Երևան
12 °C
Վարչապետի պաշտոնի շուրջ տեղի ունեցող քննարկումների եւ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու թեմաներով «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ:
- Պարոն Պողոսյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնին, այն համեմատել է դասական գրականության հիման վրա նկարահանված ֆիլմի հետ եւ ասել, որ նման դեպքերում բոլորս էլ գիտենք, թե ֆիլմը ինչ ավարտ է ունենալու, բայց նայում ենք, որ համոզվենք: Դուք ի՞նչ ավարտի եք սպասում:
- Ընդհանրապես, եթե Արմեն Աշոտյանի խոսքի ոճը գնահատենք, ապա շատ հետաքրքիր մեջբերումներ է անում, որտեղ հարցին, որպես քաղաքական գործիչ, դասական ձեւով է պատասխանում՝ թողնելով իրավիճակ, որտեղ ամեն մարդ եզրակացությունները իր ձեւով է անում: Նա փորձել է սիրուն ձեւով հարցն այլ դաշտ տանի, ասելով՝ ինքներդ գուշակեք, իսկ մենք մեր աշխատանքն ենք անում, քանի որ մեծամասնություն ենք: Պետք լինի՝ կասենք այս մարդու անունը, պետք լինի՝ կասենք այն մարդու անունը: Սցենարները տարբեր կարող են լինել, սցենարների տարբեր քննարկումներ գուցե արդեն եղել են, պարզապես սիրուն փաթեթավորել են այդ բառերի մեջ:
- Պարոն Պողոսյան, հաշվի առնելով շատ ՀՀԿ-ականների կարծիքները, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, կարո՞ղ ենք ասել, որ Աշոտյանի ակնարկած ֆիլմն ավարտվելու է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելով:
- Այն, որ հանրապետականները փորձում են այդ սցենարը մշակել եւ հիմա ստուգումների խնդիրներ են գնում, որեւէ կասկած չկա, երբ նրանք ասում են՝ իմ անձնական կարծիքն այս է: Այս ստուգումների մեխանիզմն են տանում, հասկանալու համար՝ հանրության տրամադրությունը որն է: Վերջիվերջո, վերջնական որոշումը լինելու է Սերժ Սարգսյանինը: Եթե նա որոշի, որ շարունակում է, ուրեմն կապ չունեն ՀՀԿ-ականների անհատական կարծիքները. բոլորը միանգամից կընդունեն այդ կարծիքը: Եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ այլ մարդ է լինելու, ուրեմն բոլորը կասեն՝ երկար քննարկումների արդյունքում եկանք այդ որոշմանը: Անիմաստ աշխատանք է մտածել, որ այս առումով կարող են խնդիրներ առաջանալ: Որոշման մեխանիզմը գտնվում է Հանրապետական կուսակցության ձեռքում: Նախագահի թեկնածուի ժամանակ մամուլում տարբեր քննարկումներ եղան, անուններ շրջանառվեցին, բայց ՀՀԿ-ականները դուրս եկան, ասացին՝ Սերժ Սարգսյանը եկավ, առաջարկեց, այլ թեկնածու չառաջարկվեց, բոլորս համաձայնվեցինք:
- Ընդդիմադիրներից Նիկոլ Փաշինյանը երկրի թիվ մեկ խնդիրը համարում է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը 3-րդ անգամ թույլ չտալը: Կա՞ հասարակական պահանջ՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու համար:
- Վստահ եմ, որ մի խումբ մարդկանց մոտ կա: Հասարակության մեջ նաեւ հանրապետականներն են մտնում, իսկ նրանց մոտ չկա: Մեկ այլ խմբի մոտ՝ միգուցե սպասումներ են: Մենք չունենք միասնական տեսակետ, պետք է լուրջ ուսումնասիրություն կատարվի, թե հասարակության համար որոնք են խնդիրներ: Մի խումբ մարդիկ կարող են ասել՝ Սերժ Սարգսյանն է, մյուսն՝ աղքատությունը, թանկացումները, կլինեն մարդիկ, որ անարդարությունից, մարդու իրավունքներից կխոսեն: Եթե դուրս կգան փողոց ու կպահանջեն, կարելի է ասել, որ կա այդ պահանջը:
- Սերժ Սարգսյանը եւ իշխանությունը մտավախություն չունե՞ն, որ հասարակության մեջ անհնազանդություն կառաջանա, եթե Սերժ Սարգսյանի անունը հայտարարվի որպես վարչապետի թեկնածու:
- Չգիտեմ, գուցե ունեն կամ չունեն եւ դրա համար էլ ստուգումներ են անում, բայց պետական համակարգը միշտ սցենարների վրա կառուցելով է աշխատել: Մի բան հստակ է, որ այդ թեկնածուն առաջադրված է լինելու հանրապետական կուսակցության կողմից:
- Ընդհանրապես, իրատեսակա՞ն է Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարը, թե՞ դա միայն խոսակցություն է:
- Մի քանի օր առաջ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ երեւի արդեն ուշացած է: Պետք է սպասենք, թե հանրապետական կուսակցությունը ում է առաջարկում վարչապետի թեկնածու, քանի որ նրանք մեծամասնություն են Ազգային ժողովում: Իրենք օգտվում են իրենց իրավունքներից, չեմ ասում՝ ընտրություններն արդար են, բայց դրա հետ միասին ընդունվում են այն արդյունքները, որոնք կան, եւ այս արդյունքների հիման վրա կա խնդիր, իրենք ունեն մեծամասնություն եւ առաջարկելու են իրենց թեկնածուին: Հիմա իրենց ո՞նց ասեն՝ դուք ձեր իրավունքից մի օգտվեք: Սրան զուգահեռ՝ մարդիկ, եթե գտնում են, որ պետք է քաղաքական պայքար, ուրեմն պետք է պայքարեն: Մարդկանցից շատերը վախենում են փոփոխություններից: Ձեր հարցին՝ իրատեսական է, թե՝ ոչ, ասեմ, որ աշխարհում ամեն ինչ հնարավոր է:
- Իսկ եթե լինի այդ պայքարը, հայաստանյան քաղաքական ուժերից ո՞րն ունի հնարավորություններ եւ կարող է ղեկավարել այն:
- Առայժմ դա կարող է անել ԵԼՔ-ը, մնացածներն ավելի թույլ են:
- Պարոն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրի թիվ 1 խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է, իսկ Էդմոն Մարուքյանն էլ նշել է, թե արդեն ուշ է այդ գործընթացի դեմ պայքարելու համար: ԵԼՔ դաշինքում հակասություն տեսնու՞մ եք:
- Ձեր ականջի համար դա հակասություն է հնչում, իմ ականջի համար հակասություն չէ: Մի բան է, որ ես այսօր գիտակցում եմ, թե որն է մարտահրավերը եւ մեկ այլ բան, որ ասում ես՝ այս քայլերով չեմ կարող դրա դեմն առնել: Իմ ականջին այսպես է թվում, որ միգուցե ժամանակը կորցրել ենք՝ այդ հարցը լուծելու, որովհետեւ այս ամեն ինչը պետք է նախընտրական շրջանում բարձրաձայնեին, պահանջեին: Հակասություն չեմ տեսնում, մարդիկ փորձում են հաշվարկել եղած ռեսուրսով ինչ-որ բան փոխել:
- Բայց Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ կարող է իրավիճակը սրվել:
- Իսկ ինչու՞ պետք է բացառեր, բացառություններ պետք չէ անել: Պետք է ընդամենը հաշվարկել եւ այդ հաշվարկներով աշխատել:
- Ֆեյսբուքում օգտատերերը զուգահեռներ էին տանում Մարուքյանի եւ Փաշինյանի խոսքերի միջեւ եւ ասում, որ չի բացառվում՝ դաշինքը քայքայվի: Կա՞ միտում:
- Եթե մենք գտնում ենք, որ մեր կյանքը պետք է ֆեյսբուքով պլանավորենք, այլ ոչ թե նրանով՝ ինչ իրականում կատարվում է փողոցում, գյուղում, սահմանին, ուրեմն մենք վատ ճանապարհ ենք ընտրել:
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT