3 տարի անց Երեւանում հանդիպեցին ՀՀ եւ Մադագասկարի Արտաքին գործերի նախարարները

23/02/2018 schedule21:55

Փետրվարի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ։

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ:
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Մադագասկարի արտաքին գործերի նախարարի այցը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանական տարում և հավելեց, որ Մադագասկարը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող երկիր, այս տարի՝ երևանյան գագաթաժողովին ՖՄԿ-ում նախագահությունը կփոխանցի Հայաստանին:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Մադագասկարի ԱԳ նախարարը նշեց, որ շատ տպավորված է եղբայրական ջերմ ընդունելությունից և ընդգծեց, որ Մադագասկարը շահագրգիռ է առաջ մղել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Անրի Ռաբարի-Նձական ասաց, որ երկու երկրները հանդիսանալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ՝ դավանում են ընդհանուր արժեքներ, որոնք հիմնված են մարդասիրության, եղբայրության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա:

Ընդգծելով, որ Հայաստանի և Մադագասկարի միջև հարաբերությունները խորացնելու համար առկա է երկկողմ պատրաստակամություն՝ նախարարները համոզմունք հայտնեցին, որ այս այցը նոր սկիզբ կդառնա տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հաստատման և զարգացման համար՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների:

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից ի վեր, Հայաստանի և Մադագասկարի միջև շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են: Կողմերը համակարծիք էին, որ անցած տարիների ընթացքում համագործակցության դրական փորձ է կուտակվել, ինչը կարող է լավ հիմք հանդիսանալ տարբեր բնագավառներում գործընկերության հետագա զարգացման ու խորացման համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Անրի Ռաբարի-Նձական քննարկեցին Մադագասկարի նախագահի այս տարվա մայիսին Հայաստան նախատեսվող պետական այցին վերաբերող հարցեր՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ այն կարող է նոր խթան հանդիսանալ տարբեր բնագավառներում երկկողմ կապերի ամրապնդման ու զարգացման համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Մադագասկարի միջև հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ: Երկուստեք կարևորվեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կառույցներում փոխգործակցության վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ փոխադարձ աջակցությամբ կազմակերպության գագաթաժողովը հյուրընկալելուն, և այդ համատեքստում նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այդ դրական փորձը կշարունակվի ոչ միայն ֆրանկոֆոնիայի, այլև՝ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

Հայաստանի ԱԳ նախարարը ջերմությամբ վերհիշեց, որ 2015թ. Երևանում Մադագասկարը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահությունը, ու երեք տարի անց նույն վայրում բարեկամ Մադագասկարը ՖՄԿ նախագահությունը կփոխանցի Հայաստանին։ Նշվեց նաև, որ հենց Անտանանարիվոյում էր, որ որոշում կայացվեց Ֆրանկոֆոնիայի հաջորդ Գագաթաժողովը քույր քաղաք Երևանում անցկացնելու վերաբերյալ, քանի որ 37 տարի առաջ՝ 1981թ. Երևանն ու Անտանանարվիվոն դարձել էին քույր քաղաքներ։

Հայաստանի արտգործանախարարը Մադագասկարի գործընկերոջը ներկայացրեց այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, գագաթաժողովի հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի մշակման գործընթացը։

Երկուստեք կարևորվեց գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող գործարար համաժողովին Մադագասկարից գործարարների մասնակցությունը և նրանց ներգրավումը ստեղծվելիք Ֆրանկոֆոն գործարարների ցանցում:

Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:

Հանդիպումից հետո Հայաստանի և Մադագասկարի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Տպել
1971 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել