Սեղմ ժամկետում կյանքի ենք կոչելու ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը․ Սարգսյանի խոստումը

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին եւ գոհունակությամբ արձանագրել վերջին շրջանում Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացը, որն արտահայտվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում: Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ այդ հարաբերությունների տեսանկյունից 2017 թվականը եւ 2018 թվականի սկիզբը կարեւոր ձեռքբերումների ժամանակաշրջան էր՝ նկատի առնելով, որ ընդամենը երկու օր առաջ Բրյուսելում ստորագրվեց եւս մեկ փաստաթուղթ՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ, որում լիովին արտացոլվում են բոլոր այն նպատակները, որ Հայաստանն իր առջեւ դրել է ԵՄ հետ համագործակցության շրջանակներում:

Սարսգայնը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է նույն ոգով շարունակելու հարաբերությունների զարգացումը եւ հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ նպատակով, ըստ Նախագահի, ստեղծվել է Համաձայնագրի եւ Գործընկերության առաջնահերթություններն ամրագրած փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետի համակարգմամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ հավանաբար մինչեւ ապրիլի վերջ Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը, որը հնարավորություն կտա սկսելու դրա ժամանակավոր կիրարկումը, մասնավորապես՝ ոլորտային ուղղություններով մոտարկման գործընթացը, մինչեւ ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացի ամբողջականացումը։ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Տոյվո Կլաարի երկիրը՝ Էստոնիան, արդեն ավարտել է վավերացման գործընթացը եւ հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում ԵՄ անդամ մյուս երկրներն էլ նույնկերպ կվարվեն: 

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համակարծիք է եղել Հանրապետության Նախագահի հետ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները լավ են զարգանում: Անդրադառնալով համաձայնագրի վավերացման գործընթացին՝ նա նշել է, որ որոշ եվրոպական երկրներում այդ գործընթացը, որոշակի առանձնահատկություններից ելնելով, բավականաչափ ժամանակ է պահանջում, որը սակայն չի խանգարում, որ Հայաստանն ու Եվրամիությունը առաջ ընթանան դեպի համաձայնագրի ժամանակավոր կիրարկում՝ օրեցօր ընդլայնելով հարաբերությունները: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանը շատ լավ օրինակ է, թե ինչպես մի երկիր, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է միեւնույն ժամանակ ունենալ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ։

Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: 

Տոյվո Կլաարը վերահաստատել է Եվրոպական Միության աջակցությունը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը եւ նրանց առաջարկություններին:

Տպել
1182 դիտում

Ոստիկանությունը թույլ չի տվել կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը

Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին. 1lurer

Ծովինար գյուղում հետախուզվող է հայտնաբերվել

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների խորհրդակցական ժողովի առաջին նիստը(տեսանյութ)

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք էին. վաղը որոնումներ չեն նախատեսվում

Ոստիկանությունում քննարկում են պարեկների մեքենաների և համազգեստի վրայի գրությունները փոխելու հարցը

Կայացել է «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի շնորհանդեսը

Տոկիո-2020. Արթուր Դավթյանը երկրորդ տեղով դուրս եկավ հենացատկի եզրափակիչ

Ձորից դուրս է բերվել զրուցարանից հեռացած ու չվերադարձած 42-ամյա քաղաքացու դին

Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է հաստատվել

«Արծվի թևերի» մոտակայքում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին (լուսանկարներ)

Գյումրիում բնակարանագողեր են բռնվել

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

«Մի′ գուշակիր, արի՛ հետազոտվելու». հանրային միջոցառում Սպիտակում և Երևանում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ-ն ցանկանում է Ճապոնիայի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդել և փոխգործակցության նոր էջ սկսել․ Արմեն Սարգսյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի ռազմական կցորդին

Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացվել է ուժեղացված ծառայություն (լուսանկարներ)

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի փայլուն ցատկերը որակավորման փուլում. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

Կատարվել են խուզարկություններ, զննություններ, բերման է ենթարկվել 5 անձ. ուժեղացված ծառայություն Արմավիրի մարզում

Տոկիո-2020. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաջող ելույթով մեկնարկեց Օլիմպիական խաղերում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին. «Արմենպրես»

Նորագյուղ թաղամասում նռնակ է հայտնաբերվել

ՊՆ 35-ամյա ծառայողը մեքենայով գլխիվայր շրջվել է և տեղում մահացել. shamshyan.com

Մի պապիկ եկավ, ասաց՝ հիվանդանոցում զինվորների մազերը կկտրե՞ս. լիբանանահայ Գրիգորը դա չնչին փոխհատուցում է համարում

Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ

Հետախուզվողն օդանավակայանից ներկայացել է ոստիկանություն

Նախագահ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ, անդրադարձել հայ-ճապոնական հարաբերություններին

Երևանում վերջին հրաժեշտն են տալիս մեծանուն արվեստագետ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին

ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում վերապատրաստման դասընթացն ավարտվել է

Կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք է հաստատվել, մահացել է 5 մարդ

Երևանում ավտոմեքենա է այրվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված ընդունելությանը (տեսանյութ)

ՔԿ-ն հրապարակել է փոխհրաձգության հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողների անունները

ՄԻՊ արտահերթ զեկույց անգլերենով. ներկայացվել են Երասխում բնակիչների իրավունքների վտանգներն ու խախտումների փաստերը

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

ՀՀ-ում փակ ճանապարհներ չկան