Հարկադիր կատարողին չենք ընդունի. Կարոն Փայլանն ընդվզել է Աթեշյանի դեմ, Բեկչյանը հեռացավ

Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարողին նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ է իրականացրել, բայց մենք դա չենք ընդունում: Այս մասին Twitter-ի էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ նկատի ունենալով արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին:

Հիշեցնենք, ստամբուլահայությունն ընդվզել է թուրք իշխանությունների կողմից արքեպիսկոպոս Աթեշյանին փոխպատրիարք վերանշանակելու անօրինական քայլի դեմ։ Արդյունքում թուրքական իշխանությունները Աթեշյանին վերանշանակեցին փոխպատրիարքի պաշտոնում, իսկ եկեղեցու բոլոր կանոններով ընտրված պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Բեքչյանին ստիպեցին հրաժարական տալ ու հեռանալ երկրից։

«Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարողին նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ իրականացրեց։ Բանց մենք հարկադիր կատարողին չենք ընդունում։ Ցանկանում ենք նոր պատրիարք ընտրել»,- գրել է նա։

Նշենք, որ Ստամբուլի հայ համայնքը նախօրեին հրաժեշտ է տվել Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնաթող տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, որը վերադարձել է Գերմանիա:

bekchyan

Թե ինչու է Թուրքիայի հայ համայնքը պայքարում Աթեշյանի դեմ, որին անթաքույց սատարում են Թուրքիայի իշխանությունները՝ ի դեմս նախագահ Էրդողանի, հայտնի է: Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008 թվականից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից: 2017 թվականի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն, որի ժամանակ ձայների մեծամասնությամբ ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, սակայն տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: Սակայն մայիսի 24-ին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական էր տվել:

2016-ի հունիսի 2-ին, երբ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, Աթեշյանը նամակով դիմել էր Ռէջեփ Էրդողանին, որում տեղեկացրել էր, թե՝ «Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից: Բանաձեւի ընդունումը հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել»: Սա բուռն քննադատությունների և բողոքի ալիք էր բարձրացրել, անգամ ԱԺ պատգամավորները հայտարարություններով հանդես եկան, որում դատապարտեցին Աթեշյանին: Այդ պահից սկսած թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում նրա հրաժարականի պահանջը հասունացավ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2737 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ