Երևան
12 °C
Փետրվարի 15-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ԵԼՔ դաշինքը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» իր մշակած օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ԵԼՔ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գոյություն ունի մեծ բանավեճ ընդդիմության եւ իշխանության միջեւ: Այդ բանավեճի թեման այն է, թե ի վերջո որքա՞ն է ՀՀ-ում գնաճը: Փաշինյանը նշեց, որ կառավարությունը ներկայացնում է 2,6 տոկոս ցուցանիշը, սակայն ԵԼՔ-ը իշխանական թվաբանության հետ համամիտ չէ:
«Մեր կարծիքով այս թիվը իրականությանը չի համապատասխանում: Ես հիմա կփորձեմ կառավարության հրապարակած տվյալների հիման վրա ցույց տալ գնաճի իրական ծավալները: Դեռ այս տարվա սկզբին Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տվյալներ, որտեղ խոսում էր գնաճի մասին, եւ այնտեղ հայտնի կշեռքն է, որտեղ նկարագրում էինք՝ մի նժարին թանկացված կարագն է, իսկ մյուսին խառը կանաչին՝ էժանացած: Մենք խիստ կասկածում էինք, որ այդ գների նվազման եւ աճի համադրությունը կարող է հանգեցնել այն մտքին, որ գնաճը 2,6 տոկոս է: ԱՎԾ-ի փաստաթղթի համաձայն՝ սերուցքային կարագը թանկացել է 41 տոկոսով: Այս փաստաթուղթը ունի նաեւ 3-րդ սյուն, որի վրա գրված է՝ տեսակարար կշիռը սպառողական գների ինդեքսի ցուցանիշի կառուցվածքում, օրինակ, կարագինը 1,82% է: Այս փաստաթուղթն ուսումնասիրելով՝ կտեսնենք, որ ապրանքները իրենց տեսակարար կշռով տարբեր են: Օրինակ կարագը, որը 1,82% է, բայց դրան հակակշռող խառը կանաչին 0,195% է: Մենք մեր փորձագետների հետ արել ենք մի վարժություն: Վերցրել ենք կառավարության նշած բոլոր ապրանքները եւ այդ ապրանքների տեսակարար կշիռը, այն վերածել ենք պայմանական միավորի եւ այս 40 անուն ապրանքը վիրտուալ, պայմանական գնել ենք նախկին եւ ներկա գներով: Արդյունքում ստացել ենք այն, որ մինչեւ թանկացումներն այս 40 ապրանքի համար կծախսեինք 26 հազար 8 հարյուր 10 դրամ, իսկ թանկացումից հետո վճարում ենք 32 հազար 7 հարյուր 7 դրամ: Տարբերությունը կազմում է 21,9 տոկոս: Սա այն գնաճն է, որ ՀՀ քաղաքացին ամեն օր խանութում իր գրպանի վրա զգում է իր գնումները կատարելիս: Ես չեմ բացառում, որ օրինակ Պաջերոյի կամ Range Rover-ի ինչ-որ պահեստամասի համար 90 տոկոսով գնանկում է եղել, եթե այդ 90 տոկոս գնանկումը դնենք այս սանդղակի մեջ, ապա կպարզվի, որ մեր գնաճն ընդամենը 2,6 տոկոս է: Համաձայնեք, որ քաղաքացիների 90 տոկոսն ամեն օր գնում է խոզի միս, կարագ, լոլիկ, խառը կանաչի, խնձոր, բայց 90 տոկոսն ամեն օր չի գնում Range Rover-ի էժանացած ինչ-որ մաս: Գնաճը, որ քաղաքացին ամեն օր զգում է իր գրպանի վրա, կազմում է 21,9 տոկոս, որն այսօրվա պայմաններում կատաստրոֆիկ վիճակ է»,- ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավարը:
Այնուհետ, գնաճի համատեքստում Փաշինյանը խոսեց երկրում տեղի ունեցող մանիպուլյացիաների մասին: ԵԼՔ խմբակցության ղեկավարն այն շաքարավազի եւ բենզինի գների օրինակներով ներկայացրեց:
«Ես համեմատել եմ շաքարավազի գները 2017 թվականի հունվարին եւ 2018 թվականի հունվարին՝ Լոնդոնի բորսայում՝ մեծածախ եւ Երեւանում՝ մանրածախ: Լոնդոնի բորսայում շաքարը էժանացել է 39,4 տոկոսով, իսկ Երեւանում՝ 6,2 տոկսով: Համեմատել ենք նաեւ բենզինի գները նույն ժամանակահատվածում՝ Մոսկվայում եւ Երեւանում: Մոսկվայում բենզինը թանկացել է 7,7, իսկ Երեւանում՝ 32,3 տոկոսով: Այստեղ թող ինչ-որ չափով ակցիզային հարկը լինի, բայց ակնհայտ է, որ այստեղ մանիպուլյացիաներ կան: Սրանում համոզվելու համար պետք է ուսումնասիրենք, թե Հայաստանում բենզինի ներկրումն ինչպես է կազմակերպվում: Դիզվառելիքի գնաճը եւս համեմատել ենք Մոսկվայի հետ, որտեղ այն թանկացել է 7,9 տոկոս, իսկ Երեւանում՝ 39,4 տոկոսով: ԱԺ-ի համապատասխան վարչությունն այս մասին եզրակացություն տալիս ուղիղ ասում է, որ մեր շուկան գնաճի միտումներին շատ արագ արձագանքում է, իսկ գների նվազմանը չի արձագանքում, բայց եթե շուկայական տնտեսություն է, ինչո՞ւ չի արձագանքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ գնաճը մեծ բեռ է դրել քաղաքացիների ուսերին:
«Հիմա մենք մոտ 34-40 մլրդը, ասում ենք՝ թողնենք քաղաքացիների գրպանը, որ գնաճին դիմակայեն: Գիտենք, հասկանում ենք, որ ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ն՝ գնի մեջ քաղաքացին ավտոմատ վճարում է, եւ ոչ թե տնտեսվարող սուբյեկտն է վճարում: Հիմա հարց է ծագում, բա ինչ անենք բյուջեի ճեղքվածքը, բայց կա այլ հարց, բա քաղաքացին ինչ անի իր ընտանեկան բյուջեի ճեղքը, որը 26 տարի է անընդհատ ճեղքված է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը շարունակեց, թե ՀՀ-ում ստվերային տնտեսության չափն, ըստ միջազգային արժույթի շուկայի՝ 34-42% է, բայց ՀՀ-ն պաշտոնապես 22-25% է ընդունում:
«Եթե վերցնենք հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը՝ զարմանալի պատկեր կտեսնենք, ըստ որի՝ ոչ թե աճում է, այլ նվազում: 2013-ին եթե եղել է 22,4%, 2014-ին՝ 22,5%, 2015-ին՝ 21,6%, 2016-ին կազմել է 21,7%: Սա նշանակում է՝ տնտեսությունը, որը 7,7% աճել է, ավելի է մտնում ստվեր: Այն ստվերը որ հիմա ունենք, բարձր չլիներ, կարող էր լիովին փոխհատուցել (բյուջեի ճեղքվածքը)»,-ասաց Նիկոլ Փաշինյանը եւ անդրադառնալով եկամտային հարկի բարձրացմանը, ասաց, որ ԵԼՔ դաշինքն առաջարկում է եկամտային հարկի նոր սանդղակ, որը էական ազդեցություն կունենա մինչեւ 400 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների վրա:
Փաշինյանը նշեց, որ վերջին 3 տարիներին թոշակներն ու նպաստները չեն բարձրացել, եւ եթե նույն տեմպերով շարունակվի, ապա նշանակում է, որ աղքատության ծավալների աճի համար Հայաստանում կանաչ լույս է վառվում:
ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ նշեց, որ ոչ ոք չի հերքում, որ երկրում առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են: Այնուհետ, անդրադառնալով 2,6 տոկոս գնաճին, նշեց, որ դա չի վերաբերվում առաջին անհրաժեշտության ապրանքներին: Փաշինյանն էլ, պատասխանելով Հարությունյանի հարցին, թե օրենսդրական նախաձեռնության հեղինակների նպատակն առաջին անհրաժեշտության ապրանքների սպառողների սոցիալական վիճակի մեղմե՞լն է, ասաց.
«Սոցիալական բեռի ավելացումը արտագաղթի տեմպի ու գործարար միջավայրի խնդիրների ավելացում է նշանակում։ Ամեն անգամ ակցիզային հարկը ավելացնում ենք ինչ-ինչ նպատակով, բայց հաշվի չենք առնում, որ հենց շուկան գնաճի ազդակ է ստանում, 6 անգամ գինը բարձրացնում է ու երբ 10 անգամ գնանկման ազդակ է ստանում, չի իջեցնում այն։ Սա քաղաքական խնդիր է, որը, իմ խորին համոզմամբ, ՀՀ-ում մենաշնորհների «չգոյության» հետ է պայմանավորված։ Ինչո՞ւ եմ ասում չգոյության, որովհետ գիտեք՝ ՀՀ-ում սեքս չկա», - հեգնեց Փաշինյանը։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը Նիկոլ Փաշինյանի ներկայացրածը համարեց տրամաբանական, բայց նշեց՝ ֆիննախի կոնցեպցիայի մեջ չի տեղավորվում: Անանյանը մանրամասնեց, եթե ըստ ԵԼՔ-ի առաջարկածի եկամտային հարկի բեռը իջեցնեն, ապա պետական բյուջեն 15 միլիարդ դրամի եկամուտների կորուստ է ունենալու:
«Եթե միաժամանակ սրա հետ բերեր Ակցիզային հարկերի կամ անուղղակի հարկերի ավելացում, օրինակ՝ ասեր առողջապահության ոլորտում եկեք էսթետիկական վիրաբուժությունը հարկենք, ինչո՞ւ չեք հարկում, եթե այսպիսի առաջարկ հնչեր, կամ անուղղակի հարկերի բեռը ավելացվեր, որը կչեզոքացներ, ես էլ կողմ կլինեի»,-ասաց փոխնախարարը եւ հայտարարեց, որ ԵԼՔ-ի առաջարկած նախագծով վերադառնում են նախկին եկամտահարկին:
Ըստ փոխնախարարի՝ իրենք Հարկային օրենսգրքով տնտեսությանն աջակցելու բավական լայն գործիքակազմ է առաջարկվել: Նա կարևորներից մատնանշեց մեկը, որ 135 հազար գրանցված տնտեսվարող սուբյեկտներից ակտիվ հարկ վճարողը 85 000 է: «Նրանից 60%-ը անհատ ձեռնարկատերեր են, որոնց օրենսգրքով շահութահարկի կանոններից բերել ենք եկամտահարկի փոխարեն շահութահարկ են վճարելու, այսինքն շահույթի 24,6 %-ի փոխարեն 20 տոկոսով է հարկվելու»,-ասաց նա: Բացի այդ, ըստ նրա՝ հարկային բեռի իջեցումը ծանրաբեռնվածություն է բյուջեի համար: Փոխնախարարին ընդհատեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: «Ճիշտ եք ասում, բայց ի՞նչ է, պետական ապարատը կրճատման լուրջ ռեսուրս չունի՞: Եթե մեկն ասում եք, մյուսն էլ ասեք»,-ասաց նա: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը արձագանքեց. «Անհարմար վիճակի մեջ մի դրեք նրան, քաղաքական դեմք չէ»: Փոխնախարարը վրդովվեց. «Ինձ ոչ ոք չի կարող անհարմար վիճակի մեջ դնել»:
Այնուհետ Մելքումյանը նշեց, որ կառավարությունը չի վարում բալանսավորված քաղաքականություն: «Մեկի հաշվին մյուսի հարցն եք լուծում, այսինքն՝ ոչ թե քաղաքացու համար է, այլ քաղաքացու հաշվին: Ասում եք`դու մնա աղքատ, խնդիր չունեմ`արտագաղթելու ես, թե ինչ, ես իմ էքսպերիմենտն անելու եմ, դասագրքային ճշմարտությունը դրել, ուզում եք կիրառել»,- ասաց նա:
ԵԼՔ-ի ներկայացված նախագիծը, որն առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում` վերականգնելով բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկի նախկին դրույքաչափերը, եկամտային հարկում կատարել փոփոխություններ, արժանացավ հանձնաժողովի անդամների բացասական եզրակացությանը՝ հինգ կողմ եւ հինգ դեմ քվեներով: Վաղը տեղի կունենա ԵԼՔ-ի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը՝ օրակարգում վերոնշյալ նախագիծն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT