Երևան
12 °C
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ դեմ քվեարկեց Ծառուկյան խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով նախատեսվում էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել եւ այլեւս ռեյտինգային ընտրակարգով ընտրություններ չանցկացնել Հայաստանում: Մինչդեռ, ՀՅԴ-ն Ծառուկյան խմբակցության նման ցանկանում է, որ ընտրություններն այլեւս այս ընտրակարգով չանցկացվեն: Այս մասին բազմիցս հայտարարել են ՀՅԴ-ական գործիչները: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ստացվում, որ պատգամավորը խմբակցությանը հակառակ քայլեր է անում: Արդյո՞ք տպավորություն չի ստեղծվում, որ ՀՅԴ-ն չի համարձակվում ՀՀԿ-ի կամքին հակառակ քայլեր կատարել:
«Երբ քննարկում է գնում, խմբակցությունում մեր պատգամավորներին հնարավորինս ազատ ենք թողնում, որպեսզի իրենք իրենց տեսակետներն ավելի ամբողջական, առանց կաշկանդվելու կարողանան ներկայացնել: Իսկ Դաշնակցության տեսակետը կերեւա, երբ բուն նյութը կմտնի լիագումար նիստ եւ մենք կքվեարկենք: Մենք գործող ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու քայլեր ենք կատարելու, բայց մարտավարությունը, որը մեզ պարտադրվում է, անընդունելի է: Մենք սրա մասին ասել ենք, որ սա մերժվելու է»,- ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանեց դաշնակցականը: Ռուստամյանը նշեց, որ Կարապետյանը կողմ է, որ որեւէ ձեւով լինի ռեյտինգային ընտրակարգը, որը ՀՅԴ մոտեցումներում եւս կա:
«Երբ մենք ասում ենք հրաժարվել այս ընտրակարգից, դա չի նշանակում, որ միակ ճանապարհն այն է, ինչ առաջարկում են մեր մյուս գործընկերները: Սա նույնպես ճանապարհ է, բայց միակը չէ: Այդ ճանապարհը, որ առաջարկվել է, Անդրանիկ Կարապետյանի սրտով չէ, որովհետեւ նա ուզում է այդ ընտրակարգը պահպանվի»,- ասաց Ռուստամյանը: Նա պնդեց, որ Դաշնակցության համար երկու տարբերակներն էլ ընդունելի են, թե՛ ռեյտինգային չլինելը, թե լինելը:
«Մենք հարցը ձեւակերպում ենք այսպես` գոյություն ունի մի գործող կարգ, որից պետք է հրաժարվել եւ դրա համար հիմնավոր փաստեր ենք բերում, բայց այդ հրաժարվելու հատուկ հարցը ձեւակերպում ենք այնպես, որ կոնսենսուս ձեւավորվի այն խնդրի շուրջ, որ գործողը սխալ է: Պետք է միասին գտնել այն լուծումը, որն այս վիճակը կփոխի, եւ սրա համար տալ հնարավորություն մյուս գործընկերներին էլ մասնակից դառնալու, ոչ թե մենք նախապես նախապայման դնենք, որ հատկապես այս ճանապարհով փոխվի, սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,- ընդգծեց Ռուստամյանը` հավելելով, որ տեղի ունեցավ այն, ինչ իրենք կանխատեսել էին: Ռուստամյանը նկատեց, որ եթե խոսվում է ռեյտինգայինը պահելու մասին, դրա տարբերակներն էլ բազմաթիվ են:
«Ինչու՞ ենք հիմա մենք ուզում հեւիհեւ ինչ-որ մի խնդիր լուծելու համար մի տարբերակ վերցնենք եւ բոլոր ուժերը մսխենք դրա վրա, մանավանդ գիտենք, որ վերջում արդյունք չեն տալու: Ռեյտինգայինի տարբեր ձեւեր կան, որի շուրջ պետք է բանակցել, մենք չենք էլ ուզում որ տպավորություն առաջանա, թե սա մի հարց է, որը բերելու է կոալիցիայի ներսում պառակտումների: Մենք ուզում ենք պահպանել կառուցողական մեր մոտեցումը եւ սա վստահ ենք լուծում կունենա, եթե մեր կոալիցիոն գործընկեր Հանրապետականը սրա հետ համաձայնվի, ուստի կամուրջներն այրելու, ինքնանպատակ քայլեր կատարելու խնդիր մենք այս դաշտում չենք ունեցել, չենք էլ ունենալու, որովհետեւ դա անհեռանկար է»,- ասաց նա:
Երեկ Նաիրա Զոհրաբյանը իր ելույթի ժամանակ նշել էր, որ ՀՅԴ-ին հավանաբար 125 տարի էլ պետք է լինելու, որ որոշի ԸՕ-ի փոփոխության նախագիծ ներկայացնի: Արմեն Ռուստամյանն մեր զրույցում ոչ ուղղակի պատասխանեց Զոհրաբյանի հայտարարությանը:
«Մարդիկ կան՝ քնում-արթնանում են, միայն ուզում են տեսնել, որ Դաշնակցությունն ընդհանրապես այլեւս գոյություն չունի, դարձել է կցորդ, վերացել է. նայում եմ, ինչ-որ անտրամաբանական օդից վերցրած եզրակացություններ, եթե այդպես նայենք Հանրապետականն է միացել Դաշնակցությանը, երբ ամբողջ մեր առաջարկությունները, մեր օրակարգն ընդունել է. հիմա ո՞վ է ում միացել, այս ի՞նչ պրիմիտիվ մտածելակերպ է»:
Նա ընդգծեց, որ նրանց ձեռք չի տալիս ընդունել, որ գոյություն ունի մի լուրջ քաղաքական ուժ, որն ունի իր օրակարգը եւ դրանից չի հրաժարվում, սա իրենց քաղաքական հաշվարկների մեջ չի տեղավորվում:
«Զուտ մրցակցային առումով իրենք այդ դաշտը կորցնում են եւ ուզում են սեփականաշնորհել ամեն ինչ: Բոլորը վատն են, իրենք պուպուշ են՝ այս տրամաբանությամբ է ամեն ինչ ընթանում: Իրենք արեւի տակ իրենց տեղը պահպանելու խնդիր պիտի լուծեն` Դաշնակցությունը դրանից դուրս մղելու տրամաբանությամբ, բայց ինչպես հայտնի է 127 տարի այդ փորձը կատարել են, ոչ մեկին դա չի հաջողվել, 127 օրվա կամ ժամվա կենսագրություն ունեցողներին հաստատ դա չի հաջողվի»,- եզրափակեց նա:
Անդրադառնալով պատգամավորի քվեարկությանը նշենք, որ Անդրանիկ Կարապետյանն ԱԺ-ում հազվադեպ է քաղաքական դիրքորոշում արտահայտում, որը կտրուկ տարբերվում է ՀՅԴ-ի դիրքորոշումից: Վերջն անգամ էլ նա զարմանալի ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը «գործ տալ է»:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 23-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT