Երևան
12 °C
Փետրվարի 27-ին ԱԺ լիագումար նիստի ժամանակ խորհրդարանը միաձայն կողմ քվերակեց ընդդիմադիր ԵԼՔ դաշինքի կողմից հեղինակած «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին: Սա իհարկե զարմաննալի էր, որովհետեւ այս հայտարարության նախագիծը գլխադասային՝ պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացության էր արժանացել: Փետրվարի 27-ին էլ, երբ հանձնաժողովի ներկայացուցիչ ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանը կոչ էր անում դեմ քվերակել, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը խմբակցության պատգամավորներին կոչ արեցին կողմ լինել, հարցը ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ:
ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանը պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե ինչով էր պայմանավորված ՀՀԿ-ի նման շրջադարձային որոշումն, ասաց.
«Ես կարծում եմ, որ իրենք մտածում են, որ այդ քննարկումներով կարող են սպառել մեր փաստարկները, բայց իրենք չարաչար սխալվում են: Մեր փաստարկներն այս առումով անքննելի են եւ որեւէ հակափաստարկ չունեն իրենք դրանց դեմ: Իրենք իրենց մտացածի տակ են մնալու, որովհետեւ չեն կարողանալու դրա տակից դուրս գալ, իշխանությունը վատ դրության մեծ է, որպես Մարտի 1-ի պատասխանատու իշխանություն: Կարծել, որ քննարկումներով կարող են սպառել ընդդիմության փաստարկներն, անընդունելի է»,- ասաց է Էդմոն Մարուքյանը եւ նշեց, որ իշխանության այս դիրքորոշումը չի կարող վերջնական որոշման վրա ազդեցություն ունենալ.
«Ես հույս չունեմ, որ հայտարարությունը կնդունվի, որովհետեւ հայտարարության մեջ այնպիսի կետեր կան, որոնց իշխանությանը չի կարող կողմ լինել, բայց քննարկումները սկսենք՝ կտեսնենք»,- ասաց Մարուքյանը եւ ընդգծեց, որ իշխանությունը կողմ չի լինի ընդդիմության նախագծին այն մասով, որ գլխավոր դատախազությունը պետք է սկսի գործընթաց քաղաքական հետապնդվողների հետ կապված»:
Այս լսումներն աչքի ընկան նրանով, որ ՀՀԿ-ական Սամվել Նիկոսյանը կոշտ քննադատեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Տպավորություն է, որ Մարտի 1-ի հարցը օրակարգում պահելով իշխանությունը նախազգուշացնում է Քոչարյանին, որ «ընդհատակից» դուրս գալու քայլեր չկատարի: Արցախյան շարժման 30-ամյակին Քոչարյանը մեկնել էր Ստեփանակերտ, ինչը հանրության կողմից ընկալվեց, որպես քաղաքականություն վերադառնալու քայլ: Այս վարկածը թեեւ Մարուքյանը չի կիսում:
«Չեմ կարծում, քանի որ ԱԺ ամբիոնից հստակ պատասխանատուների անունները հնչեցվում են: Սաքունցի ելույթն այս առումով ամենատեղինն էր, որտեղ բոլորի անունները հնչում են»,- ասաց Մարուքյանը:
ՀՀԿ-ից նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ հայտարարության նախագիծն օրակարգ ընդունելով իշխանության եւ մասնավորապես իր դիրքորոշումը չի փոխվում:
«Ոչ մի բան չի փոխվել Պետաիրավական հանձնաժողովի օրվա եւ այսօրվա հարցի վերաբերյալ իմ վերաբերմունքի մեջ: Հանձնաժողովի նիստին մենք քննարկման առարկա դարձրեցինք հայտարարության բովանդակությունը եւ բովանդակային առումով ես դեմ էի եւ առաջարկեցի դեմ քվերակել, քանի որ այս հայտարարությունը չի կարող ընդունվել: Ես մասնագիտորեն նշեցի, որ այդ հայտարարության կետերի անհրաժեշտությունը չկա»,- ասաց Կոստանյանը եւ անդրադառնալով Մախմուդյանի եւ մյուս ՀՀԿ-ականների տեսակետների հակասությանն, ասաց, որ Մախմուդյանն ընդամենը ներկայացնում էր հանձնաժողովի տեսակետը:
Կոստանյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ շարունակում են ԵԼՔ-ի հայտարարության բովանդակությանը դեմ լինել:
«Սա լուրջ հարց է հասարակությանը եւ մեզ անհանգստացնող, բայց ես առաջարկեցի կողմ քվերակել, որ այն մտնի քննարկման փուլ: Ես սրանով համաձայնություն չտվեցի հայտարարության հինգ կետերին, ես հայտարարեցի, որ թեեւ հիմա էլ եմ դեմ, առաջարկում եմ ծավալուն քննարկում լինի»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:
Կոստանյանը նշեց, որ չի կարող կանխատեսել, թե մեծամասնությունն ինչպես կքվերակի, բայց իր դիրքորոշումը հաստատակամ է, չի փոխվելու:
«Այդ հինգ կետերը, որոնք ներառված են հայտարարության մեջ չեն նպաստելու, որ գտնենք հանրությանը եւ մեզ հուզող հարցերի պատասխանը: Եթե ԱԺ-ն ամեն օր 38 հատ հայտարարություն ընդունի, ապա մեր մտահոգությունները չեն փարատվի»:
ՀԺ-ի հարցին, հնարավոր է, որ լիագումար նիստում քննարկվելուց հետո հայտարարությւոնն ընդունիվի, նախկին գլխավոր դատախազը նշեց, որ մասնավորապես ինքը դեմ կլինի:
ԵԼՔ-ի այս նախագիծը նախատեսվում է քննարկել ԱԺ հաջորդ քառօրյայում, որը կմեկնարկի մարտի 20-ից:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT