Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը պնդում է, որ ինքն ավագանու Երկիր ծիրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին հեռացրել է դահլիճից՝ ինքնապաշտպանությամբ պայմանավորված: Այս մասին Գոռ Վարդանյանն ասաց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ պատասխանելով միջադեպի վերաբերյալ մեր հարցերին:
- Պարոն Վարդանյան, ինչո՞ւ այդպես վարվեցիք:
- Երեւույթը, նախ շատ տհաճ երեւույթ էր: Առաջին հերթին վտանգավոր երեւույթ էր, որովհետեւ այդ լուծույթը, որ ավագանու անդամը փորձում էր լցներ, դեռ պարզ չի ինչ լուծույթ է: Որովհետեւ բոլորի մոտ գլխապտույտ կա, սրտխառնոց, հավանաբար կիսլատայի պարունակություն կա: Այդ երեւույթը քրեորեն հետապնդվող արարք է: Ես պարզապես դուրս էի ուզում հանել եւ իրեն այդտեղից դուրս հանել՝ ինքնապաշտպանությամբ, որովհետւ նման պարագաներում մինչեւ ոստիկանների գալը, եթե հանկարծ միջադեպ լիներ… կարծում եմ, որ ամենակարեւոր բանը մարդկանց դուրս հանելն էր, հանգստացնելը, որ կարողանան իրենք իրենց հավաքել: Տհաճ երեւույթ է եւ ինձ համար շատ վիրավորական է, որ հայ կինը նման ձեւի է իրեն պահում: Երեւի կոպիտ կհնչի, որ ասեմ, բայց երեւի հոգեբույժների կարիք ունեն:
- Ասացիք ինքնապաշտպանական գործողություն եք ձեռնարկել: Հարձակում անձամբ ձեր նկատմամբ չի եղել:
- Այսպես է, խառը իրավիճակ էր այնտեղ, եւ այդ պարագայում թեկուզ իրենց անդամին դուրս հրավիրելը, կամ այդ պահին դուրս տանելը մնացած մարդկանց եւ իր ինքնապաշտպանության համար է, իհարկե: Չգիտեինք ինչ կար իրենց մոտ, հնարավոր էր մի ուրիշ լուծույթ էլ լիներ:
- Ձեր գործողությունների համար չե՞ք ափսոսում, չե՞ք փոշմանել:
- Ինչի՞ փոշմանեմ: Ինքնապաշտպանական գործողություն է դա եղել: Իսկ եթե իրենք մի ուրիշ լուծույթ այդ պարագայում հանեին, լցնեինք եւ այդ ավագանին կամ մնացածը, թեկուզ լրագրողները թունավորվեին, այդ պարագում ի՞նչ պետք է ասեիք: Ավելի ճիշտ չէ՞ր մարդկանց վերցնել եւ ուղղակի դուրս հանել:
- Մտավախություն չունե՞ք, որ միջադեպի առթիվ հնարավոր է քրեական գործ հարուցվի: Ապտակ է եղել:
- Ես չեմ տեսել ապտակ: Եթե քրեական գործ հարուցվի, անձամբ իրենց նկատմամբ պետք է հարուցվի: Այս պահի դրությամբ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները վատացան, մի մասը գնաց, մի մասը սրտխառնոց, գլխապտույտ ունի: Սա անթույլատրելի է, պետք է այս ամենին շատ հստակ լուծում տալ:
- Մտավախություն չունե՞ք, որ ձեր գործողություները կդիտարկվի որպես բռնություն:
- Ո՛չ, ես ամբողջովին ինքնապաշտպանական գործունեություն եմ ծավալել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT