Երևան
12 °C
Մի քանի օր առաջ Երեւանի ավագանու նիստում բռնություն կիրառվեց ՀՀԿ-ականների կողմից Երկիր ծիրանիի ավագանու անդամ՝ Մարինա Խաչատրյանի նկատմամբ։ Իսկ այսօր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) սպառնացել է Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին, այդ դեպքերի հետ կապված իր անունը շոշափելու համար: Արդյո՞ք այս դեպքերի համար պաշտոնանկություն կամ պատասխանատվություն կրողներ կլինեն, պատասխանեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
- Պարոն Հարությունյան, Երկիր ծիրանիի հանդեպ քաղաքապետարանում բռնություն կիրառվեց, ի՞նչ եք կարծում արդյո՞ք սրա համար պաշտոնանկություն կամ պատասխանատվություն կրողներ կլինեն։
- Ես չեմ կարող ասել՝ քիչ հավանական է, որ պատասխանատվություն կրեն կամ պաշտոնանկություններ լինեն։ Համարյա բացառում եմ, բայց դա ինձ այս պահին այդ դեպքի հետ կապված այդքան էլ չի հետաքրքրում։ Ավելի կարեւոր է այն, որ նրանք ի ցույց դրեցին իրենց իսկական դեմքը։
- Քաղաքապետարա՞նը նկատի ունեք։
- Այո, քաղաքապետարանը, եւ ընդհանրապես այդ կառույցի ներսում, թե ինչ իրավիճակ ու հարաբերություններ են տիրում։
- Փաստորեն, կարող է այսպիսի բռնություն լինել, եւ սրա համար ոչ ոք պատասխանատվություն չկրի՞։
- Դե սա առաջին դեպքը չէ, Մարտի 1 է եղել, եւ պատասխանատվություն չեն կրել: Իհարկե: Նորությո՞ւն է։
- Այս հարցերի հետ կապված այսօր նաեւ սպառնացել են ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին, սա նույնպե՞ս պատասխանատվություն կրող չի ունենա։
- Ցանկացած իրավախախտում պատասխանատվության ենթակա է, այլ խնդիր է կենթարկվեն նրանք պատասխանատվության, թե՝ ոչ։ Դրանք բոլորը իրավախախտումներ են, եւ քրեական հանցագործություններ են, բայց ես քիչ հավանական եմ համարում, որ նրանք ենթարկվեն պատասխանատվության։
- Այսինքն՝ երկու դեպքում էլ, պատասխանատվություն կրող չի՞ լինի։
- Մարտի 1-ին 10 մարդ է սպանվել եւ 250 մարդ վիրավորվել, պատասխանատվություն եղե՞լ է։ Ինչո՞ւ պետք է այս դեպքում պատասխանատվություն լինի։ Ես ուզում եմ ասել, որ մեր երկրում իրավունքը չի գործում, արդարադատությունը չի գործում, եւ այդ համատեքստում էլ պետք է նայվեն այս հարցերը։
Նիկոլայ Ավետիսյան
Նյութը տպարվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 17-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT