաղերում՝ դահուկավազքում, ՀՀ-ն կներկայացնի Ստասիկ Նազարյանը (լուսանկարում աջից): Նա ուղեգիրը ձեռք է բերել հունվարին Գերմանիայում կայացած վարկանիշային մրցաշարում: Գերմանիայում սեմինարի, ապա մրցումների մասնակցելու առաջարկ է ստացել եւ առավելագույնս է օգտագործել հնարավորությունը: Այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ կփորձի հնարավորինս լավ հանդես գալ:

«Ինձ համար արդեն մեծ հաջողություն է Փհենչհանի պարալիմպիկ խաղերին մասնակցելը: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, կփորձեմ իմ հնարավորությունների չափ հանդես գալ: Իհարկե, ցանկալի կլիներ, որ ավելի մեծ հաջողություններ ունենայի, բայց տարվա մեջ 1 ամիս մարզվելով, 1 մրցման մասնակցելով չես կարող արդյունքներ ունենալ: Դրա համար երկար մարզումներ են պետք ու շատ մրցումներ: Եթե լինեն այդ հնարավորությունները, վստահ եմ՝ կունենանք լավ արդյունքներ: Միայն իմ մասով չեմ ասում, կան շատ լավ պարալիմպիկ մարզիկներ, որոնք նույնպես հնարավորության դեպքում կունենան շատ լավ արդյունքներ»,- ասաց նա:

Հույս կա, որ խաղերում ՀՀ-ն կներկայացնի եւս մեկ մարզիկ՝ լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանը: Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն ամեն ինչ արել է, որպեսզի նա կարողանա մասնակցել Չեխիայում կայացած վարկանիշային մրցաշարին, գտել է դրա համար անհրաժեշտ գումարը, սակայն Չեխիայի դեսպանատունը վիզա չի տրամադրել: Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը (լուսանկարում ձախից) դիմել է Միջազգային պարալիմպիկ կոմիտե, որպեսզի հայ մարզիկի համար բացառություն արվի:

«Խնդրել ենք համապատասխան կառույցներին, ընդհուպ մինչեւ միջազգային պարալիմպիկի նախագահին, որի հետ անձնական կապեր ունենք, որպեսզի նրա միջնորդությամբ բացառության կարգով թույլտվություն ստանանք, որ մարզիկը մասնակցի: Շանսերի մասին ոչինչ չեմ կարող ասել: 1-2 օրից վերջնական պատասխան կստանանք»,- ասաց նա:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության միջոցով պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար պետությունը 6.5 մլն դրամ է տրամադրել: Այն նախատեսված է Ծաղկաձորում մարզվելու, մարզագույքի, տոմսերի համար:

5 հոգուց բաղկացած հայաստանյան պատվիրակությունը մրցավայր է մեկնելու մարտի 5-ին:

Տպել
1829 դիտում

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն

Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին